21:53 23.03.2022
Մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]
21:40 23.03.2022
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: «Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը։ Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում են նաև […]
21:33 23.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը։ Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի […]
21:26 23.03.2022
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 22-ից 23-ն անցկացվել են շտաբային մարզումներ։ Ճշգրտվել են առաջադրված մարտական խնդիրների կատարման ընթացքն ու հաջորդականությունը, այլ ստորաբաժանումների հետ փոխգործակցության կարգը։ Ստուգվել են սպաների հմտությունները մարտական գործողությունների վարման ընթացքում, կատարելագործվել կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները։
21:17 23.03.2022
Բրիտանիայում նշել են առաջին գործարանի գործարկման ամսաթիվը, որը թանկարժեք մետաղներ է կորզելու աղբից։ Հին գաջեթների վերամշակման գործարանը կսկսի գործել 2023 թվականին, հայտնում է CNBC-ն։ Ոսկին և արծաթը հաճախ օգտագործվում են էլեկտրոնային սարքավորումների տպատախտակներում՝ իրենց բարձր հաղորդունակության շնորհիվ: Մետաղները դժվար է արդյունահանել սարքի մասերից, ուստի դրանք հայտնվում են աղբավայրերում՝ հնացած և կոտրված գաջեթների հետ միասին: Բրիտանական […]
20:58 23.03.2022
Մարտի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, հարց ուղղելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, տեղեկացրել է, որ հարցն ուղղում է հանրային իրազեկումն ապահովվելու եւ որոշակի ճշգրտումներ մտցնելու համար: Պատգամավորին հետաքրքրել է Կառավարության կողմից երրորդ եւ հաջորդ երեխային տրամադրվող դրամական աջակցության տրամադրման կարգը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը […]
20:55 23.03.2022
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Սերգեյ Անոխինը հայտնել է, որ Ռուսաստանը հայտ կներկայացնի 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնություններն ընդունելու համար։ «Մենք հայտ կներկայացնենք 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնությունների անցկացման համար, սա կարևոր է»,- Անոխինի խոսքերն է փոխանցում Чемпионат-ը։ Նշենք նաև, որ այսօր ՌՖՄ-ի գործկոմի նիստում որոշվել է հրաժարվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընդլայնումից: Ավելի վաղ […]
20:40 23.03.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի գագաթնաժողովի օրակարգում, որը կկայանա մարտի 24-ին Բրյուսելում, ներառված չէ այս կազմակերպությանը Ուկրաինայի անդամակցության հարցը։ Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է չորեքշաբթի՝ մարտի 23-ին։ Ստոլտենբերգը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն խաղաղապահներ չի ուղարկի Ուկրաինա, քանի որ այն «հակամարտության կողմ չէ»։ Ստոլտենբերգը նաև հայտարարել է ՆԱՏՕ-ի մտադրության մասին՝ Ուկրաինային […]
20:33 23.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու որոշմանը. «Հավաքականից հեռանալը Հենոյի անձնական որոշումն էր: Մենք բոլորս գիտակցում ենք նրա տաղանդը , գիտենք, թե նա ինչ է եղել ու ինչ է շարունակում մնալ հավաքականի համար: Հենոն իր տունն ունի՝ հանձին Ֆուտբոլի ֆեդերացիայի: […]
20:25 23.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների […]
20:18 23.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման սկզբում ասել է, որ Ռուսաստանն այլևս գազ չի վաճառի արտարժույթով։ «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Արևմուտքը ոչ լեգիտիմ որոշումներ է կայացրել՝ սառեցնելու ռուսական ակտիվները։ Արևմուտքը գիծ է քաշել իր արժույթների հուսալիության վրա, հատել է վստահությունը այդ արժույթների նկատմամբ: Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն չեն կատարել Ռուսաստանի հանդեպ իրենց […]
20:11 23.03.2022
Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական […]
19:59 23.03.2022
Ձյունն ու բուքը Աշոցքում չի դադարում։ Տեխնիկայի մաքրելուց րոպեներ անց նորից ուժեղ քամին ճամփեզրերին կուտակած ձյունը լցնում է ճանապարհին։ Աշոցքի տարածաշրջանի որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 4-6 մետրի, իսկ տեսանելիությունը գրեթե զրոյական է։ Ձյան հաստ շերտը շատ հատվածներում կարծրացել է, ինչը բարդացնում է մաքրող տեխնիկաների աշխատանքը։ Սպասարկող ընկերության աշխատակիցները 4-րդ օրն է՝ գիշեր-ցերեկ […]
19:52 23.03.2022
Պետական աջակցությամբ 2021 թ․ Արագածոտնի 11՝ Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ագարակ, Ղազարավան, Բյուրական, Եղնիկ, Մելիքգյուղ, Ավան, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի ջրագծերի արդիականացման աշխատանքներ։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ 11 ծրագրի իրականացման համար ներդրվել է 179 977 283 ՀՀ դրամ, որի կեսից ավելին տրամադրել է պետությունը, մնացածը ներդրել են նշված համայնքները։ […]
19:47 23.03.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման և դաշինքի մարտի 24-ին կայանալիք արտակարգ գագաթնաժողովին նախապատրաստելու շարունակական ջանքերի մասին: Ըստ մամուլի ծառայության՝ զրույցի ընթացքում Բլինկենն ընդգծել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին «ուժեղ և միասնական անդրատլանտյան արձագանքի անհրաժեշտությունը»։ Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողության […]
19:43 23.03.2022
Եվրոպայում գազի գինը մարտի 11-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարը։ Ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու կարգադրությունից հետո, գները Եվրոպայում, շարունակում են արագ աճել՝ մարտի 11-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարը, և, ըստ Լոնդոնի ICE բորսայի՝ աճել են գրեթե 34%-ով: Չորեքշաբթի օրը […]
19:37 23.03.2022
Եգիպտոսի կառավարությունը մինչև ռուս-ուկրաինական ճգնաժամի ավարտը բյուջեի խնայողության խիստ ռեժիմ է սահմանել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Նադեր Սաադը։ Կառավարությունը երեքշաբթի օրը կայացած նիստում հաստատել է 2022-2023 ֆինանսական տարվա (սկսվում է հուլիսի 1-ին) երկրի բյուջեի նախագիծը։ Նրա խոսքերով՝ բյուջեի նախագիծը, որը կներկայացվի խորհրդարան, ենթակա է վերափոխման։ «Դա բնութագրվում է առավելագույն ֆինանսական […]
19:32 23.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Պաշտպան Գրիգորյանը ողջունել է դեսպան Սվենսոնին ՄԻՊ գրասենյակում և, ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային անվտանգության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց իրավունքների պաշտպանության և ատելության խոսքի բացառման ուղղությամբ Պաշտպանի մանդատի առաքելության լավագույնս իրացնելու իր հաստատակամության մասին: […]
19:26 23.03.2022
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այսօր հյուրընկալել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներին։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդում է aliq. ge-ն։ Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիկոլա Ձանելին և ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական համագործակցության բաժնի տնօրեն, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելան: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության գործնական […]
19:20 23.03.2022
Մարտի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը նախ ցավակցություն հայտնեց չինական օդանավի վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։ ՀՀ ոստիկանության պետը բարձր գնահատեց երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության […]
19:07 23.03.2022
Ռուսաստանը ավելի քան 6000 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Դոնբաս և Ուկրաինայի որոշ շրջաններ, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մինչ օրս առաքվել է ավելի քան 6000 տոննա մարդասիրական բեռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ խոսքը հիմնականում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է։ «Օգնությունը գալիս է Ռուսաստանի բոլոր շրջաններից։ Հակամարտության սրման […]