14:45 21.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և […]
14:39 21.03.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը հունական Kathimerini թերթի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ական դաշնակից, պետք է ընդունի հունական պահանջներն Էգեյանում և Արևելյան Միջերկրականում։ «Եթե Թուրքիան ուզում է գործել ՆԱՏՕ-ի անդամին իսկապես վայել ձևով, ապա չպետք է խախտի Հունաստանի ինքնիշխան իրավունքները, տարածքային ջրերը և օդային տարածքը: Թուրքիան նաև պիտի […]
14:34 21.03.2022
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությանբ մարտի 21-ին հրավիրել է հերթական նիստ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը՝ առողջապահության ոլորտում 2021թ. կատարված աշխատանքների վերաբերյալ: Անահիտ Ավանեսյանը […]
14:29 21.03.2022
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի […]
14:17 21.03.2022
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Արթուրը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.983 միավոր, իսկ Վահագնը՝ օղակներ վարժությունում: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ մեդալ նվաճել է Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժության եզրափակչում նա դարձել է արծաթե մեդալակիր: Արթուր Դավթյանը […]
14:10 21.03.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորների և այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: Օրակարգային հարցերն էին՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության կազմակերպման առկա և հեռակա ձևերից անցում դեպի ուսանողի տարեկան, ուսումնական լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ համակարգի ներդրում», «Բարձրագույն ուսումնական հաստատությունների […]
14:03 21.03.2022
Այսօր՝ մարտի 21-ին, Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը: Տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան: Փլուզման հերթական ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում առատ ձյան տեղումներով պայմանավորված, մասնակի փլուզվել է բնակելի մեկ տան տանիք: Մարդկային տուժածներ […]
13:58 21.03.2022
Համացանցում հրապարակվել են չինական Boeing 737-ի վայր ընկնելու կադրերը: Հիշեցնենք՝ ինքնաթիռում եղել է 133 ուղևոր։ Տեսանյութը հրապարակել է չինական Video Salon Telegram ալիքը։ Օդային վթարները հաճախ տեղի են ունենում ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ, քանի որ դրանք թռիչքի ամենադժվար տարրերն են, Lentа.ru-ին պարզաբանել է Ռուսաստանի վաստակավոր օդաչու, «Վնուկովո» ավիաընկերության նախկին թռիչքային տնօրեն Յուրի Սիտնիկը։ Նա […]
13:55 21.03.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 21-ին՝ ժամը 07:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Փրկարարական […]
13:50 21.03.2022
«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու». աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու թեժ գծով ստացվող ահազանգերին, բնակիչներին մեկ անգամ ևս հորդորել է զերծ մնալ ապօրինի գործողություններից: Մայրաքաղաքում քաղաքացիների դժգոհությունները հաճախակի են թափառող կենդանիների հետ կապված: Աշխատակազմին ներկայացնելով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանին՝ քաղաքապետը հանձնարարել է […]
13:48 21.03.2022
2022 թվականի մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 951 զանգ, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ մարտի 18-ից ԱԻ պետական ծառայությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ներկայացել բոլոր ահազանգերին և ձեռնարկել համապատասխան […]
13:44 21.03.2022
ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Խաչմաչ, Սզնեք, Կարմիր գյուղ, Ռև, Փառուխ, Սարուշեն և Հարավ համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի են: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Շրջանում ձյան շերտի բարձրությունը 1 մ-ից հասնում է 1,20 սմ-ի: Մարտակերտի շրջանում […]
13:42 21.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում […]
13:33 21.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (բուք է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան, Ջերմուկ-Գնդեվազ, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող […]
13:21 21.03.2022
Մարտի 20-ին՝ ժամը 17:16-ին, Աի պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 36 հասցեում, բնակելի տան բակում, առատ ձյան պատճառով երկաթե կոնստրուկցիայով հավաքված ծածկը փլվել է և վնասել էլեկտրալարերը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաղորդումը փոխանցվել է «Արցախէներգո» ՓԲԸ՝ արձագանքման համար: Ժամը 17:18-ին արագ արձագանքման […]
13:13 21.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N […]
12:59 21.03.2022
Մարտի 12-ին և 13-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու երկու դեպք բացահայտեցին: Առաջին բացահայտումը մարտի 12-ին էր՝ ժամը 13-ի սահմաններում։ Քրեական հետախույզները Սևան քաղաքի Նաիրյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Սևանի 20-ամյա մի բնակչի, որի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց: Հաջորդ բացահայտումը գիշերային շրջայցի ժամանակ էր՝ մարտի լույս 13-ի գիշերը։ Այս դեպքում […]
12:51 21.03.2022
Ամեն տարի Նոուրուզի օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են Հայաստան գալիս ինչպես ցամաքային, այնպես էլ օդային տարածքով։ Այս տարի կրկին ակտիվություն է ակնկալվում այդ ուղղությամբ։ Ամրագրումները կան, Հայաստան ուղևորվողները նույնպես, սակայն Հայաստանում առատ տեղումները որոշ դժվարություններ են ստեղծել ցամաքային հատվածով Իրանից եկած զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ […]
12:48 21.03.2022
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ 3 օրում Մարիուպոլից Ռուսաստան է տարհանվել գրեթե 60 հազար մարդ, այդ թվում՝ 139 օտարերկրացի։
12:46 21.03.2022
2022 թ. փետրվարի 15-23-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալակիրների։ Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահրամ Ասատրյանը՝ մաթեմատիկայից, իսկ արծաթե մեդալի՝ նույն […]
12:45 21.03.2022
Պայթյուն է որոտացել պայթանյութերի արտադրության գործարանում, որը գտնվում է Արևմտյան Մակեդոնիայի Գրեվենա քաղաքի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկուշաբթի օրը հաղորդել է Հունաստանի հրշեջ ծառայությունը: Նախնական տվյալներով՝ երեք մարդ անհետ կորել է։ Նրանք, հավանաբար, պահակներն են: «Պայթունը եղել է շատ ուժգին: Այն զգացվել է նույնիսկ Գրեվենա քաղաքում, որը գտնվում է գործարանից 30 կիլոմետր […]
12:42 21.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Սրբազա՛ն հայր, թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորել Ձեզ պանծալի հոբելյանի՝ […]
12:41 21.03.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է 10 պատճառ, թե ինչու են կարևոր անտառները․ ✅Մենք շնչում ենք քանի որ գոյություն ունեն անտառները: Միջին հասունության ծառը օրական արտադրում է այնքան թթվածին, որքան շնչում են օրական 2-10 մարդիկ: Ֆիտոպլանկտոնը արտադրում է երկրի թթվածնի 50%-ը, սակայն անտառները օդի մաքրության գլխավոր պատասխանատուներն են։ ✅Նրանք ավելիին են քան միայն ծառ։ Կենսաբազմազանության […]
12:35 21.03.2022
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող […]
12:28 21.03.2022
Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց արզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ կազմով: Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հենրի Ավագյան – «Նորավանք» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Արման Հովհաննիսյան – «Փյունիկ» Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա» Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա» Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ Կիսապաշտպաններ/Հարձակվողներ […]
12:19 21.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, խորհրդակցությունը նվիրված է վերջին օրերին Հանրապետության տարածքում ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում տիրող իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ներկայացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ համայնքային և մասնավոր ընկերությունների ռեսուրսների համատեղմամբ քաղաքային […]