15:07 24.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի […]
14:56 24.03.2022
Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: ԱՀ կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական […]
14:50 24.03.2022
ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստում հաստատվել են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևերը, ինչպես նաև դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը: Հաստատվել են նաև, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար շնորհվող հուշամեդալի և վկայագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար […]
14:45 24.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ քաղաքացու բնակարանից կատարված գողության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 16։19-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12։30-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած […]
14:39 24.03.2022
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 46-47-րդ կմ (Օձուն-Ալավերդի) հատվածում կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով ավտոճանապարհը փակ է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
14:34 24.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության հերթական նիստին ներկայացրել է ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում և այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը, որոնց արդյունքում իրապես ներդրվում է «Մեկ պատուհան» սկզբունքը, և օպտիմալացվում է պետական սահմանում տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը։ ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ այժմ պետական սահմանում ներկայացված է հինգ պետական մարմին՝ […]
14:32 24.03.2022
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնաբանել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քոլբն այդ հոդվածում առաջարկել էր Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 […]
14:25 24.03.2022
Մարտի 23-ին Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի ունեցավ թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը: Միջոցառմանը ներկա էին Աթենքի ազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ, Հունաստանի խորհրդարանի և հայ համայնքի ներկայացուցիչներ: […]
14:20 24.03.2022
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Եվրոպայի առաջնությունը բաց թողնելու մասին։ «Իմ նորամուտը հավաքականում ոգեշնչող ստացվեց: Հիանալի է, երբ քեզ թիմում տեղ են վստահում: Եվրոպայի առաջնությունը բաց թողնելը, հավանաբար, իմ կարիերայի ամենադժվար պահն էր։ Փա՛ռք Աստծո, ոչ մի վնասվածք, ոչ մի խնդիր չունեմ: Հույս ունեի, որ կխաղամ ԵԱ-ում, պատրաստվում էի, բայց հանկարծ հիվանդացա։ Այդպես […]
14:13 24.03.2022
Մարտի 24-ին` ժամը 10։09-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 12։13-ի դրությամբ փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա, 130 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]
14:07 24.03.2022
Հայաստանի հաշվին մեկ ոսկե մեդալ է գրանցվել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված «Մենք միասին ենք. սպորտ» հաշմանդամային սպորտի ձմեռային փառատոնում։ Սնոուբորդի մրցումների հաղթող է դարձել Լուսինե Կարապետյանը։ Մեդալների հաշվարկում Հայաստանն ունի 3-րդ արդյունքը։ Առաջին տեղում է Ռուսաստանը, երկրորդ հորիզոնականին Բելառուսի հավաքականն է: Ձմեռային մարզաձևերից համառուսաստանյան այս բաց մրցումներին մասնակցեցին նաև Ղազախստանի և Տաջիկստանի թիմերը։ Խաղերի […]
14:00 24.03.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2022թ. Երևանում նախատեսվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես. Կներկրվեն 100 հատ 12-մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, Երևանյան լճի աջակողմյան հատվածում […]
13:52 24.03.2022
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում։ Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի հավաքականի հետ։
13:45 24.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է 50 պետությունների ղեկավարներին ամրապնդել համակարգչային համակարգերի և ենթակառուցվածքների կիբերանվտանգությունը ռուս հաքերների կողմից «պոտենցիալ հաքերային սպառնալիքների» պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը: «Կան բաներ, որոնք միայն դուք՝ որպես նահանգապետ, կարող եք անել՝ պաշտպանելու նահանգի համակարգչային համակարգերը, ձեր կարևոր ենթակառուցվածքը, ձեր քաղաքացիներին և այս բոլոր ջանքերի շնորհիվ՝ մեր երկիրը»,- ասվում է […]
13:37 24.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ […]
13:31 24.03.2022
Գ. Ռոսսինիի սիմֆոնիկ նվագախումբը Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտության նախարարության ու Պեզարոյի քաղաքապետարանի հովանավորությամբ կազմակերպում է «Giovani in Crescendo – digital edition 2022» և «Giovani in Crescendo Dance Competition – digital edition» միջազգային մրցույթները: Մրցույթների նպատակն է խրախուսել երաժշտական փորձի փոխանակումը, որպեսզի երիտասարդ մասնակիցներին հնարավորություն ընձեռվի կայանալ որպես կատարողներ, երաժիշտներ, պարողներ: Մասնակցության հայտը պետք է […]
13:25 24.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:19 24.03.2022
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021թ. մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 261 դեպք է արձանագրվել, որոնցից 25-ը՝ մահվան ելքով, մարմնական վնասվածքներ է ստացել 371 անձ։ Մարզի դատախազությունում դեպքերի քարտեզագրմամբ ուսումնասիրվել են դրանց հիմնական պատճառները: Պարզվել է, որ ՃՏՊ-ների հիմնական պատճառներից են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, հետիոտնի անցումների հատման, առաջինն […]
13:11 24.03.2022
NBC News-ի փոխանցմամբ՝ 74 տարեկանում մահացել է GIF-ի ստեղծող Սթիվեն Ուիլհայթը։ Ըստ լրատվամիջոցների՝ Ուիլհայթը մահացել է ԱՄՆ-ում մարտի 14-ին COVID-19-ի հետևանքով։ Դա հաստատել է նրա կինը՝ Քեթլինը։ Ուիլհայթը ստեղծել է գրաֆիկական փոխանակման ձևաչափը (GIF) 1987 թվականին, երբ աշխատում էր Compuserve-ում: Տարիների ընթացքում պատկերի այս ձևաչափը դարձել է սոցիալական ցանցերում էմոցիաներ փոխանցելու հիմնական մեթոդներից մեկը։ 2013-ին […]
12:59 24.03.2022
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի՝ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինչ վերաբերում Է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցին, ապա ՇՀԿ-ի անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են այն»,- ասել Է նա: «Այդ տեսակետից ես […]
12:57 24.03.2022
Նախօրեին Բելգորոդի նահանգապետը հայտնել էր, որ ուկրաինական կողմից գնդակոծության հետևանքով Ժուռավլյովկա գյուղում արկ է պայթել, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։
12:53 24.03.2022
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջատարն է Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկության մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում։ Մեր մարմնամարզիկներն առավել շատ մեդալներ են նվաճել (այդ թվում՝ ոսկե) մրցաշարի առաջին երեք փուլերում։ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 100 տոկոսանոց արդյունք է գրանցել սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկությունում. նա երկու մասնակիցներից մեկն է, որին հաջողվել է նույն […]
12:41 24.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը: Արմեն Մելիքբեկյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից: Քննարկվել են Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի […]
12:40 24.03.2022
Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենաթաղ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 22-ին նրա տանը, տնամերձ հողամասում և կից շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածներով չորս փաթեթ՝ ընդհանուր 58 գրամից ավելի քաշով: Ըստ 57-ամյա տղամարդու՝ հայտնաբերված մարիխուանան պատրաստել էր իր տնամերձ հողամասում […]