12:56 19.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 20 286 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 4,19%, վերջին 14 օրը՝ 9,04%, վերջին 7 օրը՝ 5,87%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 641 399 դեպք: Ապաքինվել է ևս 1 855 պացիենտ, և նրանց […]
12:50 19.03.2022
Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման […]
12:42 19.03.2022
Մարտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքների վերաբերյալ ոչինչ չի հայտնել: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 17-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 18-ին նա ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և […]
12:29 19.03.2022
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին, ժամը 20.00-ին, Բագրատունյաց պողոտայում նկատել են հանդիպակաց գոտիով և մեծ արագությամբ երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու հրահանգին և շարունակել է վարել հանդիպակաց գոտիով, ապա մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իջել է մեքենայից և դիմել փախուստի, սակայն պարեկները բռնել են նրան: Վարորդը, հասարակական […]
12:20 19.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:
12:15 19.03.2022
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայում անցկացվող հատուկ օպերացիայի շրջանակում առաջին անգամ կիրառել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ՝ ոչնչացնելով ուկրաինական զենքի պահեստ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մարտի 18-ին «Կինժալ» հրթիռային համալիրի հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական զորքերի ավիացիոն զինամթերքի և հրթիռների ստորգետնյա խոշոր պահեստ Իվանո Ֆրանկովի մարզի […]
12:07 19.03.2022
Սերդար Բերդիմուհամեդովն այսօր ստանձնել է Թուրքմենստանի նախագահի լիազորությունները։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Աշխաբադի Ռուհեթ պալատում՝ խորհրդարանի երկու պալատների, կառավարության անդամների, զինվորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նա կղեկավարի երկիրն առաջիկա 7 տարիներին։ Արտահերթ ընտրությունները երկրում անցկացվել են մարտի 12-ին՝ 9 թեկնածուների մասնակցությամբ։ Հաղթել է նախագահի որդին՝ […]
12:03 19.03.2022
Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով: Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տիրապետման տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքերը։ Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ […]
11:48 19.03.2022
Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանումում ծառայության անցնելու համար ոստիկանությունում դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը: Մանրամասները՝ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ-ՄՐՑՈՒՅԹ
11:39 19.03.2022
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: Սա 2011 թվականին Սիրիայում սկսված պատերազմից հետո Ասադի առաջին այցն է ԱՄԷ: Մասնավորապես Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն հորդորում է մյուս երկրներին զգուշորեն մոտենալ Ասադի վարչակազմի […]
11:29 19.03.2022
Մարտի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի փողոցի թիվ 23/5 հասցեի (ժողովրդին հայտնի Սառը ջրեր) դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն, 59-ամյա Ռոբերտ Հ-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածը պարեկային ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է […]
11:18 19.03.2022
Մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք։ Կատարվել է 45 թեստավորում։ ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 12 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10409 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3046 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է […]
11:08 19.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓32 նոր դեպք ✓2416 թեստավորում ✓81 առողջացած ✓1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 286 դեպք, որոնցից 409 277-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8593 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 949 129 թեստավորում:
10:59 19.03.2022
Արցախում կան դժվարանցանելի ճանապարհներ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Միջշրջանային բոլոր ճանապարհները և Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը՝ դժվարանցանելի է: Տեսանելիությունը ցածր է բարձր լեռնային գոտիներում: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում ձնաբուք է, ճանապարհը փակ է կցորդիչով մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային […]
10:56 19.03.2022
