Բոլոր լուրերը – Page 4423 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 18.00

18:00 24.03.2022

̰
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան

17:55 24.03.2022

Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային […]

̰
Մխիթարյանը «Ռոմայի»՝ մարտի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում է

17:50 24.03.2022

Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է մարտի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 թեկնածուներին: Ամսվա լավագույնի կոչման հավակնորդներն են պաշտպան Քրիս Սմոլինգը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Լորենցո Պելեգրինին ու հարձակվող Տեմի Աբրահամը: Մխիթարյանը մարտին «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 հանդիպում և աչքի չի ընկել գոլով կամ գոլային փոխանցումով:

̰
̰
«Եթե մենք գազի գինը ֆիքսենք ռուբլով, կլինի շատ մեծ հաջողություն». Վահան Քերոբյան

17:33 24.03.2022

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի առաջարկի, պարենային ապրանքների դեֆիցիտ չունենալու, փետրվարին արտահանման ծավալների անկման և առաջիկայում արտահանման ծավալների ավելացման հեռանկարի մասին է խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Գազի հետ կապված կա երկու հարց՝ մեկը գնագոյացումն է, մյուսը՝ վճարման արժույթը, և այդտեղ կան էական տարբերություններ։ Եթե մենք գինը ֆիքսենք ռուբլով, դա կլինի շատ մեծ […]

̰
Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը

17:29 24.03.2022

Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են […]

̰
Օտարերկրացու մոտ հայտնաբերվել է մարիխուանա. պարեկների բացահայտումը

17:23 24.03.2022

Մարտի 22-ի վաղ առավոտյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ադոնցի փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի օտարերկրացու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով: Երիտասարդը հայտնել է, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով և պատրաստվում էր […]

̰
Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:14 24.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Սարավան-«Զանգեր», Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Սպիտակի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

17:06 24.03.2022

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալները հանդիպել են ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների հետ

17:00 24.03.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն դեսպանների հետ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հանդիպմանը մասնակցել են 13 երկրների դեսպաններ և գործերի ժամանակավոր հավատարմատարներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի և Լիբանանի դեսպաններին՝ հանդիպման նախաձեռնության համար: Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է […]

̰
Միգրացիոն ծառայության պետը միջազգային փորձագետի հետ քննարկել է միգրացիայի կառավարման փորձը

16:53 24.03.2022

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության Հյուսիսարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տարածաշրջանային իմիգրացիայի և սահմանների կառավարման ավագ փորձագետ Պիեռ Ռոսի-Լոնգիին։ Փորձագետը հետաքրքրվել է Հայաստանում պետական գերատեսչությունների միջև միգրացիոն գործառույթների բաշխմամբ, քաղաքականությունների մշակման փորձառությամբ, ինչպես նաև ծրագրված ինստիտուցիոնալ փոփոխություններով։ Ա․Ղազարյանը ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում մշակված […]

̰
Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

16:44 24.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 14-20-ը «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում՝ մարտի 17-ին, 19-ին և 20-ին, Վանաձորում՝ մարտի 20-ին»։

̰
Երևանում փոշու և ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:36 24.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 17-23-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 17-19-ը, 22-ին և 23-ին։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 18-ին։ Ծծմբի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»:

̰
Քոնոր ՄաքԳրեգորը կրկին ձերբակալվել է

16:28 24.03.2022

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը ձերբակալվել է ավտոմեքենան հանրության համար վտանգավոր ձևով վարելու համար, հայտնում է Independent-ը։ Իրավապահները ժամանակավորապես առգրավել են նրան պատկանող 170 հազար եվրո արժողությամբ Bentley ավտոմեքենան։ ՄաքԳրեգորն արդեն ազատ է արձակվել գրավի դիմաց և սպասում է դատավարությանը։ Նա դատարանի առջև էր կանգնել նաև 2017 թվականին, երբ արագությունը գերազանցելու համար տուգանվել էր 400 […]

̰
Մահվան ելքով ՃՏՊ-ներ Արմավիրի և Արարատի մարզերում. քննչական կոմիտեի տեսանյութը

16:17 24.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի և Արարատի մարզային քննչական վարչություններում քննություն է տարվում՝ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. մարտի 23-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում, միմյանց են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուսը, ստացած մարմնական […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

