Բոլոր լուրերը – Page 4406 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

«Թիմային առաջին հորիզոնականը շատ պատվաբեր է». Կարեն Գիլոյանը դիմավորել է գնդակային հրաձգության ԵԱ-ի չեմպիոններին և մեդալակիրներին

17:42 29.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին, որոնք մեդալներով են վերադարձել Նորվեգիայի Համար քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Մրցաշարում հայ հրաձիգները հանդես են եկել 12 հոգանոց կազմով և նվաճել են 10 մեդալ՝ 7 ոսկե և 3 արծաթե: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն […]

̰
Ճապոնիան ապրիլի 5-ից արգելել է թղթադրամների և ոսկու արտահանումը Ռուսաստան

17:37 29.03.2022

Ճապոնիան ուկրաինական իրադարձությունների հետ կապված արգելում է թղթադրամների, ոսկե մետաղադրամների և ոսկու ձուլակտորների արտահանումը Ռուսաստան, ասվում է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիան ապրիլի 5-ից արգելք է մտցնում Ռուսաստան շքեղ ապրանքների, այդ թվում՝ պրեմիում դասի ավտոմեքենաների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի արտահանման վրա։ Բացի դրանից, […]

̰
Բուքմեյքերները Նորվեգիա-Հայաստան խաղի բացահայտ ֆավորիտ են համարում դաշտի տերերին

17:31 29.03.2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հավաքականի հետ։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում նորվեգացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 1․30 է։ Խոակին Կապառոսի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9․00 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 5․00 գործակցով։ Նորվեգիա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 21։00-ին։ Մրցավարների խումբը կլինի Դանիայից։ Նախկինում թիմերը հանդիպել են երկու անգամ։ 2000թ․ սեպտեմբերին տեղի […]

̰
ՔԿ նախագահն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

17:26 29.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհետ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ […]

̰
Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանը երկու քայլ է անում հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ

17:20 29.03.2022

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ավարտեցին դեմ առ դեմ բանակցությունների փուլը, դրանք կառուցողական էին։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման արդյունքներով։ «Ուկրաինական կողմի հետ բանակցություններն ավարտվել են, բանակցությունները կառուցողական են եղել»,- հայտնել է նա։ Ինչպես հայտարարել է Մեդինսկին՝ Ռուսաստանը երկու քայլ է անում […]

̰
Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները․ ԶԼՄ-ներ

17:16 29.03.2022

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները, քննարկումները տևել են մոտ երեք ժամ, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների առաջին օրն ավարտվել է»,- գրել է գործակալությունը Twitter-ում։ Հանդիպումը կայացել է Դոլմաբահչեի նախագահական պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով։ Ռուսական պատվիրակությունը ինչպես նախորդ փուլերում գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցություններին […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:14 29.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, […]

̰
Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Պորտուգալիայի. Ռոնալդու

17:10 29.03.2022

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ապագայի մասին: Նա պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ կայանալիք կարևոր խաղին, որը կորոշի աշխարհի առաջնության ուղեգրի ճակատագիրը։ Ռոնալդուն չի ցանկանում մտածել, որ սա կարող է լինել իր վերջին աշխարհի առաջնությունը։ «Ես շատ լավ եմ զգում: Չեմ կարծում, որ աշխարհի հաջորդ առաջնությունն առանց ինձ կանցկացվի։ Չեմ […]

̰ ̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

17:00 29.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը: Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման […]

̰
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են. ՌԴ ՊՆ

16:52 29.03.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, ինչը, նրա խոսքերով, հնարավորություն է տալիս կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա: «Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել: Նվաճել ենք օդային գերակայություն: Գործնականում ոչնչացվել են ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության համակարգը: Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ: […]

̰
ԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, ապա՝ Վիլնյուս

16:47 29.03.2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, իսկ հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:

̰
Մեդինսկին Ստամբուլում կայացած բանակցություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ

16:45 29.03.2022

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են, որոնց արդյունքներով կողմերը հանդես կգան հայտարարությամբ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Այսօր՝ ժամը 09:30-ից մենք շարունակում ենք բանակցությունները ուկրաինական կողմի հետ: Հուսով եմ, որ մի քանի ժամից մենք որոշակի հայտարարություն կանենք դրանց արդյունքների վերաբերյալ»,- ասել է նա։  

̰
Հրայր Ալիխանյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

16:41 29.03.2022

Հունգարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Առաջին գոտեմարտում նա առավելության էր հասել սերբ ըմբիշ Խետիկ Ցաբոլովի նկատմամբ և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ արդեն 3-0 հաշվով հաղթել է Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովին: Այսպիսով՝ Ալիխանյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի իտալացի Ֆրանկ Մարկեզի հետ:

̰
ՇՄ նախարարի տեղակալներն ընդունել են Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչներին

16:37 29.03.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանն ընդունել են Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի (Regional environmental center for Caucasus) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արման Ավագյանը, նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Արամ Սահակյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Կովկասի տարածաշրջանային […]

̰
Հայ շախմատիստներից 3-ը առաջատարների թվում են. Շախմատի ԵԱ

16:31 29.03.2022

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ: Երկրորդ տուրում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Դավթյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Էմին Օհանյանը պարտվել է։ 2 տուրից հետո 2-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք տեղ են […]

