Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Արցախի ժողովրդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Արցախի ժողովրդին

10:02 28.03.2022

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Արցախի ժողովրդին․

«Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։

Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։

Իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք բոլորս և եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, առաջ չենք շարժվում։ Ինչպես նաև, եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից։ Բարեբախտաբար, այդպես չէր մինչև գազատարի պայթեցումը և այդպես չէ նաև հիմա։

Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, և մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր և այլ կառույցներ)։ Հեշտ է մեղքը բարդել մեկ անձի վրա և նրան դարձնել քավության նոխազ։ Պատեհ առիթ չէ դրան անդրադառնալը։

Ընդհանրապես խաղաղապահների առաքելությունը բարի կամքի դրսևորումն է պատերազմող կողմերի միջև՝ զերծ պահելու նոր պատերազմների ծագումից։ Բայց աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, ալեկոծվում է հին աշխարհակարգը, և մեր աչքի առջև նոր աշխարհակարգ է ձևավորվում։

Ու եթե ԱՀ ԱԺ խմբակցությունները՝ անկախ քաղաքական հայացքներից, և ԱԽ բոլոր անդամները ճիշտ համադրում չանեն, մնալու ենք հին աշխարհակարգի փլատակների տակ։

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի վերջին նիստերը և Արցախի Հանրապետության Նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի վերջին հանդիպումը Ազգային ժողովում հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։
Տա Աստված` այդպես շարունակվի»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով ՀՀ վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք ուղերձներ են հղել

16:20 23.08.2025

Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով ՀՀ վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք ուղերձներ են հղել

«ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ արված իր ուղերձում: Ազգային ժողովի և հանրապետության նախագահները ևս շնորահավորական ուղերձներ են փոխանցել: Մանրամասները՝ […] ...

«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջերը` Օվեչկինի ապագայի մասին

15:55 23.08.2025

«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջերը` Օվեչկինի ապագայի մասին

«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջեր Քրիս Պատրիկը խոսել է թիմի լեգենդար ավագ, ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի ապագայի մասին, հաղորդում է NHL-ի մամուլի ծառայությունը։ «Նա վաստակել է որոշումներ կայացնելու և եզրակացություններ անելու իրավունքն իր կարիերայում։ Այնպես որ, թող նա պարզապես ասի ինձ, թե ինչ է մտածում: Երբ ցանկանա խոսել, մենք կշարունակենք այդտեղից»,- ասել է Պատրիկը: NHL-ի պատմության […] ...

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ հաճախ է զրուցում Թրամփի հետ

15:33 23.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ հաճախ է զրուցում Թրամփի հետ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ հաճախ է նամակագրվում կամ զանգահարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ինձ համար ամեն ինչ սկսվեց Թրամփից, հավանաբար, այն գոլֆի խաղից, որը կազմակերպել էր Հարավային Կարոլինայի սենատոր Լինդսի Գրեհեմը: Ես ինքս մոտ չորս տարի՝ 1989-1993 թվականներին, սովորել եմ Հարավային Կարոլինայում, իսկ Լինդսի Գրեհեմը անցյալ ամառ՝ ԱՄՆ ընտրություններից առաջ, եկել է […] ...

Սալվադորի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

15:06 23.08.2025

Սալվադորի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորի արևմուտքում գտնվող Ահուաչապան դեպարտամենտի ափերի մոտ, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը։ «6.0 մագնիտուդով երկրաշարժ Ահուաչապանի ափերի մոտ՝ Բարրա դե Սանտյագոյից 80 կիլոմետր հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 20 կիլոմետր», – ասվում է նախարարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ ...

SHANTNEWS

15:00 23.08.2025

SHANTNEWS

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

14:33 23.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Երևանում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։​ Մարզերում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին […] ...

BACK_TO_TOP