Շառլ Միշելի հայտարարությունը եռակողմ երկրորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Շառլ Միշելի հայտարարությունը եռակողմ երկրորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ

02:24 07.04.2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի քննարկումը և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացումը:

Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ ՝ լարվածությունը հաղթահարելու և անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Առաջնորդներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում նրանց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեսաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունների արդյունքները, քննարկել են ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, լարվածության մասին վերջին տեղեկությունները և հաստատել 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար պահպանման անհրաժեշտությունը:

Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել այդ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության հետ՝ առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:

Նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի հումանիտար ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության ամրապնդման համար: Նա ընդգծել է բոլոր չլուծված հումանիտար հարցերի ամբողջական և շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ մնացած գերիների ազատ արձակումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը:

«ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցներին, ինչպես նաև ականազերծման մարդասիրական ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվությունների շարունակման և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչությանը օգնության, վերականգնման և վերակառուցման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Նախագահ Միշելը նշել է ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի կողմից իրենց երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ արագ առաջ շարժվելու ցանկությունը: Այդ նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղ պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որտեղ կկարգավորվեն բոլոր անհրաժեշտ հարցերը։

Այդ նպատակով 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան՝ որոշվել է նաև համատեղ սահմանային հանձնաժողով հրավիրել մինչև ապրիլի վերջ: Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատը լինելու է․

  • անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի սահմանազատում,
  • ապահովել կայուն անվտանգության իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Նախագահ Միշելը հաստատել է խորհրդատվություններ և աջակցություն տրամադրելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

Առաջնորդները քննարկել են նաևՀայաստանի և Ադրբեջանի միջև, մասնավորապես, Հարավային Կովկասում կապի ենթակառուցվածքների վերականգնումը: Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ՝ միաժամանակ կոչ անելով Հայաստանին ևւ Ադրբեջանին եւս արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար:

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել փոխկապակցված կապերի զարգացմանը, այդ թվում ՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և առաջարկվող տնտեսական խորհրդատվական համաժողովի օգտագործման միջոցով ՝ ընդհանուր նախագծերը որոշելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Առաջնորդները պայմանավորվել են հետևել հանդիպման արդյունքներին և շարունակել փոխգործակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

23:21 17.07.2025

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Յան Ուրբանը նշանակվել է Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ԼՖՄ պաշտոնական կայքը։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 63-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Միխալ Պրոբեժին։ Ուրբանը նախկինում մարզել է լեհական «Գուռնիկ Զաբժեն», Վրոցլավի «Շլյոնսկը», «Լեխը», Վարշավայի «Լեգիան», իսպանական «Օսասունան» և այլ ակումբներ։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Կլինգենդայլ» ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ

23:17 17.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Կլինգենդայլ» ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ փոխգործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցում Ինստիտուտի կողմից Հայաստանին […] ...

Մաստարա գյուղի բնակիչը կանեփ էր աճեցնում․ հայտնաբերվել է կանեփի 151 բույս

23:11 17.07.2025

Մաստարա գյուղի բնակիչը կանեփ էր աճեցնում․ հայտնաբերվել է կանեփի 151 բույս

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մաստարա գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ այգում աճեցնում է կանեփ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հուլիսի 14-ին 61-ամյա տղամարդը Մաստարա գյուղի արոտավայրերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 3 գրամից […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

23:03 17.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և կարողությունների զարգացման […] ...

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

22:58 17.07.2025

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն առաջարկել է իտալացի դարպասապահին երկարաձգել գործող պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։ 26-ամյա Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Այդ պայմանագրով նա վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։ Կողմերը դեռ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

22:53 17.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ […] ...

BACK_TO_TOP