̰
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դուրս մնաց պայքարից. FIDE Grand Prix

16:27 29.03.2022

Բեռլինում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի շարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը զիջեց ռուսաստանցի Գրիգորի Օպարինին: A խմբում 4 գրոսմայստերների թվում նա գրավեց երրորդ տեղը և չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։ Խմբում առաջին տեղը գրավեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը պայքարը կշարունակի կիսաեզրափակչում։ FIDE Grand Prix շարքն աշխարհի […]

̰
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու և կաշառք տալու փորձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

16:21 29.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն կատարելու և կաշառք տալու փորձի […]

̰
Հաստատվել են նախադպրոցական հաստատություններում մանկավարժների մրցույթի հարցաշարերը

16:16 29.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի մարտի 25-ի 471-Ա/2 հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների մրցութային ընտրության թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հարցաշարերում ընդգրկված 100 հարցերը վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին: Հարցաշարի հաստատման համար […]

̰
Հովհաննես Մխիթարյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում. Ըմբշամարտի ԵԱ

16:12 29.03.2022

Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում անհաջող մեկնարկեց 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նա պայքարը սկսեց 1/4 եզրափակչից և պարտվեց վրացի ըմբիշ Միրանի Մայսուրաձեին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Մխիթարյանը հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:

̰
Արսեն Հարությունյանը տուշեով հաղթեց մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

16:06 29.03.2022

Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վստահ սկսեց ելույթները Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Իր առաջին գոտեմարտում Եվրոպայի չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիի նկատմամբ: Երբ Հարությունյանը գոտեմարտը շահում էր 5-0 հաշվով, կարողացավ գետնել մրցակցին և տուշեով ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Այսպիսով՝ նա դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի […]

̰
Ալեն Սիմոնյանի պատասխանն Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին արժանացել է բուռն ծափահարությունների

16:00 29.03.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանում՝ Ալմաթիում, մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Նիստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի վրա՝ մասնավորապես անդրադառնալով մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: ՀՀ […]

̰
Մ-3 ավտոճանապարհի 134-րդ կմ հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

15:55 29.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 15։15-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Մեկնարկում է Սերբիայի միջազգային մրցաշարը. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

15:45 29.03.2022

Այսօր մեկնարկում է Սերբիայի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ: 92 կգ Նարեկ Մանասյանը կմենամարտի Ուելսի ներկայացուցիչ Ռոմեո Կոստայի հետ: Մեր հավաքականի կազմում ընդգրկված են նաև Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 51 կգ քաշային Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, […]

̰
Ռուսաստանը կվտարի լիտվացի, լատվիացի և էստոնացի դիվանագետներին

15:41 29.03.2022

Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետների արտաքսման պատասխան միջոցների մասին, այդ թվում` Մոսկվայում Լիտվայի դեսպանատան չորս աշխատակցի, Լատվիայի դեսպանատան երեք, Էստոնիայի և Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի գլխավոր հյուպատոսության Պսկովի գրասենյակի երեք ներկայացուցիչների հավատարմագրում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Երեքշաբթի օրը Բալթյան երեք երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ։ «Դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները […]

̰
Ամեն ինչ անելու ենք մեր ազգին նորից ուրախացնելու համար. Վահան Բիչախչյան

15:34 29.03.2022

Նորվեգիա-Հայաստան խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսին Խոակին Կապառոսի հետ մասնակցել է մեր թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը հաղթական գոլի հեղինակն էր դարձել Չեռնոգորիայի հետ խաղում: Բիչախչյանը խոսել է նախորդ խաղի մասին, նաև իր կարծիքն է հայտնել Նորվեգիայի հավաքականի վերաբերյալ ու կիսվել այսօրվա խաղից իր սպասելիքներով: «Հավաքականում ընկերական խաղեր չկան, միշտ փորձում ենք ուրախացնել մեր ազգին։ […]

̰
Քննարկում` քոլեջների և ուսումնարանների տնօրենների և գործատուների մասնակցությամբ

15:28 29.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) ներկայացուցիչների, միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները: Համատեղ գործիքակազմի ներդրման մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա […]

̰
Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր․ ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

15:21 29.03.2022

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ԱՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։ Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու […]

̰
Արման Ավագյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար վրացի ըմբիշի հետ. Ըմբշամարտի ԵԱ

15:13 29.03.2022

Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար վրացի ըմբիշ Վլադիմերի Գամկրելիձեի հետ: Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, սփոփիչ գոտեմարտում 79 կգ քաշային հայ ըմբիշը 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Միրոսլավ Կիրովի նկատմամբ: Հիշեցնենք, որ երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 70 կգ քաշային Արմեն Անդրեասյանը կգոտեմարտի ոսկե […]

̰
Հրայր Ալիխանյանը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

15:07 29.03.2022

Հունգարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են ներգրավվել ևս 5 քաշային կարգի ըմբիշներ: Հայաստանն այսօր ներկայացնում են 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Ալիխանյանն արդեն ավարտել է իր առաջին գոտեմարտը: Նա առավելության է հասել սերբ ըմբիշ Խետիկ Ցաբոլովի նկատմամբ և դուրս […]

̰
BACK_TO_TOP