Բոլոր լուրերը – Page 4433 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

ԱՀ միջպետական ու միջշրջանային ճանապարհները 21:30-ի դրությամբ

21:50 21.03.2022

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, որտեղ ձյան շերտի բարձրությունը կազմում է 60 սմ: Շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց

21:43 21.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ապօրինի հրազեն պահած անձը ձերբակալվել է

21:35 21.03.2022

Մարտի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն պահելու և կրելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Ժամը 14.00-ին Շահումյանի 4-րդ փողոցում հայտնաբերվեց ու Մալաթիայի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Մեքենայի սրահում հայտնաբերված պայուսակում առանց գործարանային համարի ատրճանակ կար՝ լիցքավորված 5 […]

̰
Ձնահյուսի և հողային բերվածքների պատճառով Մ-14 միջպետական ճանապարհի դեպի Դրախտիկ հատվածը երկկողմանի փակ է

21:27 21.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 21։15-ի դրությամբ, Մ-14 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կիլոմետր հատվածը (դեպի Դրախտիկ) ձնահյուսի և հողային բերվածքների (մոտ 300 խմ) պատճառով երկկողմանի փակ է։ Այժմ «Ծովագյուղի ՃՇՇ» ընկերության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման և բացման աշխատանքներ։

̰
ԵՄ-ն պետք է ապահովի իր էներգետիկ անվտանգությունը և պարենային ինքնիշխանությունը․ Մակրոն

21:19 21.03.2022

Մակրոնի խոսքով՝ Իսպանիայի վարչապետի հետ բանակցությունների օրակարգը էներգակիրների գների հարցն է և այդ առնչությամբ Եվրոպայի գործողությունները։

̰
Բորիս Ջոնսոնը և Շառլ Միշելը կարևորել են ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշման պահպանումը

21:10 21.03.2022

Ղեկավարները նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է սերտ համագործակցություն Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև, որոնք պետք է «համատեղ արձագանքեն» Ռուսաստանի գործողություններին։

̰
Մոսկվայի դատարանն արգելել է Facebook-ը և Instagram-ը ծայրահեղականության պատճառով

21:02 21.03.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ծավալումից հետո Meta-ն Facebook-ի և Instagram-ի համար ժամանակավորապես հանել է ռուս զինվորականների դեմ բռնության կոչերը։

̰
Հայաստանի որոշ շրջաններում բուք է

20:53 21.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, […]

̰
Մեքենաներից գողություններ արած օտարերկրացին հայտնաբերվել և կալանավորվել է

20:45 21.03.2022

Մարտի 4-ին Արաբկիր վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանած մեքենաներից գողություններ էին արել: Մեկ օրվա ընթացքում ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվել էր 7 դեպք: Նման դեպքեր էլի էին եղել. գողացել էին հայելիներ, անվադողեր, բայց այս անգամ գործելու եղանակն այլ էր: Առավոտյան Նաիրի Զարյան, Արաբկիրի 51-րդ և 39-րդ փողոցներում կոտրել էին «Կիա», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաների պատուհանները, […]

̰
Ադրբեջանի առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր օրակարգը․ Միրզոյանի ելույթը

20:39 21.03.2022

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել զեկույցով, որում, մասնավորապես, նշել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի ու Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար […]

̰
Թուրքիայում գլխաշորով կին ոստիկանը մահակով հարվածել է կին ցուցարարի

20:30 21.03.2022

Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել քայլերթ իրականացրած Ֆուրքան հիմնադրամի անդամների նկատմամբ։ Վերջիններս ակցիա էին անցկացնում՝ հաջակցություն իրենց հիմնադրամի ձերբակալված անդամների, փոխանցում է Ermenihaber-ը։ Գլխաշորով կին ոստիկանը մահակով հարձակվում է մայթին միայնակ կանգնած կին ցուցարարին և տապալում գետնին։ Համացանցը ողողվել է այդ կադրերով և մեծ աղմուկ բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում։ Ոստիկանությունն […]

̰
Ինչ իրավիճակ է Արցախի ճանապարհներին

20:23 21.03.2022

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը: Շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն, Հաղորտի, […]

̰
Բնակարան էր մտել, երբ տանտերերը քնած էին. ոստիկանների բացահայտումը

20:15 21.03.2022

Մարտի 11-ին Մուրացանի փողոցում բնակարանային գողություն էր եղել: Բնակարանագողն իր հանցավոր արհեստում ոչ միայն հմուտ էր, այլև գործել էր խիստ համարձակ: Ուշ գիշերով, երբ տան անդամները քնած էին, հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, գողացել հեռուստացույց, էլեկտրոնային գրքույկ, փող ու ոսկի: Տանտիրուհին միայն առավոտյան էր նկատել կատարվածը ու ահազանգել էր 1-02: Գողությունը կատարած անձին ու […]

̰
SHANTNEWS

20:00 21.03.2022

̰
Հորիզոն 20.00

20:00 21.03.2022

̰
Շիրակի մարզում մեկ  շաբաթում 33 երեխա է ծնվել

19:59 21.03.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 14-20-ը լույս աշխարհ է եկել 33 երեխա՝ 19 տղա, 14 աղջիկ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը

̰
Ռուսաստանը հրաժարվել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ճապոնիայի հետ բանակցություններ վարել

19:56 21.03.2022

Ռուսաստանը հրաժարվել է խաղաղության պայմանագրի շուրջ  Ճապոնիայի հետ բանակցություններ վարել այդ երկրի ոչ բարեկամական գործողությունների պատճառով, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում և ձգտում է […]