Չինաստանում մեկ օրում գրանցվել են COVID-19-ից այս տարվա ընթացքում մահվան առաջին երկու դեպքերը։ Մահվան դեպքերը գրանցվել են ողջ երկրում հիվանդության ակտիվ տարածման ֆոնին։ Վերջին անգամ մահվան ելքի մասին հաղորդվել էր 2021 թվականի հունվարի 25-ին։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն։ Չինացի մասնագետներն ուրբաթ հայտնաբերել են 2228 նոր դեպք, որից 71-ը՝ բերովի։ Նման […]
10:45 19.03.2022
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 19֊ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհարների որոշ հատվածներում ուժեղ գետնաբուք է/ Աշոցք, Թորոսգյուղ, Վարդաղբյուր, Ամասիա, Քեթի, Ջաջուռ, Մանթաշ, Լանջիկ/։ Աշոցքում տեսանելիությունը շատ ցածր է` 3֊ից 5 մետր։ Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, առկա է […]
10:34 19.03.2022
Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է` Եղե՛ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ: Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը: Ծխատարի խցանումը […]
10:16 19.03.2022
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից և Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ «Զինվորի տան» 17 տղա դարձել է օդանավակայանի աշխատակից։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:10 19.03.2022
Նորվեգիայում՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է golosameriki.com-ը՝ հղում անելով Նորվեգիայի ԱԻՆ ներկայացուցիչներին։ Ամերիկյան Osprey կոնվերտոպլանն անհետացել է ժամը 18։26-ին, երկրի հյուսիսում՝ Բուդյո քաղաքից հարավ, եղանակային վատ պայմաններում։ 4 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» զորավարժություններին, որոնց մասնակցում է 30 հազար մարդ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից։ […]
09:42 19.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 9։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Գավառի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, […]
09:31 19.03.2022
Սերբիան դե-ֆակտո բախվել է արևմտյան պատժամիջոցներին, թեև դրանք պաշտոնապես չեն սահմանվել երկրի դեմ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը TV Prva-ի եթերում՝ մեկնաբանելով Ռուսաստանից իր երկիր նավթի ներկրման ԵՄ արգելքը։ Նա անդրադարձել է նաև Բելգրադ-մոսկվա չվերթը սպասարկող ինքնաթիռների՝ իբրև թե ականապատված լինելու մասին պարբերաբար ստացվող հաղորդագրությունների պատճառով ստեղծված իրավիճակին, երբ ստիպված են լինում վերադարձնել […]
09:18 19.03.2022
Էներգետիկ ոլորտում ճգնաժամի պատճառով Բելգիայի իշխանությունները հետաձգել են ատոմակայանների փակումը 10 տարով։ Կառավարությունը վերանայել է 2025 թվականին գործող բոլոր ատոմային ռեակտորների կանգնեցման մասին որոշումը։ Այս մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։ «Դաշնային կլառավարությունը որոշել է ընդունել անհրաժեշտ միջոցառումներ՝ առավել ժամանակակից 2 միջուկային ռեակտորների աշխատանքի ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ»,-ասել է դե Կրոոն՝ Բրյուսելում […]
09:08 19.03.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Վաշինգտոնի կողմից Կիևի համար ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնության հարցը։ Այս մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։ «Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին՝ անվտանգության, մարդասիրական և տնտեսական ոլորտում տրամադրվող օգնությամբ»,-նշված է տեքստում։ […]
08:57 19.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, իսկ Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի […]
08:48 19.03.2022
Մարտի 19-ին, ժամը 03:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Hyundai Santa» (վարորդ` Ն․ Պ․), «Mazda» (վարորդ` Հ․ Մ․) և «Nissan […]
08:41 19.03.2022
Եվրամիության քաղաքական գործիչները դիտարկում են ռուս խոշոր ձեռնարկատերերի սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը՝ Ուկրաինայի ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ քննարկումը գտնվում է շատ վաղ փուլում, որևէ հստակ որոշում դեռևս չի ընդունվել։ Գործակալության զրուցակիցները հաստատում են, որ որպես մի տարբերակ դիտարկվում է ակտիվների կիրառումը՝ […]
08:29 19.03.2022
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի զինված ուժերը զրկվել են ելքից դեպի Ազովի ծով։ Համապատասխան հայտարարությունն այսօր զետեղվել է ռազմական գերատեսչության ֆեյսբուքյան էջում, փոխանցում է TASS-ը։ Տեքստում նշվում է, որ «առաջխացացող ուժերը հաջողության են հասել Դոնեցկի օպերատիվ շրջանում, ժամանակավորապես զրկել Ուկրաինային ելքից դեպի Ազովի ծով»։ Մարտի 1-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը […]
08:17 19.03.2022
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում գիշերն առատ ձյուն է տեղացել։ Ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հանրապետության բարձր լեռնային գոտիներում ճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքը փակ […]