16:42 23.03.2022
Ապրիլի 1-3-ը Երևանում նախատեսված կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ կապված աշխարհում տիրող պատերազմական դրության և դրա հետևանքների հետ: Մասնավորապես, այս առաջնությանը նախատեսվում էր մեծաթիվ ռուս մարզիկների մասնակցություն, սակայն եվրոպական ֆեդերացիան պահանջ է դրել Ռուսաստանի հավաքականին արգելել մասնակցել մրցաշարին:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը ն ArmSport-ի հետ զրույցում նշել է, որ իրենք, չցանկանալով քաղաքականացնել սպորտն ու նաև հաշվի առնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, չեն գնացել այդ քայլին։
«Եվրոպական ֆեդերացիան պահանջ էր դրել՝ եթե արգելենք Ռուսաստանին մասնակցել, կկարողանանք անցկացնել Եվրոպայի առաջնությունը, բայց մենք նման բան չէինք կարող անել: Եղել են նաև երկրներ, որոնց հենց պետական մակարդակով արգելվել է մասնակցել մրցաշարին: Ստեղծված իրավիճակում, ստիպված էինք հետաձգել Եվրոպայի առաջնությունը»,- ասել է Հակոբյանը:
Այդուհանդերձ, եղել են նաև երկրներ, որոնց ներկայացուցիչներն արդեն իսկ տոմսեր էին ձեռք բերել Հայաստան ժամանելու համար և այլևս չէին կարող վերադարձ կատարել: Հայաստան ժամանող մարզիկների համար ֆեդերացիան որոշել է ապրիլի 2-ին անցկացնել Կիոկուշին կարատեի «Գրանդ Պրի»: Առաջնությունը կկայանա «Միկա» մարզադահլիճում:
Անդրանիկ Հակոբյանի խոսքերով՝ «Գրանդ Պրիի» առաջնության համար Հայաստան է ժամանելու եվրոպական ֆեդերացիայի նախագահը, իսկ առաջնության ավարտից հետո սեմինար է անցկացվելու:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...