̰
«Հարաբերությունները խզման եզրին են»․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանին

19:54 21.03.2022

Բայդենն անձնական վիրավորանքներ էր հնչեցրել իր ռուս գործընկերոջ հասցեին՝ նրան անվանելով «արյունարբու բռնապետ և լիակատար գլխակեր, որը անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։

̰
Կարեն Անդրեասյանը ԳԴՀ դեսպանին ներկայացրել է Հայաստանում մեկնարկած դատաիրավական բարեփոխումների ընթացքը

19:50 21.03.2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 21-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին: Նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Գերմանիայի դեսպանը և Միջազգային իրավական […]

̰
Արագածոտնի և Շիրակի մարզի մի շարք ավտոճանապարհներին բուքը շարունակվում է․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

19:45 21.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սարավան-«Զանգեր», Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Սյունիքի մարզի Կապան-Տաթև-Գորիս, Գորիս-Սիսիան, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի […]

̰
Գյումրիում ներքաղաքային տրանսպորտի սպասարկման մրցույթները չեն կայանում․ նոր միկրոավտոբուսների շահագործման մեկնարկի ժամկետներն անորոշ են

19:40 21.03.2022

Գյումրիի քաղաքապետարանը երեք ամսում ներհամայնքային երթուղիների սպասարկման երրորդ մրցույթն է հայտարարել, երեք անգամ էլ որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել։ Մրցույթը վերաբերում է թիվ 1 և 40 ավտոբուսային, թիվ 18 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկմանը։ Ներքաղաքային մյուս երթուղիների մրցույթները տեղի են ունեցել երկու տարի առաջ՝ 2020 թվականի հուլիսին։ Իսկ բոլոր երթուղիները սպասարկող ընկերությունը մեկն է, որն էլ այս […]

̰
̰
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության շրջանակում իրականացվող քայլերը

19:25 21.03.2022

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի արտահերթ նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Զեկուցողն անդրադարձել է մասնավորապես ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ապահովմանն ուղղված քայլերին ու ծրագրերին, իրականացված միջոցառումներին: […]

̰
Առևտրային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, որոշ ապրանքներ արտահանվում են, որոշները՝ ներկրվում. Օթար Շամուգիա

19:19 21.03.2022

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցում հաստատել է, որ Վրաստանից որոշակի ապրանքներ են արտահանվում Ռուսաստան՝ չհստակեցնով, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։  Հայտնում է aliq. ge-ն։ «Այսօր մենք առևտրային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, ներմուծում ենք որոշ ապրանքներ՝ ցորեն, ալյուր, որոշ ապրանքներ արտահանվում են»,-ասել է նախարարը։ Ըստ նախարարի՝ […]

̰
ԱՄՆ-ն $5 մլն պարգև է նշանակել «Ալ-Շաբաբի» ղեկավարներից մեկի համար

19:13 21.03.2022

2012 թ․-ի փետրվարին «Ալ-Շաբաբի» առաջնորդներից մեկը հայտարարեց, որ զինյալները միացել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցին:

̰
Զորամասերում և մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

19:06 21.03.2022

Մարտի 16-20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում։ Զորամիավորման ենթակա զորամասերում և մարտական հենակետերում ստուգվել են զենք-զինամթերքի պահպանության ու պաշտպանության, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը։ Ստորաբաժանումների հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հրահանգներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։

̰
Չավուշօղլուի պնդմամբ՝ Ուկրաինայի ու ՌԴ-ի հնարավոր հանդիպումները կարող են տեղի ունենալ Թուրքիայում

19:00 21.03.2022

Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումն ապահովելու համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ասելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնյանների հնարավոր այլ հանդիպումները կարող են անցկացվել Թուրքիայում: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըստ Չավուշօղլուի՝ երկու երկրների դիրքորոշումները որոշ հարցերում մոտեցել են: Կողմերը համաձայնության են հասել մասնավորապես 4 կետերի շուրջ, սակայն  […]

̰
Շիրակի մարզպետարանի աշխատանքային խմբերն այցելել են ուժեղ քամուց տուժած բնակավայրեր

18:56 21.03.2022

Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր։ Մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի գլխավորությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները եղել են մի շարք համայնքներում, համայնքապետների, համայնքներում ձևավորված տեղական խմբերի հետ ծանոթացել իրավիճակին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Նախորդ օրվանից մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ […]

̰
Արթիկում նոր բժշկական կենտրոն կկառուցվի․ գործող հիվանդանոցը տիպային չէ՝  շենքային վատ պայմաններով

18:48 21.03.2022

Արթիկում նոր բժշկական կենտրոն կկառուցվի։ Ժամկետները հրատապ չեն, առայժմ հստակեցվում է մասնաշենքի կառուցման վայրը։ Ներկայումս գործող հիվանդանոցը, որը ոչ տիպային է՝ ընդամենը հարմարեցված բուժհաստատության, սպասարկում է ամբողջ Արթիկի տարածաշրջանի 55 հազարից ավելի բնակչության: 50-60 ականներին կառուցված շենքում իրականացվող կոսմետիկ կամ մասնակի վերանորոգումները վիճակից ելք չեն, շենքայինից բացի, Արթիկի բժշկական կենտրոնը բուժսարքավորումների նորացման անհրաժեշտություն ունի։ 20 […]

̰
Արին Բերդի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են․ ՀՀ ՔԿ

18:42 21.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին, […]

̰
BACK_TO_TOP