19:10 31.03.2022
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն գրառում է կատարել և անդրադարձել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին և կոչ է արել հարցերը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ «Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խախտման դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։ Ներկայումս […]
19:04 31.03.2022
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թևերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում: Սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից և գործադիրից, Եվրոպական միությունից, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և […]
18:58 31.03.2022
Այս տարի բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած այն ընտանիքներին, որոնք մինչև հիմա չեն օգտվել պետական բնակապահովման որևէ ծրագրից։ Այն փախստականներին վերաբերող ԲԳՎ ծրագրի 4-րդ փուլն է, որը վերաբերում է նաև մարզերին։ Նախորդ 3 փուլերն իրականացվել են միայն Երևանում բնակվող փախստականների համար։ Շիրակի մարզում, 2013 թվականի փաստագրման տվյալներով, բնակարանի շահառու է համարվում […]
18:50 31.03.2022
Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետությունում արդեն 2-րդ օրն է, ինչ ընթանում են զորավարժություններ։ Լրատվամիջոցների համաձայն՝ Վրաստանի սահմանակից գյուղերում ևս հնչում են կրակոցների և պայթյունների ձայներ։ Փոխանցում է aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Զարծեմ գյուղի հրաձգարանում մեկնարկել են մոտոհրաձգային գումարտակի զորավարժությունները, որոնց նպատակն է կատարելագործել հրազենային […]
18:43 31.03.2022
Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ծխախոտ ներմուծող գործարարներին աջակցելու և ստեղծված իրավիճակում պետական բյուջե ակնկալվող հարկերի վճարման ապահովման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 20 և ԱՏԳ ԱԱ 2404 11 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ (սիգարներ, տաքացվող ծխախոտային արտադրանք) 2022 թ․-ի ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը չի կիրառվի ծխախոտային արտադրատեսակների տուփերի վրա տեխնիկական […]
18:38 31.03.2022
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթևոս Ասատրյանը և Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թեմայով սեմինարին: Միջոցառումը կազմակերպվել է «ՀՀ […]
18:30 31.03.2022
Ավստրիական նավթի և գազի OMW Petrom ընկերությունը Վրաստանում կիրականացնի ուսումնասիրություններ բնական գազ և նավթ արդյունահանելու նպատակով, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հանդիպել է ավստրա-ռումինական OMW Petrom ընկերության պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է OMW Petrom-ի գործունեությունը Վրաստանում, որը նախատեսում է Վրաստանի սևծովյան ավազանում գտնվող բնական գազի […]
18:27 31.03.2022
Մարտի 31-ին՝ ժամը 11։42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Անիպեմզա գյուղում քաղաքացին ընկել է ժայռից (մոտ 70 մ) և մահացել: Դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 15։02-ին փրկարարները Ա․ Դ․-ի (ծնված 1998 […]
18:25 31.03.2022
N զորամիավորումում մարտի 31-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել են մարտական խնդիրների կատարման ընթացքն ու փոխգործակցության կարգը, քննարկվել մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման և մի շարք այլ հարցեր։
18:22 31.03.2022
Երևան քաղաքի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը նաև լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է կուսակցության հանրային կապերի համակարգող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Այո, կուսակցության վարչությունը նման որոշում կայացրել է, բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, […]
18:18 31.03.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Հանդիպման ընթացքում ՀԲ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վերաբերյալ ՀԲ կողմից արված վերլուծությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի մարտահրավերներին Հայաստանի տնտեսության […]
18:10 31.03.2022
N զորամիավորման հրաձգարաններում մարտի 29-31-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Ստորաբաժանումների հրամանատարները ևս մեկ անգամ հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգել զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և թիրախների խոցման հմտությունները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունը։
17:55 31.03.2022
Ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Իսպանիան Ուկրաինա է ուղարկել տասը ինքնաթիռ՝ զենքով, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Ներկա դրությամբ մենք հարձակողական զինատեսակներով տասը ինքնաթիռ ենք ուղարկել Ուկրաինա: Մենք միշտ ասել ենք՝ մենք այս նյութը կուղարկենք օրինական պաշտպանության համար, երբ Ուկրաինան խնդրի»,- ասել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը: Նախարարի խոսքերով՝ ռազմական առաքումները պետք […]
