Բոլոր լուրերը – Page 4410 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է

20:03 28.03.2022

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Արցախի աղբյուրները: Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Օրեր անց գազամատակարարումը վերականգնվեց, սակայն մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել էին Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ […]

̰
SHANTNEWS

20:00 28.03.2022

̰
Հորիզոն 20.00

20:00 28.03.2022

̰
Մոսկվայի և Կիևի երկօրյա բանակցությունները կանցկացվեն Դոլմաբախչե պալատում

19:59 28.03.2022

Մոսկվայի և Կիևի երկօրյա բանակցությունները կսկսվեն երեքշաբթի օրը Ստամբուլում՝ Դոլմաբախչե պալատում, գրում է Anadolu գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել Մոսկվայի և Կիևի բանակցային պատվիրակությունների հետ Ստամբուլում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այդ […]

̰
Պատժամիջոցները «թանկացրել» են նաև եվրոպացիների կյանքը․ ՌԴ ԱԳՆ

19:53 28.03.2022

ՌԴ նկատմամբ պատժամիջոցները եվրոպացիների կյանքը ևս «թանկացրել են»: Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները խարխլում են միության երկրների տնտեսությունները, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նիստի արդյունքները։ «Բրյուսելի պաշտոնյաները  հասարակ եվրոպացիներին են դատապարտում ոչնչացված սոցիալական մոդելի, էլեկտրաէներգիայի և վառելիքի չափազանց թանկ գների, սոցիալական նպաստների կրճատման՝ հօգուտ ռազմական բյուջեի, արագընթաց գնաճի և զանգվածային գործազրկության»,- […]

̰
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

19:48 28.03.2022

Մարտի 28-ին տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պատգամավորների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, պաշտպանության նախարարության, դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ: Նիստի սկզբում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը […]

̰
Կարգալույծ են հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը և  Տ. Ատոմ քահանա Ասատրյանը

19:43 28.03.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները, ինչպես նաև Հայր Մխիթարի եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը։ Հիմք ընդունելով Արցախի առաջնորդի դիմումը և […]

̰
Ֆրանսիայում վառելիքի գները հասել են ռեկորդային առավելագույնի

19:36 28.03.2022

Անցած շաբաթ Ֆրանսիայում վառելիքի գներն աճել են միջինը 14 ցենտով՝ հասնելով ռեկորդային առավելագույնի, համաձայն երկրի շրջակա միջավայրի նախարարության տվյալների: Պաշտոնական տվյալներով՝ վերջին յոթ օրվա ընթացքում դիզվառելիքի գինը բարձրացել է միջինը 14 ցենտով՝ հասնելով 2,1165 եվրոյի մեկ լիտրի համար (մեկ շաբաթ առաջ՝ 1,9755 եվրո մեկ լիտրի դիմաց), SP95 բենզինի գինը հասել է 1,9670 եվրոյի մեկ լիտրի […]

̰
Եթե ​​ես ուզում եմ շարունակել խաղալ, ապա կանեմ դա․ Ռոնալդու

19:30 28.03.2022

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է իր կարիերան ավարտելու մասին լուրերին  և ընդգծել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ կայանալիք խաղի կարևորությունը։ «Ես սկսում եմ նկատել, որ շատ մարդիկ նույն հարցն են տալիս: Ես կորոշեմ իմ ապագան։ Եթե ​​ես ուզում եմ շարունակել խաղալ, ապա՝ կանեմ: Ես եմ շեֆը, և վերջ: Մենք սպասում ենք մեր կյանքի գլխավոր հանդիպումներից […]

̰
Շիրակի և Արագածոտնի մարզերի տարածաշրջաններում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

19:23 28.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված), Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են: Վարդենյաց […]

̰
Դանակահարություն խորտկարանում. հարուցվել է քրեական գործ

19:17 28.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ խորտկարանում տեղի ունեցած դանակահարության դեպքը բացահայտելու ուղղությամբ: 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 21։28-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Վարդանանց փողոցից, «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների […]

̰
G7-ի երկրները մտադիր չեն ռուսական գազի մատակարարումների համար վճարել ռուբլով․ Գերմանիայի փոխկանցլեր

19:11 28.03.2022

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների համար գազի մատակարարումների դիմաց մինչև մարտի 31-ն վճարման արժույթը փոխել ռուբլու։

̰
Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

19:05 28.03.2022

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Հանդիպման քննարկման առանցքում եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։ Նախարար Միրզոյանը կարևորել […]

̰
Մանչինին կշարունակի աշխատել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում․ Gazzetta dello Sport

19:00 28.03.2022

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ակնարկել է, որ կարող է շարունակել աշխատել ազգային հավաքականի հետ՝ չնայած 2022 թվականի աշխարհի առաջնությունը բաց թողնելուն։ «Վերջին օրերին մենք զրուցել ենք Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ։ Կարծում եմ՝ ամեն ինչի վերաբերյալ մենք նույն տեսակետներն ունենք։ Ավելի շատ կխոսենք առաջիկա օրերին։ Առայժմ կենտրոնանանք առաջիկա խաղի վրա։ Թե ինչ պետք […]

̰
Ներկայացվել է «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության և սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկը

18:54 28.03.2022

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում մշակված «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության և սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի» ներկայացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նախարարության և միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներ, սոցիալական աշխատանքի մասնագիտական համայնքի, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է սոցիալական դեպքի […]

̰
Լավրովն աշխարհում տիրող իրավիճակը շրջադարձային է անվանել պատմության մեջ

18:50 28.03.2022

Աշխարհի ներկայիս իրավիճակը շրջադարձային է պատմության մեջ՝ կարծում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ ժամանակաշրջան է ապրում մեր երկիրը, Եվրոպան և ամբողջ աշխարհը: Սա շրջադարձային է քաղաքակրթության պատմական զարգացման մեջ: Եվ չնայած բոլոր դժվարություններին, ռուսական դիվանագիտությունը շարունակելու է հետևողականորեն և հաստատակամորեն պաշտպանել Ռուսաստանի ազգային շահերը: Միջազգային ասպարեզում ամեն ինչ արեք Ռուսաստանի […]

̰
ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է Փառուխ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը

18:43 28.03.2022

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: […]

̰
Մեկ օրում Ուկրաինան լքել է ավելի քան 40 հազար փախստական

18:40 28.03.2022

Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 40 հազար մարդ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը: Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության սկզբից փախստականների թիվը հասել է գրեթե 3,9 միլիոնի։ Լեհաստանն ընդունել է ավելի քան 2,2 միլիոն մարդ, Ռումինիան՝ մոտ 600 հազար, Մոլդովան՝ մոտ 380 հազար, Հունգարիան՝ 350 հազար, […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների

18:32 28.03.2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 28-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների՝ կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ։ Քննարկվել են վերջին օրերին շփման գծում լարվածությանն առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում՝ սահմանագծի արևելյան հատվածում հակառակորդին […]

̰
Մարալիկի առողջության կենտրոնը փակել է լուծարված ծննդաբերական բաժանմունքի աշխատավարձի պարտքերը․ նորից օրակարգում է ստացիոնար ծառայությունը բացելու հարցը

18:23 28.03.2022

Մարալիկի առողջության կենտրոնի ստացիոնար բաժանմունքը երկու տարի առաջ է փակվել, միջին և ծանր ախտորոշում ունեցող հիվանդները ուղեգրվում եմ Արթիկի, Գյումրիի կամ Երևանի հիվանդանոցներ: Նախկինում Անիի տարածաշրջանի ծնունդներն էլ էին այստեղ գրանցվում։ Մանկաբարձական բաժանմունքը ևս փակվելուց հետո նորածնային շրջանում բուժսպասարկում չեն իրականացնում։ «Մեկ ծնունդի համար պետությունը տալիս էր 140 հազար դրամ, հասկանում եք՝ դա ինչ գումար […]

̰
Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված գրքի շնորհանդեսը

18:16 28.03.2022

Մարտի 27-ին Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկաներին […]

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա

18:11 28.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։

̰
Հորիզոն 18.00

18:00 28.03.2022

̰
Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվել է «Շառլ Ազնավուր» արվեստների կենտրոնը

17:59 28.03.2022

Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում մարտի 26-ին պաշտոնապես բացվել է «Շառլ Ազնավուր» արվեստների կենտրոնը։ Ինչպես հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից, բացման արարողությանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի և Իվլին դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։ Կենտրոնի բացումն ազդարարող՝ ժապավենը կտրելու արարողությանը մասնակցեցին Իվլին դեպարտամենտի սենատոր Միշել Լոժիեն, Մոնտինյի-լը-Բրետոնյոյի […]

̰
Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ Մարիուպոլում մարդասիրական գործողությունը քննարկելու ցանկության մասին

17:58 28.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է առաջիկա օրերին նոր հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում մտադիր է քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման նախատեսվող մարդասիրական գործողության մանրամասները։ Այս մասին նա լրագրողներին ասել է երկուշաբթի օրը Դիժոն նախընտրական այցի ժամանակ։ «Այսօր Ռուսաստանի կողմից մենք ականատես ենք միջազգային մարդասիրական իրավունքի չկատարմանը, որն […]

̰
Carlsberg-ը կլքի ռուսական շուկան

17:55 28.03.2022

Գարեջուր արտադրող Carlsberg ընկերությունը, որին պատկանում է Ռուսաստանի խոշորագույն Baltika գարեջրի գործարանը, հայտարարել է Ռուսաստանում իր ակտիվները վաճառելու և շուկան լքելու մտադրության մասին` ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ «Մենք բարդ և հրատապ որոշում ենք կայացրել՝ հասնելու Ռուսաստանի մեր ակտիվներից ամբողջական ելքի… Ավարտից հետո մենք այլևս ներկայություն չենք ունենա Ռուսաստանում»,- ասվում է հայտարարության մեջ։ Carlsberg A/S-ը, […]

̰
Ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ

17:55 28.03.2022

Հոգեկան առողջությունն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս նպատակով էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ: Առաջին հանդիպումն անցկացվել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ոլորտում առկա բոլոր խնդիրները, շեշտել դրանց լուծման կարևորությունն ու նախանշել լուծումները: Փոխնախարար Արմեն Նազարյանն […]

̰
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկային տուրում

17:51 28.03.2022

Սլովենիայում մեկնարկել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված է 9 շախմատիստով: Հայաստանի ներկայացուցիչներից մեկնարկային տուրում հաղթանակ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արթուր Դավթյանը: Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել: Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է […]

̰
Միջազգային ֆինանսական շուկաները վստահում են կառավարության վարած քաղաքականությանը

17:50 28.03.2022

Մարտի 28-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գևորգյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկույցում անդրադարձել է 2021թ. իրականացված հարկաբյուջետային քաղաքականությանը: Որպես կարևոր իրադարձություն՝ առանձնացվել […]

̰
Դեսպան Մկրտչյանը ԵԽ հույն պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները

17:47 28.03.2022

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։ Այնուհետև դեսպանը ներկայացրեց Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաև Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին, […]

̰
BACK_TO_TOP