Բոլոր լուրերը – Page 4434 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Շիրակի մարզպետարանի աշխատանքային խմբերն այցելել են ուժեղ քամուց տուժած բնակավայրեր

18:56 21.03.2022

Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր։ Մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի գլխավորությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները եղել են մի շարք համայնքներում, համայնքապետների, համայնքներում ձևավորված տեղական խմբերի հետ ծանոթացել իրավիճակին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Նախորդ օրվանից մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ […]

̰
Արթիկում նոր բժշկական կենտրոն կկառուցվի․ գործող հիվանդանոցը տիպային չէ՝  շենքային վատ պայմաններով

18:48 21.03.2022

Արթիկում նոր բժշկական կենտրոն կկառուցվի։ Ժամկետները հրատապ չեն, առայժմ հստակեցվում է մասնաշենքի կառուցման վայրը։ Ներկայումս գործող հիվանդանոցը, որը ոչ տիպային է՝ ընդամենը հարմարեցված բուժհաստատության, սպասարկում է ամբողջ Արթիկի տարածաշրջանի 55 հազարից ավելի բնակչության: 50-60 ականներին կառուցված շենքում իրականացվող կոսմետիկ կամ մասնակի վերանորոգումները վիճակից ելք չեն, շենքայինից բացի, Արթիկի բժշկական կենտրոնը բուժսարքավորումների նորացման անհրաժեշտություն ունի։ 20 […]

̰
Արին Բերդի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են․ ՀՀ ՔԿ

18:42 21.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին, […]

̰
Պաշտպանության նախարարը և Հայաստանում ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերը

18:35 21.03.2022

Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին՝ Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ […]

̰
Բորիս Ջոնսոնը նախատեսում է հրատապ այց կատարել Կիև

18:30 21.03.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է հրատապ այց կատարել Կիև՝ իր աջակցությունը ցույց տալու Ուկրաինային։ Այժմ նրա ենթակաները վերլուծում են նման որոշման իրագործելիությունը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Daily Mail-ին։ Բրիտանական հրատարակության համաձայն՝ Ջոնսոնը պաշտոնյաներին խնդրել է ուսումնասիրել Ուկրաինայի մայրաքաղաք մեկնելու իրագործելիությունը և՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցելու նպատակայնությունը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ […]

̰
Գարնանը կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն. Սաակաշվիլի

18:24 21.03.2022

Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր ընթանում էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ պետական խոշոր գումարների յուրացման գործով դատավարությունը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նախքան դատավարության մեկնարկը՝ երրորդ նախագահը խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունների համատեքստում Վրաստանի հեռանկարների մասին։ Սաակաշվիլին իր ելույթում դիմել է խորհրդարանական ընդդիմությանը՝ կոչ անելով, ոչ թե լքել խորհրդարանը, այլ վերջ տալ «խորհրդարանական խաղին»։ Ըստ Սաակաշվիլիի՝ միակ […]

̰
Եվս 500 մլն եվրո ԵՄ-ն կհատկացնի Ուկրաինային

18:17 21.03.2022

ԵՄ-ն որոշել է Ուկրաինային աջակցել 500 միլիոն եվրոյի նոր ծրագրով, այս գումարի քառորդը կտրամադրի Բեռլինը, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ «Լավ և ճիշտ է, որ մենք որոշեցինք Ուկրաինայի համար 500 միլիոն եվրոյի չափով հետագա ծրագրի իրականացման համար, Գերմանիան դրան մասնակցում է 26 տոկոսով: Կարևոր է, որ մենք համերաշխորեն աջակցենք Ուկրաինային և անենք հնարավոր […]

̰
Պորտուգալիան Հայաստանին է նվիրել 400 հազար 140 դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ

18:11 21.03.2022

  Պորտուգալիայի կառավարության կողմից նվիրաբերված COVID-19 դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի առաջին մասնաքանակը` 400 հազար 140 դեղաչափ, Հայաստանում է: Այսօր առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստանյութի խմբաքանակը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են հանձնել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական Կրիժշտոֆ Բարչակը: Մատակարարումն իրականացվել է Արևելյան գործընկերության երկրներին պատվաստանյութերով ապահովելու «Եվրոպայի […]

̰
Հորիզոն 18.00

18:00 21.03.2022

̰
Հորիզոն 18.00

18:00 21.03.2022

̰
Գերմանիայում պատրաստ չեն ռուսական նավթից կտրուկ հրաժարվելուն

17:59 21.03.2022

Ռուսական նավթի մատակարարման հարցում Գերմանիայի դիրքորոշումը չի փոխվել, Բեռլինը չի կարողանա հրաժարվել դրանից մեկ գիշերում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է էմբարգո կիրառել ռուսական նավթի վրա։ «Կառավարությունը, ինչպես նախկինում, համոզված է, որ չի կարող հրաժարվել նավթի արտահանումից և ներկրումից: Դա դաշնային կառավարության դիրքորոշումն է, և […]

̰
ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց

17:58 21.03.2022

Պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց՝ նոր ԱՏԳ կենտրոնների ներդրման և սահմանային անցման կետերում բիզնես գործընթացների արդիականացման ուղղությամբ։ Ծրագրում ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ: Մշակվել են սահմանային անցման կետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելներ, որոնց հիման վրա առաջարկվել են արդիականացված և արդյունավետ բիզնես […]

̰
Պարզվում են 24-ամյա երիտասարդի հրազենային մահացու վնասվածք ստանալու հանգամանքները. ՔԿ

17:56 21.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Լոռու մարզի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ըստ նախնական տեղեկությունների 2022թ. մարտի 20-ին՝ ժամը 22:50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ զստափոսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ […]

