Բոլոր լուրերը – Page 4408 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+14.09 oC

Բոլոր լուրերը

Լեոն, Լեոն է` աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց մենք չենք մտածում նրա վերադարձի մասին. Լապորտա

11:31 29.03.2022

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ չի դիտարկում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը կատալոնական ակումբ: «Լեոյից կամ նրա շրջապատից նման բնույթի ոչ մի հաղորդագրություն չենք ստացել: Այս պահին մենք չենք դիտարկում նրա վերադարձը: Մենք երիտասարդ թիմ ենք կառուցում, որը նոր է սկսում աշխատանքը: Լեոն Լեոն է, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց մենք չենք […]

̰
ԱՊՀ ՄԽՎ-ն ներդրում ունի հետխորհրդային տարածքի երկրների պետականաշինության հետագա զարգացման գործում. Ալեն Սիմոնյան

11:25 29.03.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը շնորհավորել է ԱՊՀ պատվիրակներին հոբելյանական տարվա առթիվ: ԱԺ նախագահը հիմնականում անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո միջպետական եւ բազմազգ ձեւաչափով գործող ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նշել է, որ ԱՊՀ-ն նպաստել է քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար կապերի պահպանմանն ու ամրապնդմանը, ներդրում է ունեցել հետխորհրդային տարածքում […]

̰
Շրջանառության մեջ է դրվում «16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված տասնմեկ նամականիշ

11:20 29.03.2022

2022 թվականի մարտի 29-ին շրջանառության մեջ են դրվում «16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված տասնմեկ նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Վանի թագավորության ժամանակաշրջանի բրոնզե թևավոր արձանիկ մարդու մարմնով (24,0 x 9,0 սմ), որը թվագրվում է մ.թ.ա. 8-7-րդ դար և գտնվում Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում: Թողարկման օրը` 29 մարտի 2022թ. Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի Լուսանկարը՝ Վլադիմիր Տերեբենինի […]

̰
Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

11:17 29.03.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն […]

̰
Հրապարակվել են առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները

11:12 29.03.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են․ 🔴 բանակցային ուժեղ դիրք ունեցող թվով 9 խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, 🔴 հասարակության շրջանում առավել լայն սպառում ունեցող 11 ապրանքախմբերի առևտրային ցանցերին մատակարարումներից մինչև վերջնական սպառողին հասնելու ամբողջական շղթան, 🔴 դիտարկվող ապրանքների 28 խոշոր մատակարար ընկերությունների և առևտրային ցանցերի […]

̰
ՀՀ-ում կորոնավիրուսի 16 նոր դեպք է հաստատվել

11:04 29.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓16 նոր դեպք ✓2416 թեստավորում ✓34 առողջացած ✓1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 484 դեպք, որոնցից 409 853-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8611 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 971 201 թեստավորում:

̰
Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

11:01 29.03.2022

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու […]

̰
Մ-3 ճանապարհի 134-րդ կմ հատվածում (Բազումի մոտ) իրականացվող լայնացման և ձնամաքրման աշխատանքների համար ճանապարհը պարբերաբար կփակվի

10:57 29.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում (Բազումի մոտ) կապալառու կազմակերպության կողմից իրականացվելու են ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներ։ Վերոնշյալ ավտոճանապարհը, անվտանգությունից ելնելով, պարբերաբար փակվելու է տրանսպորտային միջոցների համար։

̰
Սպանության փորձ՝ Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակչի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

10:54 29.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Արտաշատ քաղաքի բնակչի՝ հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու, նախօրեին տեղի ունեցած դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը «որովայնի առաջային պատի թափանցող, միջանցիկ հրազենային վիրավորում, ներքին արնահոսություն, հեմոռագիկ շոկ, դեմքի […]

̰
Մակրոնը ծրագրում է այսօր կրկին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

10:35 29.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհամբեր սպասում է մարտի 29-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույցին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժենդրը։ «Նախագահ Մակրոնը նախատեսում է երեքշաբթի կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում։ Լեժանդրը նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարը «արդեն մի շարք երկարատև զրույցներ է ունեցել […]

̰
Այսօր կպայքարենք ոսկու և 2 բրոնզի համար. Ըմբշամարտի ԵԱ

10:26 29.03.2022

Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պարզ կդառնան մրցանակակիրների անունները 5 քաշային կարգերում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար:  Բրոնզե մեդալի համար էլ կպայքարեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը: Վերջինս պայքարը կսկսի սփոփիչ գոտեմարտով: Եթե […]

̰
Զանգվածային ավտովթար ԱՄՆ-ում․ կան զոհեր, վիրավորներ

10:17 29.03.2022

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի հյուսիս-արևելքում զանգվածային ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Շույլկիլ շրջանի դատաբժշկին։ Ավելի վաղ հաղորդվել էր 20 վիրավորի հոսպիտալացման մասին։ Ձնածածկ ավտոմայրուղու վրա բախվել է մոտ 40 մեքենա, այդ թվում՝ բեռնատարներ։ Փրկարարների աշխատանքը դժվարացնում են տեղ-տեղ բռնկված հրդեհները։ Նշվում է, որ վթարի պատճառը ձյան առատ […]

