Բոլոր լուրերը – Page 4436 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+10.09 oC

Բոլոր լուրերը

Չինաստանի հարավում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

12:13 21.03.2022

Չինաստանի հարավում վթարի է ենթարկվել China Eastern ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։ Վթարը տեղի է ունեցել Գուանսի-Չժուանի ինքնավար մարզի Ուչժոու քաղաքային շրջանում։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկա։ Ինքնաթիռում գտնվել է 133 մարդ։ Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Նշվում է, որ աղետի վայրում անտառային հրդեհ է սկսվել։ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

12:08 21.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, թող Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ: Թո՛ղ բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և ձեր բոլոր բարի […]

̰
Սահմանափակ շարժունակությամբ անձանց համար քովիդի դեմ պատվաստումները կազմակերպվում են նրանց կեցության վայրում

12:06 21.03.2022

Արդեն մի քանի ամիս է, ինչ տարածքային պոլիկլինիկաների բժիշկները զանգերով համաձայնեցնում և սահմանափակ շարժունակությամբ անձանց համար COVID-19 դեմ պատվաստումները կազմակերպում են նրանց կեցության վայրում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

11:58 21.03.2022

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր 22 ֆուտբոլիստների։ Դարպասապահներ Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ» Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ Լյովա Կարապետյան – «Շիրակ» Պաշտպաններ Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ Արսեն Գալստյան – ԲԿՄԱ Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք

11:54 21.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 225 մարդ, ևս 8-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 5 885 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 6,25 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,23 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,42 տոկոս: Ընդհանուր […]

̰
Աշտարակի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

11:43 21.03.2022

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 19-ին Օշական համայնքում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել օշականցի 17-ամյա պատանու և էջմիածինցի 27-ամյա երիտասարդի՝ նրա վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ. մեքենայում 1 գլուխ ոչխար կար: Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ մարտի 17-ի գիշերը Օշական համայնքում գողացել են […]

̰
Մարտի 18-ից 21-ը բացահայտվել է հանցագործության 174 դեպք

11:34 21.03.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենքի հայտնաբերման՝ 15-ական, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ […]

̰
Արցախում փրկարարները տարհանել են արգելափակման մեջ հայտնված մեքենաների ուղևորներին

11:22 21.03.2022

Մարտի 21-ին՝ ժամը 02:07-ին, ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում առատ ձյան պատճառով արգելափակման մեջ են մնացել «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, բնակչությանը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգը ստանալուն պես արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է կանչի վայր և […]

̰
Ամեն տարի աշխարհում ծնվում է Դաունի համախտանիշով 3000-5000 երեխա

11:14 21.03.2022

Մարտի 21-ին նշում են Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրը: Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1866 թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Օրվա ընտրությունը պատահական չէ. 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը: ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ամեն տարի աշխարհում ծնվում է Դաունի համախտանիշով […]

̰
Առանձին բնակավայրերում ձյան ծածկի հաստությունը հասել է 100սմ-ի․ վերջին 40 տարում ՀՀ-ում մարտին նման առատ տեղումներ չեն եղել

11:12 21.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ առատ ձյան տեղումներով։ Հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։ Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։ Վերջին երեք […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, 3 մահ

11:05 21.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21 նոր դեպք ✓1752 թեստավորում ✓73 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 328 դեպք, որոնցից 409 430-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8598 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 952 590 թեստավորում:

̰
Ներքին Հանդ գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ․ ՄԻՊ

11:02 21.03.2022

Սյունիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ «Փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը մեր Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել […]

̰
Ստեփանակերտում առատ ձյան պատճառով փլուզված ծածկը վնասել է էլեկտրալարերը

10:58 21.03.2022

Մարտի 20-ին՝ ժամը 17:16-ին, ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 36 հասցեում՝ բնակելի տան բակում, առատ ձյան պատճառով երկաթյա կոնստրուկցիայով հավաքած ծածկը փլվել է և վնասել էլեկտրալարերը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաղորդումը փոխանցվել է «Արցախէներգո» ՓԲԸ՝ արձագանքման համար: Ժամը 17:18-ին […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Ինդոնեզիայում մասնակցում է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի աշխատանքներին

10:52 21.03.2022

Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վեհաժողովին ներկա 110 երկրի խորհրդարանների պատվիրակները ներկայացված են առաջին դեմքերով, նախատեսված են առանձին հանդիպում-քննարկումներ պատգամավորների եւ գլխավոր քարտուղարների համար: Գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: […]

̰
Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես Անտառների միջազգային օր

10:42 21.03.2022

Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։ Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։ Անհնար է թերագնահատել […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Անգլիա