̰
Ռադան ցանկանում է Բասկովին, Կիրկորովին և Կրուտոյին զրկել «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումից

17:53 21.03.2022

Գերագույն ռադայի հումանիտար և տեղեկատվական քաղաքականության կոմիտեն դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին, Իգոր Կրուտոյին, Անի Լորակին և մյուսներին պատվավոր կոչումներից զրկելու խնդրանքով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է նախագահական «Ժողովրդի ծառա» խմբակցության փոխնախագահ Եվգենյա Կրավչուկը։ «Հումանիտար և տեղեկատվական քաղաքականության կոմիտեն դիմել է նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Նիկոլայ Բասկովին, Վլադիմիր Բորտկոյին, Վասիլի […]

̰
Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է

17:49 21.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և ձյան բացառիկ առատ  տեղումներով։ Հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։ Ի դեպ, վերջին 40 տարվա ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

17:42 21.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

17:33 21.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-30-ը կանցկացնի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ 2022 թվականից փառատոնն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է և 2010 թվականից ի վեր, հավատարիմ իր առաքելությանը, պահպանում, հանրայնացնում է հայ դասական և […]

̰
Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը. Freedom House

17:25 21.03.2022

Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021 թվականի հաշվետվությունը Ադրբեջանի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Human Rights Watch-ի 2021 թվականի հաշվետվությունում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կողմերը մեծ մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը, սակայն շփման գծում իրավիճակը շարունակում է փխրուն մնալ. ժամանակ առ ժամանակ կողմերի միջև զինված բախումներ են տեղի ունենում։ […]

̰
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Հայաստանի մի շարք ճանապարհներ փակ են

17:17 21.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-«Զանգեր»), Կապան-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալագյազ-Արթիկ, Լանջառ-Լուսաշող, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Դիլիջանի, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ […]

̰
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են 1,5 ժամ

17:11 21.03.2022

Փորձագիտական խմբերի մակարդակով աշխատանքներն ընթանում են ամեն օր։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4717 խախտում

17:02 21.03.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 14-21-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 59 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշների, 40-ի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

16:56 21.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:

̰
Ստեփանակերտում փրկարարներն ու ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին

16:50 21.03.2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ, տեղեկացնում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս.Դավիթ փողոցի երկայնքով՝ ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթևեկելի գոտին, ինչպես նաև բնակչության […]

̰
«Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողով՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում

16:41 21.03.2022

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր բուհի՝ ԱՊՀ մասնակից-պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպության «Հայերենի և հայ մշակույթի կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հիբրիդ ձևաչափով կայացած հայագիտական գիտաժողովն առաջին անգամ էր անցկացվում Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում: Միջազգային կազմկոմիտեի կազմում էին ՀՀ […]

̰
Սլովենիայի ԱԳ նախարարը հայտարարում է ԵՄ պատրաստակամության մասին՝ արգելելու ռուսական էներգակիրների ներմուծումը

16:33 21.03.2022

Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը մարտի 21-ին կայանալիք նիստում որոշում կկայացնի ռուսական նավերի համար նավահանգիստների փակման մասին։ Այս մասին հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Անզե Լոգարը, փոխանցում է «РИА Новости»-ն։ Դիվանագետը հայտարարել է նաև ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ արգելելու ռուսական էներգառեսուրսների ներմուծումը։ «Պատասխանը պետք է ընդհանուր լինի տնտեսական ոլորտում։ Ուստի մենք կուժեղացնենք պատժամիջոցները, կփակենք նավահանգիստները։ Մենք […]

̰
Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է

16:26 21.03.2022

Առաջին անգամ Պոեզիայի համաշխարհային օրը նշվել է 1999 թվականին Փարիզում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակն է: Աշխարհով մեկ տարածվելով՝ Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Հայ ժամանակակից պոեզիան ժամանակն ու իրականությունը հստակորեն պատկերող երևույթ է, որը լավագույնս ցույց է տալիս մարդու հարաբերությունն արտաքին աշխարհի հետ: Այսօրվա բանաստեղծը […]

̰
Չինական Boeing 737-ի կործանման վայրում անտառային հրդեհ է սկսվել

16:22 21.03.2022

Սոցցանցերում հայտնվել են չինական Boeing 737-ի կործանման վայրում անտառային հրդեհի կադրեր: Weibo սոցիալական ցանցի օգտատերերը հրապարակել են կադրեր, որոնք ենթադրաբար արվել են Չինաստանում՝ China Eastern ավիաընկերության մարդատար Boeing 737-ի վթարի վայրում։ Դրանք հրապարակում է նաև չինական Video Salon Telegram ալիքը, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք տեսանյութն իրականում նկարահանվել է ողբերգության վայրում։ Boeing 737-ի կործանումը հանգեցրել […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 14-20-ը

16:14 21.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 14-20-ը: «Սևանա լճի մակարդակը մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել 1900.43մ (20.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.373մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]

̰
Շիրակի մարզում որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի

16:11 21.03.2022

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։ Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների […]

̰
Մեծ Բրիտանիայում բենզինի արժեքը պատմական բարձր է

16:08 21.03.2022

Մեծ Բրիտանիայում բենզինի գները շարունակում են աճել հակառուսական պատժամիջոցների ֆոնին, այս պահին դրա գինը գերազանցում է 1,67 ֆունտ ստեռլինգը (2,2 դոլար) մեկ լիտրի դիմաց, ինչը երկրի վիճակագրության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է The Independent թերթը՝ վկայակոչելով ոլորտի ուսումնասիրությունը։ Դիզելն այժմ վաճառվում է առավելագույնը 1,79 ֆունտ ստեռլինգով (2,35 դոլար) մեկ […]

̰
BACK_TO_TOP