Բոլոր լուրերը – Page 4395 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Աշխարհի առաջնության որակավորման փուլին

20:15 02.04.2022

Ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 2-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին և առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Էմին Ղարաբեքյանս – «Իրաքոմ» (Իրան) Արթուր Մկրտչյան – «ՖԱ Երևան» Ռոդրիգինյո – «Նորնիկել» (Ռուսաստան) Վլադիմիր […]

̰
Հորիզոն 20.00

20:00 02.04.2022

̰
Մարտ ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացվել է 220 դիմում․ մեծ մասը վերաբերել է սոցիալական աջակցությանը

19:58 02.04.2022

Մարտ ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 220 դիմումներից 159 դիմումը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են առողջապահությանը(11), գյուղատնտեսությանը(1), քաղաքաշինությանը(26), կրթությանը, մշակույթին և սպորտին(4), ՏԻՄ(9), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը(6), իրավական (1), աշխատանքի տեղավորման միջնորդությանը(1), մարզպետի մոտ ընդունելությանը(2)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Ֆինանսական օգնության տրամադրման աշխատանքային խմբի […]

̰
Լիտվան հայտարարել է ռուսական բնական գազից ամբողջությամբ հրաժարվելու մասին

19:51 02.04.2022

Լիտվան այլևս բնական գազ չի ներկրում Ռուսաստանից. Այդ մասին լուրը շաբաթ օրը հաստատել է Բալթյան Հանրապետության էներգետիկայի նախարարությունը։ «Լիտվայի գազատրանսպորտային համակարգը գործում է այս ամսվա սկզբից՝ առանց Ռուսաստանից ներկրվող գազի»,- ասվում է զեկույցում։ Ինչպես նշել է գործակալությունը՝ հղում անելով Հանրապետության «Amber Grid» ցանցի օպերատորին, ապրիլի 2-ի դրությամբ ռուսական հումքի ներմուծումը  Լիտվա-Բելառուս գազային հանգույցով զրոյական է։ […]

̰

19:45 02.04.2022

Կորոնավիրուսով վարակված անձանց  թվաքանակն ամբողջ աշխարհում հասել է 489 միլիոն 612 հազար 899-ի։ Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 6 միլիոն 148 հազար 487 մարդ։  Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանը։ Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք ունեցող երկրներն են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:

̰
Ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին մարզական առաջնություններում Շիրակի մարզի հավաքական թիմերը նվաճել են 169 մեդալներ՝ 56 ոսկե, 56 արծաթե և 57 բրոնզե

19:36 02.04.2022

Շիրակի մարզպետարանում ամփոփվել են ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ 2022 թվականի առաջին եռամսյակում մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև միջազգային մրցասպարեզներում ու հանրապետական առաջնություններում շիրակցի մարզիկների մրցելույթները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Կազմակերպվել ու անցկացվել են 24 մարզական միջոցառումներ՝ տարբեր մարզաձևերի համայնքային ու մարզային պատանեկան առաջնություններ, հանրապետական մրցաշարեր, հանրապետական մարզական-զանգվածային միջոցառումների համայնքային ու մարզային փուլերի մրցումներ և ձմեռային […]

̰
Ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Գյումրիում իրականացված Կումայրի արգելոց-թանգարանի պատմական ժառանգության ուսումնասիրության արդյունքները

19:27 02.04.2022

Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ ներգրավված իտալացի փորձագետները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ներգրավմամբ Գյումրիում ուսումնասիրություններ են կատարել՝ արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում մեթոդաբանության մշակելու համար: Կոմիտեի կազմակերպած տասնօրյա աշխատաժողովի ընթացքում կատարված համատեղ աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ […]

̰
ՄԱԿ-ի տվյալներով օրական ավելի քան 35 հազար փախստական տեղափոխվում է Ուկրաինայի հարևան երկրներ

19:18 02.04.2022

Փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայից հարևան երկրներ են ժամանել ավելի քան 4,13 միլիոն փախստականներ։ Նրանց թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 35,000-ով,  հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ): Գրասենյակի տարածած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից ապրիլի 1-ը Ուկրաինայից մեկնած փախստականների թիվը հասել է 4 միլիոն 137 հազար 842-ի, իսկ մեկ օրվա ընթացքում […]

̰
Լեհաստանը խոստովանում է, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են