16:09 24.03.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով: Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին

16:00 24.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու հարցը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և ԿԳՄՍՆ սպորտի […]

̰
Կփոխհատուցվեն Փոթի – Կովկաս նավահանգիստ – Փոթի ուղղությամբ լաստանավով տեղափոխման ծախսերը

15:59 24.03.2022

Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» որոշումը։ Կփոխհատուցվեն Փոթի – Կովկաս նավահանգիստ – Փոթի ուղղությամբ լաստանավով տեղափոխման ծախսերը։ Այսպիսով կնվազեն Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով բեռնափոխադրումների ժամանակ առաջացող […]

̰
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՄԱԶԾ ներկայացուցիչների հետ

15:58 24.03.2022

Էներգետիկ կառավարման համակարգի ներդրում, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման աշխատանքների իրականացում, ֆոտովոլտային համակարգերի տեղադրում, էներգաարդյունավետ մանկապարտեզներ. Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլիի հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև քաղաքապետի […]

̰ ̰
Կրեմլը մեկնաբանել է Հս․ Կորեայի հրթիռային փորձարկումը

15:53 24.03.2022

Խոսքը կարող է գնալ ԿԺԴՀ-ի «Հվանսոն-17» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մասին։

̰
Հս․ Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, Հվ․ Կորեան պատասխան հրթիռներ է արձակել

15:48 24.03.2022

Ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման՝ Հարավային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է մի շարք բալիստիկ և թևավոր հրթիռներ։

̰
Առաջին ռակետ Էշլի Բարթին անսպասելիորեն ավարտում է կարիերան

15:38 24.03.2022

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային սանդղակի առաջատար Էշլի Բարթին անսպասելիորեն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ 25-ամյա ավստրալուհին չի մանրամասնել իր որոշման պատճառը։ Հատկանշական է, որ Բարթին այդպիսի քայլի էր դիմել նաև 2014 թվականին, սակայն երկու տարի անց վերսկսել էր ելույթները պրոֆեսիոնալ սպորտում։ «Գիտեմ, որ արդեն արել եմ նման բան, սակայն այս անգամ բոլորովին այլ […]

̰
Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից․ Քրիստիննե Գրիգորյան

15:33 24.03.2022

Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը և ի՞նչ ակնկալել․ հարցին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Բնականաբար մեր ակնկալիքն ուղղակի հայտարարություն անելը չէ, և դա նաև արտահայտվում է այն գործողություններով, որոնք թե՛ պարոն Ստեփանյանի հետ համագործակցված, և թե՛ այսպես յուրաքանչյուրս մեր հերթին կատարում ենք, դրանք և խորհրդապահական զրույցներ ու փաստերի […]

̰
ՌԴ-ն Եվրոպայում ունի «ավելի սթափ դիրքորոշում ունեցող» դաշնակիցներ․ Պեսկով

15:28 24.03.2022

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, այս երկրները լավ հայտնի են մասնագետներին։

̰
Արոնյանն A խմբի առաջատարն է. FIDE Chess Grand Prix

15:23 24.03.2022

Բեռլինում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության 2-րդ տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ: A խմբում կայացած մյուս մրցախաղում միավորը կիսել են Անդրեյ Եսիպենկոն և Հիկարու Նակամուրան: 2 տուրից հետո A խմբում 1,5 միավորով աղյուսակը գլխավորում է Լևոն Արոնյանը: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Անդրեյ […]

̰
ՀՀ տարածքում մի շարք ճանապարհներ փակ են

15:18 24.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ […]

̰
Հետախուզման մեջ գտնվող մեքենաները տեխզննում չեն անցնի

15:13 24.03.2022

2022 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցներից մոտ 30.000 գտնվում են հետախուզման մեջ: Սրանց մեջ մեծ տոկոս են կազմում Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվողները: 2022 թվականից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, որի համաձայն տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնելիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվելու է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի […]

̰
Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան

15:07 24.03.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի […]

̰
Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

15:01 24.03.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից սկսած՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցների է ենթարկել ռուսական շուրջ 1000 անհատների և ձեռնարկությունների։

̰
BACK_TO_TOP