23:36 28.03.2022
Մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ: Տեղում աշխատանքներ են […]
23:22 28.03.2022
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Հայաստանում Զբիգնև Ռաուն հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջան կատարելիք այցին, ապա նախատեսված են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն […]
23:00 28.03.2022
Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի աշխատակիցները ստեղծել են RoboScan ինքնավար ուլտրաձայնային հետազոտությունների ծրագրային և ապարատային ռոբոտների կառավարման համակարգ, որը ներառում է սեփական էլեկտրոնիկան և ամբողջ ծրագրակազմը։ Հավաքված նախատիպը պատրաստ է նստարանային փորձարկումների, երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ինստիտուտի մամուլի ծառայությունում։ «Ուլտրաձայնային արդյունաբերական արտադրության մասնագիտացված ռոբոտներ դեռ չկան ո՛չ մեր երկրում, ո՛չ էլ արտերկրում։ Ներկայումս MAI-ն ավարտել է բնօրինակ […]
22:51 28.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 229-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում […]
22:35 28.03.2022
Թուրքական ծայրահեղ ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» լրատվական կայքն անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) հարող տելեգրամյան մի ալիքի գրառմանը: «Հայաստանի վրա ցանկացած ռազմական հարձակում կարժանանա Իրանի զինված ուժերի արձագանքին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան պետությունների սահմանների փոփոխումը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել է իրանական տելեգրամյան ալիքը։ Թուրքական կայքի՝ հակաիրանական և […]
22:27 28.03.2022
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Անվտանգության […]
22:24 28.03.2022
Գերատեսչությունը հավելում է, որ ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարասի և Գանձասարի վանքեր։
22:17 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում խոշորացված համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժանքներ է անցկացրել Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Բերդ և Շիրակի մարզի Ամասիա համայնքներում: Վարժանքներն անցկացվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, համայնքապետարանների և այլ կառույցների հետ համագործակցությամբ: Շտաբային ուսումնավարժանքներն անցկացվել են համայնքների ղեկավարների […]
22:09 28.03.2022
Բարձր ճշգրտության «Կալիբր» թևավոր հրթիռները ծովից ոչնչացրել են զինամթերքի երկու խոշոր պահեստ, որտեղից մատակարարվում էր Կիևի մերձակայքում գտնվող ուկրաինական զորքերի խումբը, այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Կալիբր» բարձր ճշգրտության ծովային թևավոր հրթիռները ոչնչացրել են զինամթերքի մեծ պահեստներ Ժիտոմիրի շրջանի Ուշոմիր և Վեսելովկա բնակավայրերի տարածքներում, որոնցից մատակարարվել է Կիևի արվարձաններում […]
21:58 28.03.2022
Մարտի 26-ին, ժամը 04.15-ին, Ապարանի ոստիկանները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Ափնա գյուղի կենտրոնական փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով: Մեքենայում չորս գլուխ ոչխար կար: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ոչխարները ժամը 01.30-ի սահմաններում գողացել է հորաքրոջ՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի […]
21:50 28.03.2022
Anonymous հաքերների խումբը հրապարակել է «գաղտնիքներ», որոնք իբր գողացել են Ռուսաստանի բանկից։ Անցյալ շաբաթ հաքերները Twitter-ում հայտարարեցին, որ հաջողությամբ կոտրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալների բազան։ Այնուհետև պնդում էին, որ ավելի քան 35000 գաղտնի ֆայլեր կհրապարակվեն 48 ժամվա ընթացքում: Ավելի ուշ Ռուսաստանի բանկը հերքել է իր տեղեկատվական համակարգերի կոտրելը։ Սակայն ուրբաթ երեկոյան խումբն իրագործեց իր […]
21:43 28.03.2022
Օրինագծով առաջարկվում է նաև հստակեցնել Ռուսաստանի տարածքում պատմականորեն բնակվող ժողովուրդների ցանկը։
21:34 28.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհել է ներքին զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, հաստատել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Չեչնիայում միջազգային ահաբեկչության դեմ տարած հաղթանակում Կադիրովի ներդրումը չի կարելի թերագնահատել, նշել է քաղաքական գործչի զինակիցը։ Դաուդովը շնորհավորել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարին նոր կոչում շնորհելու […]
21:25 28.03.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրույցում հայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խոսել են ամերիկացի գործընկերների հետ, որից հետո ամերիկյան կողմը 2 անգամ պատվիրակություն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատվիրակությունների ձևաչափով, որոնք, ըստ Հուլուսի Աքարի, անցել են […]
21:16 28.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի, Ղարիբջանյան փողոցների, Կողբի փողոցի և 1, 2 նրբանցքների, Արտաշիսյան փող. 1-15, Շևչենկոյի փող. 7-27, Չեխովի փող. 6-10/1, Մայիսի 9 փող. 49, 51, 51/1 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]
21:09 28.03.2022
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։ Անդրեասյանը կիսաեզրափակիչում պարտության է մատնել մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել եզրափակիչ։ Ազատ ոճային ըմբիշը մինչ այդ 3-1 հաշվով հաղթել էր թուրք Սելահաթին Քիլիչսալայանին, իսկ հաջորդ գոտեմարտում 5-1 հաշվով պարտության մատնել գերմանացի Կևին Հենկելին։
21:02 28.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԻՆ ղեկավար Անդրանիկ Փիլոյանին արձակուրդ տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների […]
20:56 28.03.2022
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին, ICMP քաղաքականության և համագործակցության գծով տնօրեն Անդրեաս Քլայզերին, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին: Նախարարը ընդգծել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի էական դերը` պատերազմի հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու համար փորձանմուշների ԴՆԹ նույնականացումն իրականացնելու հարցում: […]
20:55 28.03.2022
Շարունակվում են ձնահյուսի պատճառով փակված Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքները։ Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են ինչպես տարածաշրջանի ճանապարհները սպասարկող, այնպես էլ այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցներ։ Իրականացվող աշխատանքներին տեղում հետևում է Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Ձնահյուսի հետևանքով փակված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։ Կտրվի լրացուցիչ […]
20:47 28.03.2022
Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի հանրային աշխատանքների և տրքնսպորտի նախարար Ալի Համիեին: Քննարկվել են երկու մայրաքաղաքների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ընդգծվել է երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը՝ ինչպես միջպետական, այնպես էլ՝ միջմարդկային կապերի ամրապնդման առումով։
20:30 28.03.2022
2022 թվականի մարտին Հնդկաստանը կտրուկ ավելացրել է ռուսական նավթի գնումները, ասում են վերլուծաբանները։ Մարտի սկզբից Հնդկաստան է ուղարկվել մոտ վեց միլիոն բարելի հինգ առաքում, ինչը կազմում է 2021 թվականի մատակարարումների մոտ կեսը, ըստ Kpler հետազոտական ընկերության նավթի առաջատար վերլուծաբան Մեթ Սմիթի: Փորձագետների կարծիքով՝ ապագայում կավելանան Urals նավթի մատակարարումները Չինաստան և Հնդկաստան։ Հիմնական պատճառներից մեկը Brent […]
20:22 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված), Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ […]
20:15 28.03.2022
Մարտի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 441 դեպք, որից 137-ը արտակարգ, այդ թվում՝ 44 հրդեհի, 23 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 33 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 132 կենցաղային կանչ. տուժել է 66 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
20:10 28.03.2022
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի մշակումն իրականացնող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` թիմի ղեկավար, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները: Փոխնախարար Արմեն Նազարյանը նշել է, որ աշխատանքային քննարկումների վերջնարդյունքը պետք […]