̰
ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված նիստում ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

10:04 29.03.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն […]

̰
SHANTNEWS

09:59 29.03.2022

̰
ՌԴ-Ուկրաինա բանակցություններին ընդառաջ Ստամբուլում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են

09:52 29.03.2022

ՌԴ-Ուկրաինա բանակցություններին ընդառաջ Ստամբուլում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Դոլմաբահչե պալատում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին դիմավորելու են եկել բազմաթիվ լրագրողներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են Ստամբուլում Մոսկվայի և Կիևի բանակցային պատվիրակությունների հանդիպման մասին։ […]

̰
Փորձարկվելու են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շչակները

09:44 29.03.2022

Մարտի 30-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա», «Ռելեյի գործարան», «Գասպարյան և որդիներ», «LANA EDEN» ՓԲԸ-ներում, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ում, Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84, Մ.Մանուշյանի անվան թիվ 48 և թիվ 136 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ներում, թիվ 151 մանկապարտեզում, Քանաքեռ-Զեյթուն մշակույթի կենտրոնում փորձարկվելու են շչակներ: «Խնդրում […]

̰
Ռուսաստանի հետ ցամաքային կամ միջուկային պատերազմ չեմ ցանկանում․ Բայդեն

09:34 29.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի ցանկանում։ «Վերջին բանը, որը կցանկանայի, Ռուսաստանի հետ ցամաքային կամ միջուկային պատերազմի մեջ ներքաշվելն է»,-ասել է նա ճեպազրույցում։ Սպիտակ տան ղեկավարը նաև «զգալի պատասխանով» է սպառնացել այն դեպքում, եթե Ռուսաստանը քիմիական զենք կիրառի Ուկրաինայում։ Ավելի վաղ Բայդենը նշել էր, որ ՌԴ նախագահի հասցեին հնչեցրած արտահայտություններն […]

̰
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:22 29.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում […]

̰
Ռուսաստանը գազն անվճար չի մատակարարի Եվրոպա․ Պեսկով

09:09 29.03.2022

Ռուսաստանը մտադիր չէ զբաղվել բարեգործությամբ և իր բնական գազը Եվրոպա մատակարարել անվճար։ Մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց Եվրոպայի հրաժարվելու դեպքում Մոսկվան կուսումնասիրի իրավիճակն ու կընդունի հետագա որոշումներ։ Այս մասին ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Արևմուտքի երկրների պնդումները, թե իրենք չեն պատրաստվում երկնագույն վառելիքի մատակարարումների դիմաց ռուբլով վճարել։ «Չկա […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան

08:56 29.03.2022

Մարտի 29֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։ Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ, հայտնում է ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջը։

̰
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 39 ռուսաստանցու դեմ՝ կոռուպցիոն կասկածանքների պատճառով

08:52 29.03.2022

Ավստրալիայի իշխանություններն արգելել են ՌԴ 39 քաղաքացիների մուտքը, ովքեր կասկածվում են կոռուպցիայի և իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան պատճառ հանդիսանալու մեջ։ Այս մասին հայտնել է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը։ Նշվում է նաև, որ Ավստրալիայի կառավարությունը կսառեցնի պատժամիջոցային ցուցակում հայտնվածների ակտիվները։ Մարտի 28-ին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմուտքի երկրները փաստացի լայնամասշտաբ տնտեսական […]

̰
Ճապոնիան ապրիլի 5-ից արգելել է շքեղության իրերի, այդ թվում թանկարժեք մեքենաների արտահանումը Ռուսաստան

08:36 29.03.2022

Ճապոնիան ապրիլի 5-ից արգելում է շքեղության իրերի, այդ թվում ՝ պրեմիում դասի մեքենաների, թանկարժեք քարերի և ոսկերչական զարդերի արտահանումը Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան։ Երկիրը շարունակում է սերտ համագործակցությունը միջազգային հանրության հետ հակառուսական պատժամիջոցների հարցով, նշել է ճապոնացի նախարարը։ Գերատեսչության կազմած ցուցակում ներառված է ընդհանուր առմամբ ավելի […]

̰
Լարսի անցակետը փակ է․ ռուսական կողմում կուտակված է մոտ 100 բեռնատար

08:27 29.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի 4 գյուղեր տանող ճանապարհները փակ են

08:19 29.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Շիրակի մարզի Ամասիա Զառիշատ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 29.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ թաղ. 250, 269 սեփական տներ, “Նաիրի” հյուրանոց, “Եվրոստան-Ույուտ” ՍՊԸ, “Նաիրի Բիզնես Տուր” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 4ա շենք, Նոր Նորք […]

̰
Փառուխը ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ է․ խաղաղապահները լուսանկարներ են հրապարակել

00:30 29.03.2022

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գիծը հատել են Փառուխի շրջանում, որով խախտել են եռակողմ հայտարարության 1-ին կետը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել պահուստային ուժեր տեղակայել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու համար։ Այս մասին ասված է ռուս խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքում տարածած հաղորդագրության մեջ։ Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ […]

̰
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում․ տեղեկատվական շտաբ

00:10 29.03.2022

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:55 28.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք): Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […]

̰ ̰ ̰
BACK_TO_TOP