Բոլոր լուրերը – Page 4438 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Զելենսկին հայտարարել է մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու մասին

12:28 20.03.2022

Շաբաթ լույս կիրակի գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու մասին: «Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է ռազմական դրության ընթացքում դադարեցնել մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը, մասնավորապես՝ «Ընդդիմադիր հարթակ՝ ցմահ», «Իշխանություն», Առաջադիմական սոցիալիստական ​​կուսակցություն, Սոցիալիստական ​​կուսակցություն, սոցիալիստների կուսակցությունը, Վլադիմիր Սալդո դաշինքը»,- ասաց նա։ […]

̰
Սմարթֆոնի տեսախցիկը կարող է կիրառվել  բժշկության մեջ

12:05 20.03.2022

Ամերիկացի գիտնականներն առաջարկում են օգտագործել սմարթֆոնի տեսախցիկը՝ հիվանդություններն ախտորոշելու համար: Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի մասնագետներն առաջարկել են տեսախցիկի օգնությամբ  առողջության տարբեր թեստեր անցկացնել,-  հայտնում է The Register-ը։ Հետազոտության մեջ ասվում է, որ ժամանակակից սմարթֆոնի տեսախցիկը տեսականորեն կարող է օգտագործվել հեղուկների՝ արյան, պլազմայի և այլ կենսաբանական բաղադրիչների հատկությունները որոշելու համար։  Տեսախցիկներն ունեն  սենսորային  Լիդար:  Lidar-ը  անգլերեն հապավում […]

̰
Ելնելով եղանակային պայմաններից՝ հորդորում ենք վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

12:00 20.03.2022

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան աննախադեպ առատ տեղումներ են, ինչն ուղեկցվում է ձնաբքով, ավտոճանապարհներին ցածր տեսանելիությամբ։ Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։ Այս պահին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր), Գորայք-Սիսիան, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան […]

̰
Բրիտանիան գովազդ է գնել ռուսական սոցիալական ցանցերում

11:49 20.03.2022

Բրիտանական իշխանությունները ռուսների շրջանում Ուկրաինայի նկատմամբ իրենց դիրքորոշումը խթանելու համար գովազդ են գնել VKontakte սոցիալական ցանցում, հաղորդում է Sunday Telegraph-ը։ Նրա խոսքով, Բրիտանիայում ստեղծվել է հատուկ կառույց՝ կառավարական տեղեկատվական ստորաբաժանում (Government Information Cell, GIC), որի նպատակն է պայքարել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման դեմ։ Նշվում է, որ ստորաբաժանումը ստեղծվել է արտաքին գործերի նախարար […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ Նոուրուզի առթիվ

11:31 20.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի՝ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի […]

̰
Ռուս զինվորականները Խերսոն են հասցրել ավելի քան 75 տոննա մարդասիրական օգնություն

11:29 20.03.2022

Ռուս զինվորականներն ավելի քան 75 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Խերսոնի և հարակից բնակավայրերի բնակիչներին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Բեռնատարներով, ռուս զինվորականների ուղեկցությամբ, ավելի քան 75 տոննա ընդհանուր ծավալով մարդասիրական օգնություն է հասցվել շրջանի մայրաքաղաք Խերսոնի և հարակից բնակավայրերի բնակիչների համար»,- ասվում է զեկույցում։ Հավելվում է, որ ռուս զինվորականները մարդկանց տվել են պարենային փաթեթներ, […]

̰
Ինչու՞ են գիտնականները  Մեծ Բրիտանիայում հորդորում անհապաղ պատվաստել երեխաներին Covid-ի դեմ

11:11 20.03.2022

Գիտնականները կոչ են անում անհապաղ պատվաստել  Covid-ի դեմ  նաև  երեխաներին, քանի որ  վերջին ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Pfizer-ի նույնիսկ մեկ դեղաչափը կանխում է վարակելիությունը և մեղմացնում հիվանդության ընթացքը: Համաձայն Ազգային վիճակագրության գրասենյակի վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում 2-ից 11 տարեկան երեխաներն ունեն վարակվածության ամենաբարձր մակարդակը՝համեմատած  ավելի մեծ տարիքի  երեխաների հետ: Միացյալ Թագավորության Պատվաստումների և […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, 2մահ

11:04 20.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓21նոր դեպք ✓1709 թեստավորում ✓80 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 307 դեպք, որոնցից 409 357-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8595 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 950838 թեստավորում:

̰
Ֆրանսիան կանխատեսել է Ուկրաինայում հատուկ գործողության համաշխարհային հետեւանքները

10:49 20.03.2022

Իրավիճակը Ուկրաինայում կդանդաղեցնի համաճարակից հետո թուլացած համաշխարհային տնտեսության վերականգնումը և կարող է ընդմիշտ փոխել այն։ Այս նախազգուշացումը տարածել է Le Monde-ի ֆրանսիական հրատարակությունը։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), նշում է թերթը, կանխատեսում է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կնվազի 1 տոկոսային կետով, իսկ գնաճը կաճի 2,5 տոկոսային կետով։ «Այս ճգնաժամն արդեն դրսևորվում է էներգիայի, սննդամթերքի […]

̰
Թրամփը Բայդենին մեղադրել է ուկրաինական ճգնաժամը դադարեցնելու ձախողման մեջ

10:37 20.03.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է իր իրավահաջորդ Ջո Բայդենին Ուկրաինայում արյունահեղությունը չդադարեցնելու մեջ Ռուսաստանի միջուկային ներուժի վախի պատճառով,հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Թրամփը, ով մինչև վերջերս «փայլուն» էր անվանում ՌԴ իշխանությունների որոշումը՝ ճանաչելու ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, միացավ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության քննադատությանը։ «Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, աղետ է… Մենք պետք է […]

