Բոլոր լուրերը – Page 4425 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+14.09 oC

Բոլոր լուրերը

ՆԱՏՕ-ի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան այցով Թբիլիսիում է

09:16 24.03.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետախուզության և անվտանգության հարցերով օգնական Դեյվիդ Քաթլերը Թբիլիսիում է։ Երեկ՝ մարտի 23-ին, նա հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ։ Վրաստանի ՊՆ տվյալներով՝ նախարար Բուրչուլաձեի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են պատերազմական իրավիճակն Ուկրանայում, գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել նաև Աբխազիային և […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է․․․

09:08 24.03.2022

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ տեղումների և ձնաբքի պատճառով հանրապետության որոշ ճանապարհահատվածներ փակ են կամ դժվարանցանելի: Մասնավորապես`Գյումրիից դեպի Բավրա ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի, Ալավերդու, Ոսկեպարի, Սարավանի, Տաթևի և Խոտանանի ոլորանները փակ են բեռնատարների համար, այլ տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի: Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք […]

̰
Վթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

09:01 24.03.2022

Մարտի 24-ին, ժամը 03։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Նիզամի-Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. […]

̰
Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

08:58 24.03.2022

Կիևի պատվիրակությունը չի մասնակցի մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Մենք չենք մասնակցում այդ գագաթնաժողովին, այնտեղ ֆիզիկապես չի լինի ուկրաինական պատվիրակություն»,- ասել է նախարարը «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում։ Խոսելով հանդիպման արդյունքներով հնարավոր «բեկման» մասին՝ Կուլեբան խոստովանել է, որ չի ակնկալում «կոշտ» և «արմատական» որոշումներ, սակայն, նրա […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ ռուսական բանաձևը

08:43 24.03.2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած մարդասիրական բանաձևը, որում կոչ է արվում դադարեցնել կրակը և տարհանել խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը չի հավաքել 15-ից անհրաժեշտ 9 ձայնը։ Բանաձևի օգտին քվեարկել են Ռուսաստանը և Չինաստանը։ Անվտանգության խորհրդի մնացած 13 անդամները ձեռնպահ են մնացել։ Ռուսական բանաձևի համահեղինակներն են Բելառուսը, Հյուսիսային […]

̰
Լարսի անցակետը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

08:34 24.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Աշոցքի, Ամասիայի և Ջերմուկի տարածաշրջաններում բուք է

08:25 24.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ […]

̰
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է աշխատանքը

08:17 24.03.2022

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է աշխատանքը դադարեցնելու մասին․ «Հարգելի՛ արաբկիրցիներ, դադարեցնում եմ աշխատանքս Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Գրեթե երեքուկես տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ Երևան համայնքի և երևանցու: Ուրախ եմ, որ կարողացել եմ կոնկրետ օրինակներով պաշտպանել հանրային շահը և կյանքի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:09 24.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մաշտոցի պող. 39 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ 1-ին մկր.՝ թիվ 57 մսուր-մանկապարտեզ, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 14 շենք […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 23.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը։ Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 58 ավտոմեքենա

23:56 23.03.2022

Մարտի 22-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ քաղաքներում, Շատջրեք, Սյունիքի մարզի, Վերին Խոտանան, Շիրակի մարզի Աշոցք, Ալվար, Արեգնադեմ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, […]

̰
Շոլցը հեռախոսազրույցներ է ունեցել  Պուտինի և Զելենսկու հետ

23:54 23.03.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը: «Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և տեղեկացվել է դիվանագիտական լուծում գտնելու Ռուսաստանի և Ուկրաինայի ջանքերի ընթացիկ վիճակի մասին: Կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ […]

̰
Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի զինամթերք են հայտնաբերել

23:49 23.03.2022

Մարտի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին տվյալներ, որ Դաշտ գյուղի 48-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք: Նույն օրը իրավապահները խուզարկություն կատարեցին նրա տանը և կից շինություններում: Հյուրասենյակի բազմոցի մեջից հայտնաբերվեցին որսորդական հրացաններ, իսկ նկուղի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափերի և հրազենների 325 փամփուշտ կար: Ըստ տանտիրոջ`դրանք […]

̰
Ասանժն ու Մորիսն ամուսնացել են բրիտանական Բելմարշ բանտում

23:44 23.03.2022

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա երկու երեխաների մայր Ստելլա Մորիսն ամուսնացել են բրիտանական Բելմարշ բանտում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Արարողությունից հետո Մորիսը դուրս է եկել Ասանժի կողմնակիցների և լրագրողների մոտ, որոնք հավաքվել էին բանտի տարածք մուտք գործելու համար, և հայտարարել, որ ինքը շատ երջանիկ է, բայց միևնույն ժամանակ՝ շատ տխուր: Մորիսը Բելմարշի տարածքում անցկացրել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:42 23.03.2022