10:33 21.03.2022

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Անգլիա, որտեղ կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարը, որի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ մեր թիմը Անգլիա է մեկնել հետևյալ կազմով՝ Դարպասապահներ Ռաֆայել Մանասյան – ԲԿՄԱ Անդրանիկ Մարտիրոսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Գոռ Առաքելյան – ԲԿՄԱ Հովհաննես Գևորգյան – ԲԿՄԱ Յուրի Մարտիրոսյան – ԲԿՄԱ Դավիթ […]

̰
Այսօր ռասայական խտրականության վերացման միջազգային օրն է

10:28 21.03.2022

Այսօր ռասայական խտրականության վերացման միջազգային օրն է։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ գրասենյակի ֆեյսբուքյան էջը։ Ռասայական խտրականության վերացման միջազգային օրն առիթ է՝ ընդգծելու ռասիզմի և այլատյացության բոլոր դրսևորումների դեմ պայքարելու Եվրամիության աննկուն հանձնառությունը:

̰
Հայաստանում առ այսօր կատարվել է 2 096 312 քովիդ պատվաստում

10:21 21.03.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Մարտի 21-ի դրությամբ կատարվել է 2 096 312 պատվաստում, որից`  առաջին դեղաչափ` 1 105 361,  երկրորդ դեղաչափ` 957 017,  բուստեր` 31 434։

̰
ԱՄՆ-ն սպառնացել է ընդլայնել հակառուսական պատժամիջոցները

10:17 21.03.2022

ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով՝ ներառելով այդ ցուցակում ավելի շատ ռուսական բանկեր և տնտեսության ճյուղեր, այդ թվում՝ նավթային և գազային։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Դալիպ Սինգհը CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում, փոխանցում է RIA Novosti-ն։ Նա նշել է, որ խոսքը ռուսական տնտեսության […]

̰
Մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց` «արևների» օր․ ՄԻՊ

10:08 21.03.2022

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Արևների օրն է. 2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։ Արևները հատկապես սիրում են ստեղծագործել […]

̰
Արցախը ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը փակ է

09:57 21.03.2022

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ «Հարգելի՛ հայրենակիցներ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի են: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ […]

̰
̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 տրանսպորտային միջոց (թարմացված)

09:38 21.03.2022

Մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 տրանսպորտային միջոց և 620 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: *** Մարտի 20-ին, ժամը 10։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական […]

̰
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև, Վանաձոր-Դիլիջան, Աշոցք-Բավրա և այլ ճանապարհներ փակ են

09:28 21.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող, Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ոսկեպարի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների […]

̰
Բայդենը բրյուսելյան գագաթնաժողովից հետո կուղևորվի Լեհաստան

09:19 21.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 21-ին հեռախոսազրույցներ կունենա Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բանակցությունների նպատակն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության, Ռուսաստանի գործողություններին համակարգված համատեղ քայլերի քննարկումն է։ Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Բայդենն այս շաբաթ կուղևորվի Եվրոպա։ Մարտի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի,ՆԱՏՕ-ի, […]

̰
Լարսի անցակետը փակ է․ ռուսական կողմում կուտակված է մոտ 400 բեռնատար

09:08 21.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

08:57 21.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս, Սյունիքի մարզի Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, Շիրակի մարզի […]

̰
Պայթյուն Արին Բերդի փողոցում. կա դի (թարմացված)

08:54 21.03.2022

Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Լեհաստանում մտադիր են առգրավել երկրում առկա ռուսական ունեցվածքն ու ակտիվները

08:44 21.03.2022

Լեհաստանի կառավարությունը մտադիր է առգրավել ռուսական գույքն ու ակտիվները, որոնք գոյություն ունեն հանրապետությունում։ Այս մասին հայտնում է Wprost պարբերականը՝ հղում անելով Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիին։ Նրա խոսքով՝ երկուշաբթի ծրագրվում է հանրապետության ղեկավարության հանդիպումն ընդդիմության հետ, որի ժամանակ իշխանությունները ցանկանում են բարձրացնել հարցն այն մասին, թե ինչպես իրականացնել ակտիվների սառեցում և ռուսական ունեցվածքի առգրավում։ «Մի կողմից […]

̰
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթն է մշակում․ Reuters

08:34 21.03.2022

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթի վրա՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրներին։ «Աշխատում ենք պատժամիջոցային 5-րդ փաթեթի վրա, առաջարկվում են շատ նոր անուններ»,-ԵՄ ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Բացի այդ, ԵՄ դիվանագետները հայտնել են գործակալությանը, որ Բալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, […]

̰
BACK_TO_TOP