Բոլոր լուրերը – Page 4396 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Հետախուզվող կինը հայտնաբերվել է Լենինգրադյան փողոցում

15:45 02.04.2022

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 51-ամյա Լիդա Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 170-րդ (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Լիդա Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն արդեն բաց է

15:40 02.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ […]

̰
Վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է

15:34 02.04.2022

Ապրիլի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրում «ԳԱԶ-53»-ի 17-ամյա վարորդը իրենց տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր որդուն՝ 3-ամյա Արտյոմ Չիթչյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Սլավիկ Գալստյանը ևս մեկնարկում է հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

15:27 02.04.2022

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր հաղթանակով մեկնարկեց նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: 1/8 եզրափակչի գոտեմարտում նա 5-0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Կլեմենտի նկատմամբ: Հիշեցնենք՝ քիչ առաջ իր առաջին գոտեմարտում հաղթանակ էր տարել նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը:

̰
Հրապարակվել է ԱԱ-2022-ի պաշտոնական երգը

15:23 02.04.2022

2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի կազմկոմիտեն վիճակահանության արարողության ժամանակ ներկայացրել է մրցաշարի պաշտոնական երգը։ Hayya Hayya (Better Together) երգը դարձել է մրցաշարի պաշտոնական օրհներգը։ R&B և ռեգգի ժանրում ստեղծված երգը կատարում են Տրինիդադ Կարդոնան, Աիշան և Դավիդոն։

̰
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում, կան ձերբակալվածներ. ՔԿ

15:12 02.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:55-ին և ապրիլի 2-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից ահազանգ […]

̰
Հորիզոն 15.00

15:00 02.04.2022

̰
Գևորգ Ղարիբյանը մեկնարկել է հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

14:58 02.04.2022

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկել է պայքարը ևս 5 քաշային կարգերում: Հայ մարզիկներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 1/8 եզրափակչում նա 7-0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Աբդոլմոհամադ Մոհամադ Պապիին: Գևորգը դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի ըմբիշ Պրիդոն Աբուլաձեի հետ:

̰
Արցախի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

14:55 02.04.2022

Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Պաշտոնյաներն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, Արցախի իշխանությունների անունից ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:

̰
Մարինա Կալյուրանդը Ադրբեջանին հորդորել է անմիջապես հետ քաշել զորքերը

14:45 02.04.2022

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը: Մարինա Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի […]

̰
1 զոհ, 2 վիրավոր. վթար Երևան-Գյումրի ճանապարհին

14:37 02.04.2022

Ապրիլի 1-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Տիգրան Աստոյանը, մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
ԱՄՆ-ը մայիս-հուլիս ամիսներին պաշարից կբացի 90 մլն բարել նավթ

14:21 02.04.2022

Միացյալ Նահանգները, համաշխարհային շուկայում նավթի սակավության պայմաններում, մտադիր է մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում իր ռազմավարական պահուստից ազատել առաջին 90 միլիոն բարելը, հայտնել են երկրի էներգետիկայի նախարարությունից: «Առաջին 90 միլիոն բարելը կհատկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում, մնացած 90 միլիոն բարելը նախատեսվում է թողարկել 2022 թվականի օգոստոսից հոկտեմբեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո […]

̰
ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ փոխնախարարի հետ

14:10 02.04.2022

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հայկական կողմի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի և […]

̰
Քաջարան քաղաքում բանկոմատներից գողության փորձ կատարելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

13:56 02.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Քաջարան քաղաքում բանկոմատներից կատարված գողության փորձերի, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երկու անձի մեղադրանք […]

̰
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի և Արցախի գազամատակարարումը

13:47 02.04.2022

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, Արցախի Հանրապետության գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:37 02.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արցախի ԱԽ աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

13:27 02.04.2022

Արցախի ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հերթական տարելիցի օրը անվտանգության խորհրդի քարտուղարը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և անվտանգության խորհրդի գրասենյակի անձնակազմի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հանուն Հայրենիքի նահատակված զինվորների հիշատակին։

̰
Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում

13:16 02.04.2022

Այսօր՝ ապրիլի 2-ին, աշխատանքային կանոնների խախտման հետևանքով ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 08։15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղ տանող […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:09 02.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ […]

̰
SHANTNEWS

13:00 02.04.2022

̰
Հորիզոն 13.00

13:00 02.04.2022

̰
Աշխարհում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի

12:59 02.04.2022

Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստի ժամանակ, Քաթարի թագավորության առաջարկով, որոշում է կայացվել ապրիլի 2-ը նշել որպես Աուտիզմի իրազեկման օր: Աուտիզմը կամ աուտիստիկ սպեկտորի խանգարումը ազդում է զարգացման երեք ոլորտների վրա` սոցիալական փոխհարաբերությունների, կոմունիկացիայի եւ վարքի, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը: Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում […]