17:37 31.03.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական խորհրդի կազմի հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մարտի 23-30-ն իրականացրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Քննարկման ընթացքում արծարծվել են փառատոնի կազմակերպչական, անցկացման, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորական արվեստի […]
17:26 31.03.2022
Անկարան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր՝ նման որոշման մանրամասն ուսումնասիրությունից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը։ «Մենք կարող ենք լինել Ուկրաինայի անվտանգությունն ապահովող երաշխավոր երկրներից մեկը։ Մենք սկզբունքորեն պատրաստ ենք դրան, բայց, իհարկե, դրա մանրամասները պետք է մշակվեն»,- ասել է նա։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ […]
17:20 31.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ […]
17:14 31.03.2022
Մարտի 30-ին Դուբայ «Էքսպո 2020» ցուցահանդեսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Մյանմայի Միության Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր։ Հուշագրի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի տարբեր ոլորտներում: Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Մյանմայի գլխավոր հանձնակատարի տեղակալ Լեվի Սապ Նեյ Թանգը։
17:06 31.03.2022
Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, մարտի 30-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարար Խեյրի Ամրին։ Զրուցակիցները ներկայացրել են Հորդանանի և Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները, այդ թվում` խրախուսման մեխանիզմների լայն շրջանակը: Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարարը նշել է, որ 2020թ-ին Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել հորդանանցի […]
16:55 31.03.2022
Մարտի 15-ին, ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։ Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողները վնասվածքները ստացել են Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ։ ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի […]
16:46 31.03.2022
ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ժամանած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա: ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների նախարարությունների սերտ գործակցության կարևորությունը, տրամադրված աջակցությունը համարել խորհրդանշական՝ նշելով, որ ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության […]
16:41 31.03.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների […]
16:33 31.03.2022
Վոլոդիմիր Զելենսկին Նիդեռլանդներին խնդրել է զենք տրամադրել Ուկրաինային և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մեզ խիստ անհրաժեշտ է մի զենք, որով մենք կարող ենք անվտանգ դարձնել մեր երկինքը, որով մենք կարող ենք ապաշրջափակել մեր քաղաքները։ Ինքնաթիռներ, տանկեր, հակաօդային պաշտպանություն և հակատանկային Spike»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Նիդեռլանդների խորհրդարանում։ Նա նաև կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի […]
16:25 31.03.2022
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Էդվարդ Պ.-ն, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Էդվարդ Պ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
16:16 31.03.2022
Մարտի 29-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են խորհրդի անդամները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրավիրյալ ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ինչպես նաև ՎԶԵԲ և ՄԹ Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի […]
16:09 31.03.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է ռուսերենը որպես պաշտոնական լեզու։ Որոշումը կայացվել է կազմակերպության համագումարում, որը տեղի է ունենում Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Կողմ է քվեարկել անդամ 187 պետությունների ֆեդերացիա, դեմ՝ չորսը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ի ղեկավարությունն առաջարկել է արաբերենը, պորտուգալերենը և ռուսերենը ավելացնել պաշտոնական լեզուների ցանկում՝ խթանելու «ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաներում գործածվող լեզուների նկատմամբ […]
16:00 31.03.2022
Գիտական կենտրոններ ճանաչողական այցերի շրջանակում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը այց են կատարել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ինստիտուտի գիտական ներուժին, իրականացվող հետազոտություններին, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներին, տեխնիկական զինվածությանը և առկա խնդիրներին։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել […]
15:57 31.03.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից, այդ ազդանշանն ուղարկվել է նաև Թուրքիային։