10:19 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 30-ն է: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, […]
10:08 28.03.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Մարտի 21-ի դրությամբ կատարվել է 2 114 184 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 110 158, երկրորդ դեղաչափ` 967 024, բուստեր` 34 295։
10:02 28.03.2022
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Արցախի ժողովրդին․ «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։ Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։ Իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք […]
09:50 28.03.2022
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, ով «Օսկար» մրցանակ է ստացել «Ռիչարդ թագավոր» ֆիլմում դերակատարման համար, մրցանակաբաշխության 94-րդ արարողության ժամանակ ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ կնոջ հասցեին հնչեցրած հումորի պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քրիս Ռոքը կատակել է Ջեյդա-Փիքեթ Սմիթի սանրվածքի հետ կապված։ «Սիրում եմ քեզ, Ջեյդա, չեմ համբերում քեզ տեսնել «Զինվոր Ջեյն-2» […]
09:33 28.03.2022
Երկու իսրայելցի է սպանվել, ևս 6-ը, ներառյալ 2 ոստիկան, վիրավորվել կիրակի իսրայելական Հադերա քաղաքում ինքնաձիգի կիրառմամբ կատարված հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է պետական Kan ռադիոկայանը։ Նշվում է, որ 2 հարձակվողները չեզոքացվել են ոստիկանների բացած պատասխան կրակից։ Իսրայելի ԱԳՆ-ը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Նշենք, […]
09:21 28.03.2022
83 տարեկանում, տևական հիվանդությունից հետո, մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Ադրբեջանի նախագահ է եղել է 1990-92 թթ․։ Այս մասին հայտնում է Report պարբերականը՝ հղում անելով Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեին։ Նշվում է, որ նա տևական ժամանակ բնակվել է Մոսկվայում, 2010-ականների սկզբին՝ վերադարձել Ադրբեջան։
09:12 28.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:04 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […]
08:53 28.03.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Վարշավայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանում իշխանափոխության նպատակ չունի։ «Դա չի հանդիսանում ՆԱՏՕ-ի, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահի նպատակ։ Ես նրա հետ երկար խոսել եմ Սպիտակ տանը։ Եվ մենք երկուսով լիովին համակարծիք ենք, որ իշխանության փոփոխությունն օրակարգում չէ և չի հանդիսանում քաղաքականության նպատակ, որը մենք […]
08:41 28.03.2022
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ռուսաստանը «ռազմական հանցագործություններ է կատարել» Ուկրաինայում, սակայն հորդորել է շարունակել երկխոսությունը՝«դուր է գալիս, թե ոչ» արտահայտությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքական գործչի Twitter-ին։ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում։ Բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտությունից ելնելով, կարծում եմ, որ հարկավոր է երկխոսություն […]
08:25 28.03.2022
Հոլիվուդի Dolby Theatre-ում անցկացվեց «Օսկար»-ի 94-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «ԿՈԴԱ (Խուլ ծնողների երեխան)» (CODA.Child of Deaf Adults) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացավ միայն մեկ մրցանակ «Լավագույն […]
08:15 28.03.2022
Հայտնի են Վեդի համայնքի ընտրությունների նախնական ընդհանուր արդյունքները: ԿԸՀ տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» -ը ստացել է 13 139 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք»-ը՝ 9 694 ձայն: Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցել է ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ ՔՊ ցուցակը գլխավորում է Գարիկ […]
08:10 28.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-14:00 Ս․Տարոնցի փ․ 15, 22, 24, 26, 30, 32 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 16 շենքեր, Ս․Տարոնցի փ․ 3/1, 7, 7/1 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
00:05 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ենԲերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններին և Արագածոտնի մարզի […]
23:57 27.03.2022