̰
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

12:55 02.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Բեռլինը մտադիր է արտաքսել ռուս դիվանագետներին․ Suddeutsche Zeitung

12:51 02.04.2022

Գերմանիայի կառավարությունը դիտարկում է ռուս դիվանագետների «մեծ մասին» արտաքսելու հնարավորությունը։ Հետախուզական շրջանակներում հայտնի է, որ Ռուսաստանը Բեռլինում պահում է մեծ թվով ոչ պաշտոնական հետախույզների։ Գերմանիայի կառավարությունը չի բացառում «զգալի թվով» ռուս դիվանագետների արտաքսումը, որոնք կասկածվում են հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։ Այս մասին գրում է Suddeutsche Zeitung-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Հրատարակությունը հայտնում է, որ արտաքին […]

̰
Սառցադաշտային մեգաֆաունայի վերացումը գիտնականները պայմանավորում են ուղեղի փոքր չափսի հետ

12:45 02.04.2022

Իսրայելցի և եվրոպացի պալեոնթոլոգները պարզել են, որ սառցե դարաշրջանի ավարտը հանգեցրել է հիմնականում այն ​​կաթնասունների անհետացմանը, որոնք փոքր ուղեղ են ունեցել՝ համեմատած իրենց մարմնի ընդհանուր զանգվածի հետ: Սա պոտենցիալ կերպով բացատրում է սառցադաշտային մեգաֆաունայի գրեթե բոլոր ներկայացուցիչների անհետացումը, գրում են գիտնականները Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք ուսումնասիրեցինք մոտ երեք հարյուր կենդանի և հինգ տասնյակ […]

̰
Ներկայացվել է ԱԱ-2022-ի թալիսմանը

12:35 02.04.2022

Աշխարհի առաջնության վիճակահանության մեկնարկից առաջ ՖԻՖԱ-ն ներկայացրել է մրցաշարի թալիսմանը: 2022 թվականի Աշխարհի առաջնության թալիսմանը Լայբն է՝ թռչող գորգ հիշեցնող մասկոտը։

̰
Ուսապարկը վերադարձնելու դիմաց օտարերկրացուց փող էր պահանջել

12:33 02.04.2022

Մարտի 31-ին, ժամը 00.02-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ սոցիալական ցանցով անհայտ անձից հաղորդագրություն է ստացել. կորցրած ուսապարկը վերադարձնելու դիմաց օտարերկրացուց փող էին պահանջել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացուն հաղորդագրություն ուղարկած անձը Անտառային փողոցում բնակվող 33-ամյա մի տղամարդ է։ Ապրիլի […]

̰
Ուիլ Սմիթը կամավոր հեռացել է ամերիկյան կինոակադեմիայի կազմից

12:25 02.04.2022

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը կամավոր հեռացել է Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի կազմից՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքի դեմքին հարվածելուց հետո։ Այս մասին հայտնում է Variety ամսագիրը: «Ես չեմ արդարացրել ակադեմիայի վստահությունը»,- խոստովանել է Սմիթը: «Ես հեռանում եմ Կինոարվեստի և գիտության ակադեմիայից և պատրաստ եմ ընդունել ցանկացած պատիժ, որը Կառավարիչների խորհուրդը նպատակահարմար կգտնի»։ […]

̰
Այսօր փաստերի ստուգման միջազգային օրն է

12:16 02.04.2022

Այսօր փաստերի ստուգման միջազգային օրն է, հայտնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը։ Ապատեղեկատվությունը բորբոքում է ագրեսիան, խեղաթյուրում տեղեկատվական միջավայրը և մոլորեցնում: ✅ Կիսվեք միայն հաստատված տեղեկություններով։ ⛔️ Մի՛ տարածեք կեղծ տեսանյութ կամ լուսանկար՝ նույնիսկ եթե նպատակը կեղծիքը մերկացնելն է 💡 Ծանոթացե՛ք հավելյալ խորհուրդների ստուգելով «EUvsDisinfo» կայքը։

̰
Ապրել հաճույքի համար․ ահա 109-ամյա ամերիկուհու երկարակեցության գաղտնիքը

12:12 02.04.2022

ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի նախկին օգնականը ևս մեկ տարեդարձ է նշել և բացահայտել գաղտնիքը, որն օգնել է նրան ապրել մինչև 109 տարի։ Այս մասին հայտնում է KLAS-TV-ն։ Պաուլինա Կուկը նշել է իր հոբելյանը Նևադայի Հենդերսոն քաղաքում գտնվող Poets Walk Memory Care-ում: Հաստատության աշխատակիցները երեկույթ են կազմակերպել, որին ներկա են եղել նրա ընկերներն ու հարազատները։ Լրագրողները  […]

̰
BACK_TO_TOP