Բոլոր լուրերը – Page 4407 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

Բոլոր լուրերը

Մարտի 24-29-ը քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից Հայաստան շարունակվել է բնականոն ռեժիմով․ ԱՀ ՆԳՆ

14:27 29.03.2022

ԱՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: «Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը՝ մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական […]

̰
Արսեն Զախարյանը՝ ամենաթանկարժեք երիտասարդ խաղացողների տասնյակում

14:20 29.03.2022

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ընդգրկվել է ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում։ Խոսքը 2003-ին և դրանից հետո ծնված ֆուտբոլիստների մասին է: Նա Transfermarkt-ի ցուցակում զբաղեցրել է 10-րդ տեղը։ Զախարյանը գնահատվում է 12 մլն եվրո։ Թոփ-10-ն այս տեսքն ունի․ 1․ Ջուդ Բելինգհեմ, Դորտմունդի «Բորուսիա»-75 մլն եվրո 2. Ֆլորիան Վիրց, «Բայեր»-70 մլն եվրո 3․ Գավի, «Բարսելոնա»-60 մլն եվրո […]

̰
ԱՀ ԱԺ նախագահն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

14:12 29.03.2022

Մարտի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։ Նիստի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին», ««Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում […]

̰
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը ժամանակավորապես միակողմանի երթևեկելի է

13:59 29.03.2022

Մարտի 29-ի ժամը 13։00-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը ժամանակավորապես միակողմանի երթևեկելի է․ իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը […]

̰
Ալեն Սիմոնյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում

13:56 29.03.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսավոր միջոցառումների շրջանակում մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից: Պարգեւատրվել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները: Այցի շրջանակում ԱՊՀ […]

̰
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում վթարային ջրանջատում է

13:55 29.03.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 29-ին` ժամը 12.30-20.00, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բեկնազարյան, Չաուշի փողոցների, Մազմանյան փող. 5/1, 5/9, Բաշինջաղյան փող. 188, 192, 196, 198 և Բաշինջաղյան 2-րդ նրբ. 6, 8, 10, 12 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը […]

̰
Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց կունենան

13:51 29.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հստակ ծրագրված է հեռախոսազրույց, դա կլինի երեկոյան, ժամը 18:00-ից հետո տեղեկատվություն կտանք»,- ասել է Պեսկովը ՝ հավելելով, որ խոսքը Մակրոնի հետ զրույցի մասին է: Ավելի վաղ այդ զրույցի մասին հայտնել էր Ֆրանսիայի […]

̰
Ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Օսլոյում

13:44 29.03.2022

Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային վերջին մարզումն է անցկացրել Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել մարզումից: Հիշեցնենք, որ այսօր Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ընկերական խաղում կմրցի Նորվեգիայի ընտրանու հետ:

̰
Հայտնի են Համադպրոցական գիտության փառատոնի 2022 թվականի հաղթողները

13:37 29.03.2022

«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման մրցութային հանձնաժողովն ամփոփել է մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները: Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող է ճանաչել 11 նախագիծ: Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր, մեկ լուծում» (աշակերտներ` […]

̰
Հայաստանի հրաձգության հավաքականը առաջինն է ճանաչվել Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում

13:30 29.03.2022

Հայաստանի հրաձգության հավաքականը առաջինն է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում: Հիշեցնենք մեր մարզիկների արդյունքները․ 10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը: Արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը: Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել են Գոռ Խաչատրյանը  և Գոհար Հարությունյանը: Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև […]

̰
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Արարատի  մարզում

13:23 29.03.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Սամվել Առաքելյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Արտաշատ): Մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել առանձին կենցաղային տարածքով, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման […]

̰
Այսօր պայքարի մեջ կներգրավվի ևս 3 հայ ըմբիշ. Ըմբշամարտի ԵԱ

13:18 29.03.2022

Հունգարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կներգրավվի ևս 3 հայ ըմբիշ: Մրցագորգ դուրս կգան 61 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Հիշեցնենք, որ երեկոյան գոտեմարտերում 3 հայ ըմբիշներ՝ Մանվել Խնձրցյանը, Արման Ավագյանը և Արման Անդրեասյանը կպայքարեն մեդալների համար:

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

13:15 29.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Շիրակի մարզի Ամասիա-Զառիշատ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Հ21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի […]

̰
Հորիզոն 13.00

13:00 29.03.2022

̰
SHANTNEWS

13:00 29.03.2022

̰
Դատարանում վարույթ է ընդունվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հեթական հայցադիմումը

12:59 29.03.2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան […]

̰
Երևանում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1965 խախտում

12:56 29.03.2022

Մարտի 21-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1965 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 252 անձ։ 72 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք

12:43 29.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 903 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝3,05%, վերջին 14 օրը՝ 3,92%, վերջին 7 օրը՝ 3,12%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 647 243 դեպք: Ապաքինվել է ևս 1 036 պացիենտ, և նրանց […]

̰
Անհայտ անձը հայտնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին

12:39 29.03.2022

Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։ ««Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին։ Թռիչքն ընթացքի մեջ է, վայրէջքից հետո ինքնաթիռը կստուգվի կինոլոգների կողմից»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Flightradar24-ի տվյալներով՝ այս պահին Boeing-ն ուղևորվում է «Վնուկովո» […]

̰
Կողոպուտ կատարած պատանիները բերման են ենթարկվել

12:31 29.03.2022

Մարտի 27-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ Խորենացու փողոցի հարակից զբոսայգում անծանոթ անձինք խփել են գլխին, ապա հափշտակել 70 000 դրամը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների […]

̰
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

12:28 29.03.2022

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 28-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և խոցման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։ Զինծառայողները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

̰
Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը Նատալյա Ռոտենբերգի հետ

12:24 29.03.2022

Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում ընթացիկ տարվա փետրվարին:

̰
Մոսկվան ակնկալում է, որ ԼՂ-ում լարվածությունը կթոթափվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա․ Ռուդենկո

12:22 29.03.2022

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կթոթափվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Մենք ակնկալում ենք, որ ամենը կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում», – ասել է նա:

̰
ՌԴ-ն հուսով է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով. Մատվիենկո

12:20 29.03.2022

Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: «Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», – ասել է […]

̰
Մեկնարկում է «Սպորտային սերունդ-2022» ծրագիրը. հանրակրթական 25 դպրոց կհամալրվի սպորտային գույքով

12:18 29.03.2022

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈՒԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագրի երրորդ թողարկումը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: Ծրագրի շրջանակում այս տարի նախատեսվում է սպորտային գույքով համալրել հանրակրթական 25 դպրոց՝ յուրաքանչյուրին 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև […]

̰
Ստամբուլում ընթանում են Մեդինսկու և Արախամիայի բանակցությունները

12:11 29.03.2022

Ստամբուլում մեկնարկել են ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու և ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի դեմ առ դեմ բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Ավելի վաղ պատվիրակություններին էր դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ստամբուլում ընթացող բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջին դեմ առ […]

̰
Բախվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և միկրոավտոբուսը. վերջինիս 62-ամյա վարորդը մահացել է

11:56 29.03.2022

Մարտի 28-ին, ժամը 15.30-ին, Երևանի Հաղթանակի 10-րդ փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322133» միկրոավտոբուս և «Օպել» մակնիշի ավտոմեքենա. միկրոավտոբուսի 62-ամյա վարորդ Լևոն Գևորգյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մարտի 28-ից 29-ը բացահայտվել է հանցագործության 63 դեպք

11:48 29.03.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացնելու կամ վատնելու՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգման, ծանր վիրավորանքի և ընտանեկան բռնության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության […]

̰
Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար»-ի ժամանակ հաղորդավարին ապտակելու համար

11:40 29.03.2022

Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար»-ի ժամանակ իր պահվածքի համար: Հիշեցնենք, նա բեմ էր բարձրացել ու բռունցքով հարվածել միջոցառման հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքին, ով անհաջող կատակ էր արել դերասանի կնոջ հասցեին՝ կապված նրա սանրվածքի հետ։ Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ «Բռնության ցանկացած դրսևորում թունավոր է և կործանարար: […]

̰
Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով

11:39 29.03.2022

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։ «Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և […]

̰
BACK_TO_TOP