Մարտի 21-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Գորիս, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում և Բազում գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 27 քմ) […]

̰
Մադրիդի համալսարանում Հայաստանի օրվա շրջանակում ցուցադրվել է Միգել Նիետոյի «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը

23:37 23.03.2022

Մադրիդի ավտոնոմ համալսարանում Universidad Autónoma de Madrid այսօր անցկացվեց Հայաստանի օր, որի շրջանակներում ցուցադրվեց նաև իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոյի՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը։ Միջոցառմանը ներկա էին և բանախոսություններով հանդես եկան դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն, Ֆերնանդո Կամաչո Պադիյան և Միգել Անխել Նիետոն։ Դեսպան Ավետիսյանը ներկայացրեց վերջին […]

̰
Զորամիավորումներից մեկում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

23:31 23.03.2022

Մարտի 23-ին N զորամիավորումում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Զորամիավորման հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, խրախուսել լավագույն զինծառայողներին գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով։

̰
Դեսպան Նազարյանը Պորտուգալական ասամբլեայի անդամ Ռուբինա Բերարդոյին երախտագիտության մեդալ է հանձնել

23:30 23.03.2022

Մարտի 23-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը Մադեյրայում հանդիպեց Պորտուգալական ասամբլեայի (2015-2019թթ․) անդամ Ռուբինա էվերլեյն Բերարդոյին, ում նախաձեռնությամբ դեռևս 2019թ․ ապրիլին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հարցում արտահայտեց հստակ դիրքորոշում։ Մադեյրայի օրենսդրական մարմնում տեղի ունեցած արարողությանը, որին ներկա էին խորհրդարանի նախագահը, փոխնախագահները և բոլոր խմբակցությունների ղեկավարները, դեսպանը Հայաստանի Հանրապետության նախագահի ու կառավարության անունից տիկին Բերարդոյին հանձնեց երախտագիտության […]

̰
Ոչխարը` «Տոյոտայում». ոստիկանները բացահայտել են անասնագողությունը

23:21 23.03.2022

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրին «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Աշտարակի բաժին: Ոստիկանությունում պարզվեց հետևյալը։ Նրանք մարտի 17-ի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:12 23.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 25-ի, 27-ի գիշերը առանձին շրջաններում, մարտի 24-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ […]

̰
Ժամը 22։00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

23:05 23.03.2022

Ժամը 22։00_ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Դժվարանցանելի են Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ): Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը: Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 […]

̰
Թուրքիայում պարենային ապրանքների գնաճը հասել է խոշոր չափերի

23:04 23.03.2022

Թուրքիայում հետազոտություն է իրականացվել երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ։ Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ մարտին պարենային ապրանքների գնաճը Թուրքիայում կազմել է 17․3 տոկոս։ Իսկ 2022թ․ առաջին եռամսյակային գնաճը հասել է 33.9 տոկոսի, տարեկան գնաճն էլ հաշվարկվել է 118․8 տոկոս, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ հունվարին գնաճը կազմել է 9, իսկ փետրվարին՝ 4․7 տոկոս։ Մասնավորապես առաջին […]

̰
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

22:55 23.03.2022

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը մահացել է 85 տարեկանում։ Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որոնք ինքնաթիռում են գտնվում Եվրոպա հասնելու ճանապարհին, տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին: Ավելի վաղ Պետդեպարտամենտի նախկին ղեկավարի […]

̰
Բուք, մերկասառույց, ձյուն․ իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

22:48 23.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը։ Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի […]

̰
̰
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ

22:31 23.03.2022

Խորվաթիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնեցին 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկայնն ու 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն էլ արժանացավ բրոնզե պարգևի: Մեր ընտրանին Խորվաթիայից Երևան կժամանի մարտի 24-ին՝ ժամը 17:00-ին:

̰ ̰
Արտաշատում կատարված կողոպուտը բացահայտվել է

22:26 23.03.2022

Փետրվարի 21-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի շենքերից մեկի բակում իրեն կողոպտել են: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզեցին, որ ժամը 23.30-ի սահմաններում անհայտ անձը շենքի բակում բացահայտ հափշտակել է 47-ամյա կնոջ պայուսակը, որի մեջ փող է եղել։ Հարուցվեց քրեական գործ: Արտաշատի […]

̰ ̰
Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

22:09 23.03.2022

Մարտի 19-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Քաշունի ճանապարհին ստուգել են Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ վառելափայտը գնել է Կապան քաղաքում: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

̰
BACK_TO_TOP