15:15 28.03.2022
Շոլցը հիշեցրել է, որ ռուսական էներգառեսուրսներից կախված է ոչ միայն Գերմանիան, այլև բազմաթիվ արևելաեվրոպական երկրներ։
15:12 28.03.2022
Մարտի 30-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է քաղաքի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
15:07 28.03.2022
Հունգարիայում մեկնարկել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցահարթակ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը այսօր ներկայացնում է 4 ըմբիշ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը մեկնարկային գոտեմարտերում հաղթանակ են տարել մոլդովացի և սերբ ըմբիշների նկատմամբ և դուրս են եկել 1/4 եզրափակիչ։ Քիչ առաջ էլ […]
15:04 28.03.2022
2022 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 940 զանգ: Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով մարտի 20-ից ԱԻ պետական ծառայությունը շարունակել է համակարգված աշխատանքներ կատարել՝ արտակարգ դեպքերին ու պատահարների ահազանգելու և դրանց հետևանքների վերացման համար: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը արձագանքել են փլուզման վերաբերյալ […]
15:02 28.03.2022
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս` կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ։ Ֆիզիկական անձինք ինքնուրույն կարող են ընտրություն կատարել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ տեղափոխվող ապրանքները պետք է նախատեսված լինեն ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար։ ԵԱՏՄ մաքսային տարածք […]
14:53 28.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։ Աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։
14:51 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում մարտի 26-ին մեկնարկել է «Համադպրոցական գիտության փառատոնը»։ Փառատոնին, որն անցկացվում է երկրորդ անգամ, ներկայացվել են Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներից առաջադրված անհատական ու թիմային 35 հետազոտական նախագծեր։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտները՝ իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ։ Համադպրոցական գիտության փառատոնին ներկա […]
14:45 28.03.2022
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում չի լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման հանդիպման հնարավոր կազմակերպման վերաբերյալ մինչ այժմ որևէ առաջընթաց չկա։ «Ոչ, առաջընթաց չկա»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք առաջընթաց կա Պուտինի […]
14:38 28.03.2022
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս պահին 178 գործող աղբամուղ կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու քայլեր ձեռնարկել: «Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում ներդրվում է հատուկ համակարգ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա: Քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել […]
14:34 28.03.2022
Հունգարիայում մեկնարկել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցահարթակ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը այսօր ներկայացնում է 4 ըմբիշ։ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն արդեն ավարտել են մեկնարկային գոտեմարտերը։ Նրանք հաղթանակ են տարել համապատասխանաբար մոլդովացի Անատոլի Բուրույանի՝ (11-6) և սերբ Ստեֆան Մաչիչի (6-4) նկատմամբ և դուրս են եկել […]
14:30 28.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն «այսօր կամ վաղը» Ստամբուլում․ Սերբիայի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզուր չէ, որ հենց ուկրաինական կողմը մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո առաջարկեց բանակցություններ սկսել, մենք համաձայնեցինք։ Այդ բանակցությունները շարունակվեցին և դեռ շարունակվում են։ Հիմա դրանք կվերսկսվեն բառացիորեն այսօր կամ վաղը՝ արդեն կոնկրետ Ստամբուլում՝ […]
14:24 28.03.2022
Մեկնարկել է Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ՝ Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրսյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան և Էմին Օհանյան։ Մեր շախմատիստները հաջող են մեկնարկել և չեն կրել ոչ մի պարտություն առաջին մրցախաղում, տեղեկացնում են ֆեդերացիայից։
14:20 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, […]
14:12 28.03.2022
Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ: ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ […]
14:00 28.03.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ 🔵 «Հում կաթ» ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։ 🔵 Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում ինչպիսին է […]
13:57 28.03.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Ազատյանը։ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է վարչական շրջանի նոր ղեկավարին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
13:54 28.03.2022
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Ձեռքի կոտրվածքից հետո առաջին անգամ մրցաշարի կմասնակցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մրցաշարի մեկնած մյուս մարզիկներն են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը՝ 51 կգ, Ջանիկ Սահակյանը՝ 54 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Նարեկ Հովհաննիսյանը՝ 63.5 կգ, Գուրգեն Մադոյանը՝ […]
13:38 28.03.2022
Հաղորդվում է, որ Մոսկվան խաղաղապահ զորակազմի միջոցով միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման համար։
13:32 28.03.2022
Արցախի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով։ Նոր կանոններով՝ հարցաշարը բաղկացած է 1116 հարցից, տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, գիտելիքների ստուգման 20 հարցից քաղաքացին պետք է ճիշտ պատասխանի 18-ին: Տեսական քննությունն անց […]
13:24 28.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Բաբկեն Թունյանի նախագահությամբ, մարտի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը մեծ առաջընթաց է համարել ոլորտում էլեկտրոնային համակարգի […]
13:16 28.03.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերստուգում են իրականացրել և պարզել, որ «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն չի կատարել խախտումները վերացնելու մասին նախկինում տրված հանձնարարականը։ Սևանա լճի ափամերձ տարածքում «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ի կողմից սպասարկվող «Ոսկե լողափ» հանգստի կազմակերպման և սպասարկման գոտու գործունեությունը կասեցվել է՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ձեռք բերելը: Նաև նշանակվել է […]
13:08 28.03.2022
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ ճյուղավորումներից մեկը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՀՊԿ-ի հետ ասոցացվող «Տելեգրամ» ալիքի հաղորդագրությունը։ «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված […]
12:58 28.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է գնալ չեզոքության, չմիանալ որևէ դաշինքի և այդ հարցի շուրջ հանրաքվե անցկացնել։
12:54 28.03.2022
Մարտի 16-ին, ժամերի տարբերությամբ, նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Սևանի բաժնում երկու հաղորդում ստացվեց. «Հրազդան» և «Սևան» բժշկական կենտրոններից հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ են հիվանդանոցներ տեղափոխվել: Նրանց Երևան-Իջևան ճանապարհի գիշերային ակումբի մոտից էին բուժհաստատություններ տեղափոխել: Հիվանդանոցներում ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումները, զրուցեցին տուժողների հետ: Ընկերներ էին: Ըստ նախնական տվյալների՝ վիճել էին 20-ից 25 տարեկան անծանոթ […]