16:52 28.03.2022
Մարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։ Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։ […]
16:50 28.03.2022
Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները որոշել են արտաքսել հինգ ռուս դիվանագետների։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Սկոպյեում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իլյա Սերովը։ «Այո, մենք հաստատում ենք»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ Հյուսիսային Մակեդոնիայի MIA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հյուսիսային Մակեդոնիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բազդնիկինին կանչել են ԱԳՆ՝ նրան դիվանագիտական նոտա […]
16:46 28.03.2022
ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարտի 7-25-ը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ա. Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել են խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Մասնագետի կողմից կատարվել է 20 վիրահատություն, կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա: Այցի շրջանակում իրականացվել է նաև փորձի […]
16:42 28.03.2022
Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2023 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2023-2025 թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ: Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 31-ը […]
16:39 28.03.2022
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը. Հայաստանը ներկայացրել է Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մրցումային երկու օրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները 170.32 միավոր են հավաքել և զբաղեցրել 14-րդ հորիզոնականը: Կարճ ծրագրից հետո Թինան և Սիմոնը 68.50 միավորով գրավել էին 14-րդ տեղն ու հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Ազատ ծրագրում արդեն Հայաստանի պարային զույգը վաստակել է […]
16:35 28.03.2022
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին խորհուրդ է տվել չեղյալ համարել եվրոպական անձնագրերը, որոնք նախկինում տրամադրվել են պատժամիջոցների ցանկում ընդգրկված Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ներդրումների համար, ասել է ԵՀ ներկայացուցիչը Բրյուսելում կայացած ճեպազրույցում։ ԵՄ-ն մտավախություն ունի, որ ռուսներն ու բելառուսները, որոնք պատժամիջոցների են ենթարկվել կամ «ակնհայտ աջակցություն են ցուցաբերում» Ուկրաինայում հատուկ գործողության համար, կարող են ինչպես նախկինում […]
16:31 28.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Դեպքի առթիվ ահազանգը «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, ըստ որի՝ «աջ ազդրի վերին 3-րդի կտրված-ծակած […]
16:30 28.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ երկու երիտասարդների առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 19:30-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի կտրված վերքով իրենց մոտ բուժօգնության […]
16:27 28.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կառավարությունը 2021թ. սկզբին ավարտին է […]
16:23 28.03.2022
Մեքսիկայի Միչոական նահանգում զինված հարձակման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել: Այս մասին երկուշաբթի հայտնել է El Universal թերթը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազությանը։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Լաս Տինախաս գյուղի Սինապեկուարոյի մունիցիպալիտետում։ Մի խումբ զինված անձինք ներխուժել են տարածք, որտեղ ընթանում էին աքաղաղների մարտերը և կրակ բացել ներկաների վրա։ Դեպքի վայրում հայտնաբերվել է […]
16:19 28.03.2022
Մարտի 28-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի՝ էկոնոմիկայի նախարարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքները: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի խոսքերով` հաշվետու ժամանակահատվածում համախառն […]
16:15 28.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրո Կուլեբայի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունները։ Թուրքական աղբյուրը շեշտում է այն փաստը, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններից հետո (սկսյալ փետրվարի 24-ից) […]
16:13 28.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 28-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 […]
16:07 28.03.2022
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։ Ազատ ոճային ըմբիշը նախ 3-1 հաշվով հաղթել էր թուրք Սելահաթին Քիլիչսալայանին, իսկ հաջորդ գոտեմարտում 5-1 հաշվով պարտության մատնեց գերմանացի Կևին Հենկելին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այստեղ նա կմրցի մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ։
15:58 28.03.2022
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը, ապա ըստ Լավրովի՝ այդ հանդիպումն արդյունավետ չի լինի, եթե դրա նպատակը լինի միայն կարծիքների փոխանակումը։
15:52 28.03.2022
Այսօր՝ մարտի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն՝ համապատասխան հանձնարարական է տրվել ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների պետերին՝ գարնանային վարարումների շրջանում հնարավոր վարարումներից և ջրածածկումներից բնակչությանը պատճառված վնասի նվազեցման նպատակով կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար: Փետրվարի 28-ից մարտի 18-ն ԱԻՆ Փրկարար […]
15:50 28.03.2022
Մարտի 28-ին` ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:
15:47 28.03.2022
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող մրցելույթները 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Ազատ ոճային ըմբիշը նախ 11-6 հաշվով հաղթեց մոլդովացի Անատոլի Բուրույանին, ապա ժամանակից շուտ 14-4 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամադ Կարավուսին։ Այսպիսով` Մանվել Խնձրցյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի հետ։
15:40 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վաղարշապատ համայնքի երիտասարդների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ իրականացված «Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպումը կայացել է «Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի շրջանակում հիմնված երիտասարդական մշակութային կենտրոնում: «Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հակիրճ հաշվետվություն է ներկայացրել […]
15:39 28.03.2022
Հունգարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում անհաջողության մատնվեցին 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն ու 79 կգ քածային Արման ԱՎագյանը։ 1/4 եզրափակչում նրանք պարտություն կրեցին և չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ։ Արման Ավագյանի համար սա առաջին գոտեմարտն էր, իսկ Գևորգ Թադևոսյանը մինչ այս իր առաջին գոտեմարտում հաղթել էր սերբ ըմբիշին։
15:36 28.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը տագնապալի է, մենք կշարունակենք հետևել և ուշադիր արձանագրել նման հայտարարությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սա հայտարարություն է, որը, իհարկե, անհանգստություն է առաջացնում: Մենք կշարունակենք ուշադիր հետևել ԱՄՆ նախագահի հայտարարություններին: Մենք ուշադիր արձանագրում ենք դրանք և կշարունակենք դա անել»,- լրագրողներին ասել […]
15:30 28.03.2022
Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքական թիմը հանդես է եկել 12-հոգանոց կազմով: Նրանց ուղեկցել է Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: 10 մ, վազող թիրախ, նորմալ […]
15:26 28.03.2022
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը: «Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- հորդորում են համայնքապետարանից:
15:23 28.03.2022
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի նախագահ՝ նամակ եմ հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Նամակում ներկայացրել եմ մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ։ Ընդգծել եմ նաև, որ միջազգային […]
15:22 28.03.2022
Մարտի 28-ին՝ ժամը 11:22-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ծառ է ընկել և փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը ընկել է լուսավորության երկու սյուների վրա և երկկողմանի փակել […]
15:16 28.03.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության և բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական հարթակներում: Ղրղզ […]
15:15 28.03.2022
Շոլցը հիշեցրել է, որ ռուսական էներգառեսուրսներից կախված է ոչ միայն Գերմանիան, այլև բազմաթիվ արևելաեվրոպական երկրներ։
15:12 28.03.2022
Մարտի 30-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է քաղաքի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
15:07 28.03.2022
Հունգարիայում մեկնարկել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցահարթակ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը այսօր ներկայացնում է 4 ըմբիշ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը մեկնարկային գոտեմարտերում հաղթանակ են տարել մոլդովացի և սերբ ըմբիշների նկատմամբ և դուրս են եկել 1/4 եզրափակիչ։ Քիչ առաջ էլ […]