20:28 07.04.2022
Այս օրերին Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Գյումրիի պատվիրակությունը նախօրեին եղել է Գյումրու քույր քաղաք Քրեթեյում: Նրանց ընդունել է Քրեթեյի քաղաքապետ Լոռան Կատալային: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։
Լոռան Կատալային ողջունել է հյուրերի այցը Քրեթեյ, ապա հյուրերին ներկայացրել Քրեթեյն իր պատմությամբ, խոսել այս պահին իրականացվող աշխատանքների ու ծրագրերի մասին: «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին, ապա բոլորին փոխանցել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի խոսքը: Տիգրան Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է Գյումրի-Քրեթեյ քույր քաղաքների միջև առկա կապերի, երկու քաղաքների համագործակցությունների, մինչ այս իրականացված ծրագրերի մասին, ապա խոսել Գյումրու և Գյումրիում իրականացվող ծրագրերի մասին.
-Գյումրին այսօր զարգանում է նոր թափով, տասնյակ ծրագրեր են իրականացվում ի նպաստ քաղաքի զարգացման: Մենք անչափ կարևորում և արժևորում ենք փորձի փոխանակումը՝ համագործակցային ծրագրերի իրականացման ճանապարհին՝ արդեն հմտություն ունեցող քաղաքների փորձը տեղայնացնելով մեր քաղաքում,-ավելացրել է Տիգրան Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև կրթական, մշակութային, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում տարբեր ծրագրերի քննարկման, այդ ծրագրերի իրականացման համար Քրեթեյի հնարավոր աջակցության և մի շարք այլ հարցերի մասին:
09:05 03.06.2025
Հայտնի է, թե որքան պարգևավճար կտա «Ռեալը» ֆուտբոլիստներին ԱԱԱ-ն հաղթելու դեպքումՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալը» այսպիսի բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ: Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակչում հաղթելու համար մադրիդյան ակումբը կարող է 140 միլիոն եկամուտ ստանալ: Բացի դրանից կգումարվի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը: Աշխարհի ակումբային առաջնությունը […] ...
09:00 03.06.2025
Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կշարունակի աջակցել ՈւկրաինայինՌումինիան կշարունակի աջակցել Ուկրաինային, հայտարարել է երկրի նախագահ Նիկուսոր Դանը Բուխարեստում «Իննյակի» (Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի երկրներ) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ռումինիայի պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնության հարցը չի քննարկվի Զելենսկիի հետ Վիլնյուսում կայանալիք զրույցի ժամանակ, «քանի որ դա կլինի արարողակարգային զրույց գագաթնաժողովի շրջանակներում»։ «Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ ես կմեկնեմ […] ...
08:50 03.06.2025
Լոնդոնը մտադիր է օգնել Կիևին երրորդ երկրների խորհրդային զենքի մատակարարման հարցումՄեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային պահպանել և արդիականացնել երրորդ երկրների կողմից օգտագործվող խորհրդային զենքը։ Սա բխում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ընդունված Մեծ Բրիտանիայի պաշտպանական հարցերի ռազմավարական վերանայումից։ «Մեծ Բրիտանիան պետք է ուսումնասիրի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կարողություններին և անվտանգությանը աջակցելու հետագա ուղիները, օրինակ՝ ավելի շատ համատեղ ձեռնարկությունների միջոցով՝ օգնելով Ուկրաինային մուտք գործել նոր շուկաներ իր պաշտպանական […] ...
08:40 03.06.2025
Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ՉԼ 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեքսանդրո Բաստոնի («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռաֆինյա, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ. Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։ ...
08:35 03.06.2025
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը քվեարկել է ընտրություններումԿորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը և նրա կինը՝ Կիմ Գուն Հին, քվեարկել են պետության նոր ղեկավարի ընտրություններում, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Արտահերթ ընտրությունները անցկացվում են, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ արեց Յուն Սոկ Յոլին։ Նախկին նախագահը և նրա կինը քվեարկել են Սեուլի հարավում գտնվող ընտրատեղամասում։ Յուն Սոկ Յոլը չի պատասխանել […] ...
08:25 03.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռեկորդային արագությամբ է համալրում իր զինանոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատմության մեջ աննախադեպ տեմպերով են համալրում իրենց զենքի զինանոցները։ «Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր զինված ուժերի ղեկավարության հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, ներառյալ այն փաստը, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի տեմպերով, ինչպիսին մեր երկիրը երբեք չի տեսել», – գրել է […] ...