Սննդաբան Նատալյա Գերասիմովան թվարկել է մի շարք ալկոհոլային խմիչքների օգտակար հատկությունները։ Մասնագետն ընդգծել է, որ բացարձակապես բոլոր ալկոհոլային խմիչքները որոշակի չափով վնասակար են: Այնուամենայնիվ, որոշները ունեն դրական ազդեցություն: Այսպիսով, ամենաքիչ վնասակարը, ըստ Գերասիմովայի, կարմիր գինին է: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, այդ թվում՝ ռեսվերատրոլ, որը դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա։ Դիետոլոգը նշել է, […]
23:51 27.03.2022
Մարտի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Վերին Խոտանան և Հարժիս գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
23:45 27.03.2022
Նորվեգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենի օգնական Բրեդե Հանգելանդը խոսել է Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղի մասին։ «Չենք խաբի մեզ ու ասենք, որ այն կարևորագույն խաղ է։ Բայց, ամեն դեպքում, միջազգային խաղերը ֆուտբոլային կարիերայի վառ կողմերից են։ Դրանք կարևոր են հետագա խաղերին պատրաստվելու տեսանկյունից»,- գլխավոր մարզչի օգնականի խոսքերն է փոխանցում Dagbladet-ը։ Գրում է […]
23:37 27.03.2022
Մարտի 27-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան ընկել է Երևանի Մատիկյան փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ […]
23:30 27.03.2022
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։ Հիմնախնդիրը լուրջ է, քանի որ իր մեջ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին […]
23:20 27.03.2022
Ադրբեջանական կողմը բանակցություններից հետո իր զինված ուժերի ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի շրջանից»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է […]
23:08 27.03.2022
Մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ: Հայտնում է ՀՖՖ-ն։ Թիմը կհանգրվանի Օսլոյի Ռեդիսոն Բլու Նիդալեն հյուրանոցում: Հիշեցնենք, որ Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
23:00 27.03.2022
Մարտի 27-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան ընկել է Երևանի Մատիկյան փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
22:50 27.03.2022
Ամերիկացի սննդաբան Լորեն Մանաքերը նշել է մի քանի պարզ եղանակներ, որոնց օգնությամբ հնարավոր է դանդաղեցնել ծերացումը: Այս մասին հայտնում է Eat This, Not That! ամսագիը: Մասնագետի խոսքով՝ մաշկի ծերացումը դանդաղեցնելու համար պետք է օգտագործել կոլագենի պեպտիդների վրա հիմնված սննդային հավելումներ։ Դրանք կարելի է ձեռք բերել փոշու կամ դեղահաբերի տեսքով: Բանջարեղեն, մրգեր և յուղոտ ձկներ, ինչպիսիք […]
22:40 27.03.2022
Մարտի 27-ին, ժամը 20:02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1991 թ.) և «Lada 2114» (վարորդ՝ […]
22:32 27.03.2022
Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ԱԻՆ Շիրակի մարզային ձրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ առաջին փողոց, 3-րդ փակուղի հասցեում գտնվող տան դիմաց այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքնա։ Դեպքի մասին ահազանգել է մեքենայի 30-ամյա վարորդը: Հրշեջները մեկուսացրել են ավտոմեքենայի խցիկի ցուցիչի աջ հատվածից […]
22:25 27.03.2022
Էլբրուսի սառցադաշտերը վերջին հինգ տարվա ընթացքում հալչում են հինգ անգամ ավելի արագ՝ կորցնելով տարեկան 1,25 քառակուսի կիլոմետր: Այս մասին ասվում է «Ռոսհիդրոմետի» «Ռուսաստանի Դաշնության տարածքում 2022 թվականի կլիմայի առանձնահատկությունների մասին» զեկույցում։ Ըստ ուսումնասիրությունների՝ տարածքի ամենամեծ կորուստը գրանցվել է Էլբրուսի ՝ Ջիկյուգանկեզ (4,5 կիլոմետր) և Մեծ Ազաու (3 կիլոմետր) լանջերին: Նրանց տարածքները նվազել են 8,12 և […]
22:13 27.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցային հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում, նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում։ «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա Ստամբուլում», – ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
22:00 27.03.2022
Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,16%-ը։Քվեարկելու իրավուն ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից ընտրության մասնակցել է 23 հազար 378-ը։ Տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։ Հիշեցնենք, այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» […]
21:47 27.03.2022
Հայաստանի կանանց Մ-19տ. հավաքականը մարտի 29-ից ապրիլի 3-ը կանցկացնի հավաք Երևանում: Տեղեկացնում է «Լեռնային Արցախի» մամուլի ծառայությունը Իսկ ապրիլի 4-13-ը կմեկնի Անդորրա՝ մասնակցելու Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության ընտրական մրցաշարին: Հավաքական են հրավիրվել «Լեռնային Արցախի» թիմի խաղացողներ Ալլա Ավետիսյանը ու Ռուզաննա Դիլանյանը: