Բոլոր լուրերը – Page 4437 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Ահա թե որն է բջջանյութով հարուստ ըմպելիքն ըստ սննդաբանի

20:05 20.03.2022

Սննդաբան Սմիթսոնն ասում է, որ մանրաթելն օգնում է նորմալացնել արյան  մեջ շաքարի պարունակությունը։ Դիետոլոգը երեք բաղադրիչով բջջանյութով  հարուստ ըմպելիքի պարզ և առողջարար բաղադրատոմս է  առաջարկել։ Նրա խոսքերը մեջբերում է Well and Good-ը։ Սննդաբան Թոբի Սմիթսոնը բացատրել է, որ մանրաթելը դանդաղեցնում է ածխաջրերի կլանումը և դրանով իսկ նորմալացնում արյան շաքարի մակարդակը։ Այն նաև օրգանիզմից հեռացնում է […]

̰
Զելենսկին Ուկրաինայում 30 օրով երկարացրել է ռազմական դրությունը

19:41 20.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագիծ՝ մարտի 26-ից ևս 30 օրով երկարաձգելու ռազմական դրության ռեժիմը, հայտնում է խորհրդարանի կայքը։ «Գերագույն Ռադան որոշում է՝ հաստատել Ուկրաինայի նախագահի 2022 թվականի մարտի 14-ի թիվ 133/2022 «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» հրամանագիրը»,- ասվում է օրինագծում։ Ուկրաինայում ռազմական դրություն մտցվել է փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ […]

̰
Նյարդաբանը նշել է կաթվածի ևս մի պատճառ

19:23 20.03.2022

Նյարդաբան-օստեոպաթ Ալեքսանդր Եվդոկիմովը նշել է ինսուլտի անսովոր պատճառ. նրա խոսքերը հայտնում է URA.RU-ն։ Եվդոկիմովը հայտնել է, որ դորսոպաթիան՝ հենաշարժական համակարգի և շարակցական հյուսվածքի հետ կապված խնդիրները, ավելի քան 30 տոկոսով մեծացնում են ինսուլտի ռիսկը։ «Օստեոխոնդրոզը հիմա հազվադեպ է ախտորոշվում, այս բառը չի օգտագործվում։ Ավելի շատ նման է դորսոպաթիայի: Բայց իրականում ողնաշարի, արգանդի վզիկի քրոնիկական խնդիրները […]

̰
Լուսնային հողը վտանգավոր է մարդու առողջության համար

19:01 20.03.2022

Ռուս գիտնականները պարզել են, որ լուսնային հողը վտանգավոր է մարդկանց համար, դրա բաղադրության մեջ եղած միկրոտարրերը կարող են առաջացնել մաշկի և շնչառական ուղիների գրգռում, կարող  են վնասել լյարդը, երիկամները և կենտրոնական նյարդային համակարգը, սա պետք է հաշվի առնել Լուսին թռչելիս,-այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սեչենովի համալսարանի մամուլի ծառայությունից: Սեչենովի համալսարանի և Պլատովի հարավ-ռուսական պետական […]

̰
Մայոնեզը կարող է որովայնի ճարպ կուտակել

18:38 20.03.2022

Սննդաբան Տրիստա Բեսթը նշել է մի քանի անսպասելի մթերքներ, որոնք կարող են հանգեցնել որովայնի հատվածում ճարպերի կուտակմանը։ Այս մասին հայտնում է Eat This, Not That! Ըստ մասնագետի՝ աղցանները չեն օգնի նիհարել, եթե դրանք համեմվում են  բարձր կալորիականությամբ սոուսներով կամ մայոնեզով։ «Աղցանի ոչ բոլոր սոուսներն են առողջարար, դրանցից շատերը ավելացնում են  կալորիաների և ճարպերի քանակությունը», – […]

̰
Գիտնականները ստեղծել են Երկրի վրա տեկտոնական գոտիների առաջացման ճշգրիտ մոդելը

18:19 20.03.2022

Պորտուգալիայից և Գերմանիայից գիտնականների միջազգային թիմը նոր երկրաբանական մոդել է մշակել, որը լուծում է Երկրի տեկտոնական գոտիների շարժման առեղծվածը: Այս մասին հաղորդվում է Communications Earth & Environment ամսագրում հրապարակված հոդվածում։ Տեկտոնական սալերի  շարժման մեջ  հիմնական  դերը խաղում են լիթոսֆերային բլոկների սահմանները, որտեղ մի բլոկը (առավել հաճախ օվկիանոսային և ավելի ծանր ընդերքը) դանդաղորեն սուզվում է մյուսի […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարում հնագետները գերեզմաններ և կապարե սարկոֆագ են հայտնաբերել

17:58 20.03.2022

Փարիզի Աստվածամոր տաճարում հնագետները մի քանի դամբարաններ և կապարե սարկոֆագ են հայտնաբերել, որոնք հավանաբար թվագրվում են 14-րդ դարով: Այս մասին ասվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ: Լավ պահպանված անհայտ գերեզմանները  հայտնաբերվել են  հրդեհից հետո ավերված գագաթը վերականգնելու համար փայտամած տեղադրելու  ​​աշխատանքների ժամանակ։  Նշվում է, որ կապարե սարկոֆագը մարդու մարմնի տեսք ունի և ամենայն հավանականությամբ պատրաստված […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 17։15-ի դրությամբ

17:38 20.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 17։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող, Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ […]

̰
Ռոբոտ-խատուտիկները կուսումնասիրեն կլիմայի փոփոխությունները

17:26 20.03.2022

Ամերիկացի գիտնականները ռոբոտներ են ստեղծել, որոնք կարող են թռչել ինչպես խատուտիկի սերմերը   Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի փորձագետները խոսել են փոքրիկ ռոբոտների ստեղծման մասին, որոնք կօգնեն հավաքել տեղեկատվություն կլիմայի մասին: Հետազոտությունը հրապարակվել է մարտի 16-ին Nature ամսագրում: Հետազոտության հեղինակները նշել են, որ համաշխարհային կլիմայական ճգնաժամը շարունակում է անհանգստություն առաջացնել, ուստի օգտակար է հետևել ջերմաստիճանի, խոնավության […]

̰
Սուպերմոդել Բելլա Հադիդը փոշմանել է քիթը վիրահատելու համար

16:55 20.03.2022

Սուպերմոդել Բելլա Հադիդը խոստովանել է, որ ափսոսում է երիտասարդ տարիներին  քիթը վիրահատելու համար: «Կարծում եմ ՝ես կարող էի ապրել և մեծանալ իմ նախնիների քթով»,- ասել է  նա: Ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարի շապիկը զարդարած  սուպերմոդելն ասել է, որ կցանկանար , որ 14 տարեկանում դանակի տակ չընկներ: Թեև Հադիդին մեղադրում  են այլ վիրահատական միջամտություների համար ևս,  սակայն […]

̰
Արաբկիրում փորձարկվելու են շչակներ

16:39 20.03.2022

Մարտի 21-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող հ. 37, Րաֆֆու անվան հ. 36, Ղազարոս Աղայանի անվան հ. 63 և Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ներում, «Ռուսալ Արմենալ» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներում, Զինվորական դատախազությունում, հ. 25 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում փորձարկվելու են շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ:

̰
Հանե՛լ, թե՞ չհանել կոշիկները տուն մտնելիս. այս է  խնդիրը

16:24 20.03.2022

Դուք  վստահաբար մաքրում եք ձեր կոշիկները, եթե ցեխոտ կամ զզվելի բան եք տրորում:: Բայց  արդյո՞ք միշտ եք  հանում կոշիկնեը՝  տուն մտնելիս:  Օրինակ շատ ավստրալացիներ  դա չեն  անում: Շրջակա միջավայրի  հետազոտությամբ զբաղվող քիմիկոսների խումբը մեկ տասնամյակ է անցկացրել՝ ուսումնասիրելով  այն  բացիլները որոնք մարդիկ  տուն են բերում: Ու թեև  DustSafe ծրագրի միջոցով ներքին միջավայրի  ուսումնասիրությունը դեռևս ավարտված […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:23 20.03.2022

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ, Արթիկ-Նահապետավան, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Միրաքի գյուղի խաչմերուկից մինչև […]

̰
Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են Ուկրաինայում վարձկանների ուսումնական կենտրոնի վրա

16:04 20.03.2022

Օդատիեզերական ուժերը հրթիռային հարված են հասցրել Ժիտոմիրի մերձակայքում գտնվող Ուկրաինայի հատուկ գործողության ուժերի ուսումնական կենտրոնի վրա, որտեղ տեղակայված էին օտարերկրյա վարձկանները, հայտնում է Ռիա Նովոստին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Գերճշգրիտ օդային արձակման հրթիռները խոցել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ուսումնական կենտրոնը, որտեղ տեղակայված էին Ուկրաինա ժամանած օտարերկրյա վարձկանները՝ Ժիտոմիրի շրջանի […]

̰
Օդի աղտոտվածությունը  կարող է մեծացնել աուտոիմուն հիվանդությունների առաջացման վտանգը

15:50 20.03.2022

Օդի աղտոտվածության երկարատև ազդեցությունը  կարող է մեծացնել աուտոիմուն հիվանդությունների առաջացման վտանգը: Կաթված, գլխուղեղի քաղցկեղ, վիժման և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ`  2019 թվականին հրատարակված հետազոտության հեղինակները համոզված են, որ օրգանիզմի գրեթե յուրաքանչյուր բջիջ կրում է կեղտոտ օդի ազդեցությունը: Այժմ Վերոնայի համալսարանի գիտնականները պարզել են նաև, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը  մոտ 40 տոկոսով  ավելացնում է  […]

̰
Արցախի Տեղեկատվական Շտաբի հայտարարությունը

15:42 20.03.2022

Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես հայտարարել ենք, այս օրերին շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը: […]

̰
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

15:41 20.03.2022

Այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը։ Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան միավորող մշակութային և պատմական կապերն ամուր են ու անքակտելի և բխում են ֆրանսախոս համայնքում գերակայող փոխադարձ համագործակցության ոգուց։ Այս տարիների ընթացքում մեր երկիրը մեծ ոգևորությամբ է կյանքի կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ […]

̰
Գիտնականները հաջողությամբ « հետ են պտտել» մկների բջիջների ծերացման գործընթացը

15:18 20.03.2022

Salk Institute-ի (ԱՄՆ) գիտնականները հաջողությամբ «հետ են պտտել» ծերացման գործընթացը տարեց մկների բջիջներում: Nature Aging ամսագրում հրապարակված հոդվածում պարզաբանվում է, որ հնարավոր է եղել երիտասարդացնել բջիջները Յամանակայի գործոնների՝ հատուկ սպիտակուցների շնորհիվ, որոնք կարեւոր դեր են խաղում սաղմի զարգացման ընթացքում: Փորձի ընթացքում գիտնականները հետեւել են Յամանակայի գործոնների ազդեցությանը տարբեր տարիքի մկների վրա։ Փորձարկվողների առաջին խմբում այն […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

15:17 20.03.2022

Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին […]

̰
Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում  ավերածություններ են տեղի ունեցել

15:02 20.03.2022

Շիրակի Մարզպետարանից տեղեկացնում են, որ դեռ նախորդ օրվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ահազանգ է ստացվել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերից։ Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները, նշված բնակավայրերում վնասվել են նաև մի շարք […]

̰
BAFTA 2022.Կարմիր գորգի  աստղային նորաձևությունը

14:38 20.03.2022

Թեև աշխարհը շարունակում է  շունչը պահած հետևել ռուս-ուկրաինական  պատերազմին, կիրակի Բրիտանական կինոակադեմիայի 75-րդ կինոմրցանակաբաշխության (BAFTAs) ժամանակ ճգնաժամի ակնարկներ չկային, եթե չհաշվենք  այն, որ  ոմանք Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլլ  համերագսրահ էին ժամանել մուգ հագուստներով, ինչը  կարծես  թե  նրանց  տրամադրության արտացոլումն էր: Ի նշան  Ուկրաինային աջակցության ՝ որոշ  աստղեր  օգտագործել էին կապույտ և դեղին աքսեսուարներ, ինչպես բրիտանացի […]

̰
Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է

14:37 20.03.2022

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար տեղեկացնում են,«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Ճանապարհներն Արցախում

14:23 20.03.2022

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում է: Ասկերան քաղաքի ճանապարհը բաց է: Փակ են Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք, Ռև, Հիլիս, Վարդաձոր համայնքների ճանապարհները, մյուս համայնքներում՝ երթևեկությունը՝ դժվարանցանելի է: Ձյան շերտը շրջանում կազմում է 80-100 սմ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, ձյան շերտն այստեղ կազմում է 40-50 […]

̰
70-ից  հետո կյանքը նոր է սկսվում. Դիզայներ Մեգի Սքյուի պամությունը

14:16 20.03.2022

Երբ նա   17 տարեկան էր, և անունն էլ  Ռոզի էր, ուներ երազանք: Շաբաթ օրերին աշխատում էր Ջամայկայի Օչո Ռիոս քաղաքում գտնվող Calypso հագուստի խանութում և յուրաքանչյուր հերթափոխից հետո իր 5 ֆունտ աշխատավարձը հանձնում էր մորը: Նա խնայում էր իր Անգլիա մեկնելու համար, որտեղ հույս ուներ բուժքույր դառնալ: Երևի թե  հենց այդ  ժամանակ շքեղ նախշերով  […]

̰
Բելգիայում չորս մարդ է զոհվել. մեքենան մխրճվել ամբոխի մեջ

13:46 20.03.2022

Առնվազն չորս մարդ է զոհվել Բելգիայի հարավում մեքենան մխրճվել ամբոխի մեջ ,հաղորդում է BBC լրատվականը։ Միջադեպը տեղի է ունեցել Strépy-Bracquegnies փոքրիկ քաղաքում՝ մայրաքաղաք Բրյուսելից մոտ 30 մղոն (50 կմ) հարավ։ Հաղորդվում է, որ մեքենան մեծ արագությամբ մխրճվել է կառնավալի մասնակիցների խմբի մեջ, որոնք կիրակի օրը շքերթ էին պատրաստում: «Մենք ունենք մի քանի տասնյակ վիրավորներ և, […]

̰
Բացահայտվել է հետկորոնավիրուսային  երկարատև բորբոքման պատճառը

13:35 20.03.2022

Շվեդիայի Կարոլինսկի ինստիտուտի և Գերմանիայի Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները պարզել են, որ իմունային բջիջների որոշակի տեսակ, որը կոչվում է մակրոֆագ, երկարատև բորբոքման պատճառ է  դառնում COVID-19-ի մեղմ ձևից հետո: Այս մասին հաղորդվում է Mucosal Immunology ամսագրում հրապարակված հոդվածում։ Հետազոտողները վերլուծել են 68 մարդկանց արյան նմուշները, ովքեր ունեցել են թեթև SARS-CoV-2 վարակ և համեմատել դրանք 36 […]

̰
Օգնության են հասել փրկարարները

13:18 20.03.2022

Մարտի 20-ին, ժամը 10:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում փլուզվել է անաս­նագոմ․ ներսում կան ընտանի կենդանիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Իվանովո փողոցում գտնվող անասնագոմի տանիքից մոտ 40 քմ հատված։ […]

̰
Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Դոնեցկի մանկական քաղաքային հիվանդանոցը

13:09 20.03.2022

Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Պետրովսկի շրջանի հրետակոծության ժամանակ տուժել է մանկական քաղաքային հիվանդանոցը, հայտնել են Կրակի դադարեցման վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնից,տեղեկացնում է Ռիա Նովոստին։ «Դոնեցկի Պետրովսկի շրջանի վարչակազմից օպերատիվ գծում տեղեկություն է ստացվել հրետակոծության հետևանքով հասցված վնասի մասին՝ Պետրովսկի հրապարակ 5 (շրջանի վարչակազմ), Արխիտեկտորով փողոց 2, Կարամզին փողոց 10 (Պետրովսկի շրջանի դատախազություն), Կարամզին 8 […]

̰
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսինալ ռինգում

12:55 20.03.2022

Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային։ Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզեմեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության […]

̰
Շվեյցարիայի նախագահը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները ընդունելու երկրի պատրաստակամության մասին

12:33 20.03.2022

Շվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի կարգավորման բանակցություններում կամ ընդունել բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսը, ելույթ ունենալով շաբաթ օրը Բեռնում տեղի ունեցած հանրահավաքում, որն անցկացվել է «Համերաշխություն Ուկրաինայի հետ, դադարեցրեք պատերազմը» կարգախոսով, հայտնում է ՏԱՍՍ լրատվականը։ «Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր խաղալ կուլիսներում կամ ընդունել բանակցությունները», – Կասիսի խոսքերը մեջբերել է RTS […]

̰
BACK_TO_TOP