̰
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով տաս մարդ է տուժել,1 մարդ մահացել

10:16 20.03.2022

ԱՄՆ-ի հարավային Արկանզաս նահանգի Դումաս քաղաքում ավտոսրահում հրաձգության հետևանքով տաս մարդ է վիրավորվել , հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Առնվազն մեկ մարդ է զոհվել ավտոշոուի ժամանակ հրաձգության հետևանքով, հայտնում է տեղական KARK-TV հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին։ Զոհերի թվում կան նաև երեխաներ, հայտնել են քննիչները։ Ոստիկանությունը հնարավոր կասկածյալի մասին տեղեկություն չի հայտնում, կատարվում է հետաքննություն։

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

10:06 20.03.2022

Մարտի 20-ին, ժամը 03:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ղորղանյան փողոցում այրվում են երկու տների տանիքներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել […]

̰
Ուկրաինական զորքերը գնդակոծել են ԼԺՀ-ի չորս բնակավայրեր

10:00 20.03.2022

Առավոտյան ժամը 7:00-ի դրությամբ ուկրաինական զորքերը չորս անգամ կրակել են ԼԺՀ-ի տարածքում գտնվող չորս բնակավայրերի ուղղությամբ, Պերվոմայսկում վնասվել է էլեկտրամեխանիկական գործարանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանրապետության 4 բնակավայրերի ուղղությամբ արձանագրվել է 4 գնդակոծություն։ Պերվոմայսկ բնակավայրում վնասվել է Կ. Մարքսի անվան Պերվոմայսկի էլեկտրամեխանիկական գործարանը», – հայտնում է Telegram-ում  հանրապետության ներկայացուցչությունը։ Ռուսաստանը փետրվարի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:30 20.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Սարավան-«Զանգեր», Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռավան, Արթիկ-Նահապետավան, […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա

00:10 20.03.2022

Մարտի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սադունց, Բազմաբերդ, Սյունիքի մարզի Գեղանուշ, Տավուշի մարզի Հաղթանակ, Կոտայքի մարզի Հանքավան, Սևաբերդ, Շիրակի մարզի Ախուրյան, Բանդիվան, Բավրա, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

23:55 19.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ, Արթիկ-Նահապետավան, Արթիկ-Անուշավան, Արթիկ-Գեղանի, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի […]

̰ ̰
Ձյուն և բուք․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:31 19.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 20-ին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում` ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, […]

̰
Արգելափակումից դուրս է բերվել 15 մարդատար

23:19 19.03.2022

Մարտի 19-ին՝ ժամը 13:19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար:

̰ ̰ ̰
Հայաստանը երրորդ մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

22:41 19.03.2022

Հայաստանը երրորդ մեդալն է ապահովել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, Մեր 3-րդ մեդալն ապահովել է 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։ 1/4 եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Լեհաստանը ներկայացնող Պավել Բրաչի հետ և հաղթել 3:2 հաշվով։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի թուրք Էն Գիզենի հետ։

̰
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

22:29 19.03.2022

Մարտի 17-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում, Դիլիջան-Իջևան, Երևան-Գյումրի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 9 տուժած։

̰
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

22:15 19.03.2022

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալակիր է դարձել նժույգթափերի վարժությունում։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ կմասնակցի հենացատկի, ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։ Հայաստանի […]

̰
«Նորավանքը» հաղթեց «Նոային», «Ալաշկերտը»՝ «Արարատին»

22:05 19.03.2022

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ մարտի 19-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Նորավանք» – «Նոա» 3։1 (2։1) Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Իբրահիմ Շուեյբու, 9, 27, 53 («Նորավանք»), Գեղամ Հարությունյան, 4 («Նոա») «Արարատ» – «Ալաշկերտ» 0։1 (0։0) Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Շահեն Աղայան Գոլը՝ Ժոզե Էմբալո, 48

̰
Հորիզոն 22.00

22:00 19.03.2022

̰
SHANTNEWS

21:55 19.03.2022

̰
Գիտնականները 1-ին տիպի շաքարախտը հայտնաբերելու նոր միջոց են գտել

21:42 19.03.2022

Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի գիտնականները երեխաների մոտ 1-ին տիպի շաքարախտը հայտնաբերելու նոր միջոց են մշակել: Նրա օգնությամբ հիվանդությունը կարող է ախտորոշվել նույնիսկ մինչև արյան մեջ հատուկ հակամարմինների ձևավորումը։ Աշխատանքի արդյունքները նկարագրված են Diabetes Care ամսագրում: Ավելի վաղ ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ որոշակի հակամարմինների առկայությունը կարող է բացահայտել 1-ին տիպի դիաբետի զարգացման բարձր ռիսկ ունեցող […]

̰
Սննդաբանն անվանել է ոսկրերի ամրացման լավագույն միջոցը

21:28 19.03.2022

ԱՄՆ-ից սննդաբանը անվանել է, իր կարծիքով, լավագույն մթերքը, որը կօգնի պահպանել առողջ ոսկրերը։ Փորձագետների առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! (ETNT)-ում: Լորեն Հարիս-Պինկուսը սալորաչիրը համարում է պարտադիր սննդակարգ՝ ոսկրերն ամրացնելու և օստեոպորոզը կանխելու համար: «Սալորաչիրը կալիումի, մագնեզիումի, վիտամին K-ի և պոլիֆենոլների աղբյուր է, որոնք աջակցում են ոսկրերի առողջությանը», – բացատրում է սննդաբանը: Բացի այդ, […]

̰

21:15 19.03.2022

Թայվանի կենտրոնական հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով 23:23-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նանտոու քաղաքից 29,4 կմ հեռավորության վրա, իսկ օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել:  

̰
BACK_TO_TOP