19:09 02.04.2022

Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները չեն գործում. Դա հաստատում է ռուբլու ամրապնդումը, ապրիլի 2-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուբլին վերադառնում է այն արժեքին, որն ամրագրված էր Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության մեկնարկից առաջ։ «Այն պատժամիջոցները, որոնք մենք մինչ այժմ սահմանել ենք Ռուսաստանի դեմ, չեն գործում։ Սա […]

̰
Մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա

19:02 02.04.2022

2022 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 109 երեխա, որից 46-ը տղա են և 63-ը՝ աղջիկ: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 109 երեխաներից 14-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 19-ը՝ Սևանի ԲԿ-ում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 25-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 9-ը՝ Ճամբարակի Առողջության կենտրոնում:

̰
Գյումրիում բախվել են «Volkswagen Passat» և «Mercedes» մակնիշի մեքենաները․ «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել

18:52 02.04.2022

Երեկ՝ ժամը 23:34-ին,Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սայաթ Նովա փողոցի թիվ 51 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա: Ահազանգով Գյումրիի հրշեջ փրկարարական թիվ 48 ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ իրար են բախվել «Volkswagen Passat» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ուժեղ հարվածից «Mercedes» […]

̰
Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է․ այս պահին խնամվողների թիվը 142 է

18:44 02.04.2022

Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ նախկին տարեցների տուն-ինտերնատի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է: Շենքային պայմաններն հարմարեցվել են  տարեցների ու անկողնային հիվանդների խնամքն իրականացնելու համար: Հիշեցնենք, 2020 թվականից կառույցը վերակազմավորվել է խնամքի շուրջօրյա կենտրոնի, որի կառավարման պատասխանատվությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնել է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգված սանհանգույցներն հարմարեցված են […]

̰
Լոնդոնում բողոքի ցույցեր են սկսվել էներգակիրների գների աճի պատճառով

18:36 02.04.2022

  National Assembly շարժման ակտիվիստները հակակառավարական ցույցի են դուրս եկել Լոնդոնի կենտրոնում՝ էլեկտրաէներգիայի և գազի գների կտրուկ թանկացման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Նրանք հավաքվել են Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրի դիմաց՝ պահանջելով Բորիս Ջոնսոնի և ողջ պահպանողական կառավարության հրաժարականը։ Բացի Լոնդոնից, շարժման ակտիվիստները հայտարարել երկրի երկու տասնյակ խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Լիվերպուլում և […]

̰
Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են

18:27 02.04.2022

Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են։ Բաթումիի բնակիչներն ընտրում են Սակրեբուլոյի (Քաղխորհուրդ) պատգամավոր, իսկ Գարդաբանին և Ռուսթավին՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր։ Հայտնում է jnews.ge-ն։   Խորհրդարանական ընտրությունների համար բացվել է 121 ընտրատեղամաս, այդ թվում՝ երեք հատուկ ընտրատեղամասերը բանտերում և մեկը՝ կորոնավիրուսով հիվանդների համար։ Բաթումիի Սակրեբուլոյի անդամին կընտրեն սևծովյան առափնյա քաղաքի 14 ընտրատեղամասերում։ Ռուսթավի-Գարդաբանի ընտրատարածքում ընտրելու իրավունք […]

̰
Ուկրաինան մեկ ամսում 10 միլիարդ դոլար է ծախսել ռազմական գործողությունների համար

18:19 02.04.2022

Մարտական ​​գործողությունների համար Ուկրաինայի ծախսերը մեկ ամսում կազմել են  մոտավորապես 10 միլիարդ դոլար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը՝  տնտեսական զարգացմանն ուղղված քննարկման արդյունքներով։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել նախագահի գրասենյակի տնտեսական բլոկի ղեկավարի և նախարարների կաբինետի հետ»,- ասվում է նախարարության կայքում։ «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ ուկրաինական պետությունը ռազմական […]

̰
Լատվիայի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

18:10 02.04.2022

«Լատվիայի նախագահ Էգիլ Լևիցը շաբաթ օրը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային Լատվիայի Հանրապետության և արևմտյան այլ երկրների ռազմական օգնության տրամադրման հարցերը », – ասվում է Լատվիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել Լատվիային Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։ Իր հերթին Լևիցը հաստատել է, որ Ռիգան կշարունակի […]

̰
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է այլընտրանքային ավտոճանապարհ

18:02 02.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։

̰
Հորիզոն 18.00

18:00 02.04.2022

̰
Հորիզոն 18.00

18:00 02.04.2022

̰
Վեսթմինսթերի դատարանը ապրիլի 20-ին որոշում կկայացնի Ասանժի արտահանձնման վերաբերյալ

17:50 02.04.2022

Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ որոշում կկայացնի ապրիլի 20-ին։ Ինչեպս հայտնել են դատարանից, դրանից հետո գործը կուղարկվի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Պրիտի Պատելին։ «Հաջորդ նիստը Վեսթմինսթերի մագիստրատական դատարանում կկայանա ապրիլի 20-ին: Դատարանը որոշում կկայացնի Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու մասին:  Ասանժի պաշտպանության անհրաժեշտ փաստաթղթերը կուղարկվի Պատելին: Վերջնաժամկետը […]

̰
Գարգառ գյուղում այրվել են մոտ 690 հակ անասնակեր և ծածկի կառուցատարրերը

17:42 02.04.2022

Ապրիլի 2-ին, ժամը 13։53-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարգառ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից գտնվող ծածկի տակ (մոտ 84 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Ճապոնիայի և Ուկրաինայի արտգործնախարարները բանակցություններ են վարել Լեհաստանում

17:35 02.04.2022

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին շաբաթ օրը Լեհաստան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հայաշին Կուլեբայի հետ զրույցում համերաշխություն է հայտնել Ուկրաինային. «Ուզում եմ ասել, որ Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը ձեզ հետ են՝ ուկրաինացի ժողովուրդ»,- ընդգծել է ճապոնացի […]

̰
Սև ծովում նավագնացության համար վտանգներ չկան․ Թուրքիայի ՊՆ

17:28 02.04.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում ականի հայտնաբերումից հետո նավագնացությանը ոչինչ չի սպառնում։ «Ներկա պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ չկան»,- նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ Աքարը նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է նավեր տրամադրել Մարիուպոլից խաղաղ բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար։ «Տարհանման գործընթացին աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին փոխանցվել է […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ

17:20 02.04.2022

Ապրիլի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռւոսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը: Տեղեկացնում է ՀՀ […]

̰
Ապրիլյան քառօրյա պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված շիրակցի հերոսների շիրիմներին այսօր ծաղիկներ են խոնարհվել

17:13 02.04.2022

Մարզային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարներն ու զինվորականներն այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: «Դեռ վեց տարի առաջ մեզանից յուրաքանչյուրը մտածում էր, որ սա մեծագույն արհավիրքն է, որը կարող էր լինել մեր ժամանակներում և […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Գավառի բաժին

17:00 02.04.2022

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 1-ին բաժին է ներկայացել 48-ամյա Համազասպ Բ.-ն, որը հունվարի 25-ից ՌԴ Կաբարդիա-Բալկարական Հանրապետության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Իտալիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորը

16:39 02.04.2022

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ դառնալու Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը բանակցային գործընթացի շարունակությունն է: Թուրքիայի գործողությունները բարձր են գնահատվում: Բանակցությունների արդյունքները կվերլուծվեն: Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր»,- ասել է իտալացի […]

̰
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

16:23 02.04.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին: Կողմերը փոխադարձ համաձայնություն են եկել, որ բացառիկ կարևոր է հասնել համաձայնությունների՝ կապված Ուկրաինայի չեզոք, դաշինքից դուրս, ոչ […]

̰
Եթե Լեոն ցանկանա խոսել ինձ հետ «Բարսելոնա» վերադառնալու մասին, ես շատ ուրախ կլինեմ. Լապորտա

16:12 02.04.2022

Բարսելոնայի նախագահը խոսել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին։ «Եթե Լեոն ցանկանա խոսել ինձ հետ «Բարսելոնա» վերադառնալու մասին, ես շատ ուրախ կլինեմ», – ասել է Ժոան Լապորտան TVE-ին։ Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ Մեսսիի վերադարձը չի դիտարկվում։ «Մենք երիտասարդ թիմ ենք կառուցում»,- ասել էր Լապորտան: Ավելի ուշ միջազգային մամուլում հաղորդվել […]

̰
Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհին շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը. ՏԿԵՆ

16:00 02.04.2022

Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ «Այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ»,-տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

̰
BACK_TO_TOP