Բոլոր լուրերը – Page 4440 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Ուկրաինայի ՊՆ-ում խոստովանել են, որ երկրի ԶՈՒ-ն զրկվել է ելքից դեպի Ազովի ծով

08:29 19.03.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի զինված ուժերը զրկվել են ելքից դեպի Ազովի ծով։ Համապատասխան հայտարարությունն այսօր զետեղվել է ռազմական գերատեսչության ֆեյսբուքյան էջում, փոխանցում է TASS-ը։ Տեքստում նշվում է, որ «առաջխացացող ուժերը հաջողության են հասել Դոնեցկի օպերատիվ շրջանում, ժամանակավորապես զրկել Ուկրաինային ելքից դեպի Ազովի ծով»։ Մարտի 1-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը […]

̰
Արցախի բարձրլեռնային գոտիներում ճանապարհները դժվարանցանելի են

08:17 19.03.2022

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում գիշերն առատ ձյուն է տեղացել։ Ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հանրապետության բարձր լեռնային գոտիներում ճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքը փակ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 19.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նալբանդյան փ. 23/27, 25/14, 25ա շենքեր, Սայաթ-Նովա պող. 10, 12 շենքեր, Տպագրիչների փ. 9, 11, 13 շենքեր, Հանրապետության 3-րդ նրբ. 2, 4, 6, 8 շենքեր, ՆԳՆ ավտոտնտեսության տարածք, Չարենցի փ. 42 […]

̰
Ֆրանկոֆիլմի XII փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին

00:57 19.03.2022

Ֆրանկոֆիլմի XII փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին Նորա Մարտիրոսյանի «Si Le Vent Tombe» ֆիլմի համար: Միջոցառումը կազմակերպել է Սան Լուի ֆրանսիական ինստիտուտը Իտալիայում ֆրանկոֆոն դեսպանությունների աջակցությամբ։ Ֆրանկոֆիլմի Գրան պրին շնորհվել է ժյուրիի նախագահ Ռոմանո Միլանիի, Իտալիայի կինոլրագրողների միության գլխավոր քարտուղար, RIFF-ի տնօրեն Ֆաբրիցիո Ֆերարիի և Fantasmagoria-ի գործադիր տնօրեն Ալեսանդրո Դել Վիգնանի կողմից:

̰
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Քևին ՄաքՔարթիին է հանձնել «Մխիթար Գոշ» պետական պարգևը

00:36 19.03.2022

Մարտի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների ղեկավար կոնգրեսական Քևին ՄաքՔարթիի հետ։ Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին 2019թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը աջակցելու համար։ Դեսպան Լիլիթ Մակունցն ընդգծել է հունվարին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի կարևորությունը Վաշինգտոն և կայացած հանդիպումները Կոնգրեսի ղեկավարության հետ, որը հավելյալ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:29 19.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարներ համար, իսկ մյուս […]

̰
Արցախում գազամատակարարումը կվերականգնվի մարտի 19-ից

00:22 19.03.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Արցախի տեղեկատվական շտաբից միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։

̰
Զելենսկին Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինային աջակցելու հիմնադրամի ստեղծման հարցը

00:13 19.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է երկրում խաղաղ կարգավորման հեռանկարները։ Այս մասին պետության ղեկավարը գրել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Միշելy նշել է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունների կոնկրետ տարրեր։ Քննարկվել է նաև երկրին աջակցելու համար Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի ստեղծման հարցը։ «Հիմնադրամը լիկվիդայնություն […]

̰
Ոսկեվազ գյուղում մեքենա է կողաշրջվել

00:00 19.03.2022

Մարտի 19-ին՝ ժամը 21:34-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղում՝ «Հայասի Գրուպ»-ի գինու և կոնյակի գործարանի մոտակայքում, «Opel Zafira» (վարորդ` Գ. Պ.) մակնիշի ավտոմեքենան […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.8 հա տարածքում բռնկված հրդեհները

23:54 18.03.2022

Մարտի 13-ից 18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Բուրաստան գյուղում՝ 6000 քմ, Դիմիտրով գյուղում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում՝ 6000 քմ: Հրշեջ-փրկարարները […]

̰
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական ինքնաթիռների կայանատեղիի ոչնչացման մասին

23:51 18.03.2022

Ռուս զինվորականները, օգտագործելով գերճշգրիտ զենքեր, Լվովի մոտ ուկրաինական ռազմական ինքնաթիռներով հարձակվել են կայանատեղիի վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Ինքնաթիռները գտնվել են ինքնաթիռների վերանորոգման գործարանի տարածքում։ Բացի այդ, ոչնչացվել են պաշարների և ուկրաինական ռազմական տեխնիկայի պահեստները Նիկոլաևի և Վոզնեսենսկի արվարձաններում։ Ուրբաթ՝ մարտի 18-ի դրությամբ, Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են […]

̰
Շան վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

23:45 18.03.2022

Մարտի 17-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել են, որ Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա: Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 3-րդ […]

̰
Բայդենը նախազգուշացրել է Չինաստանին Ռուսաստանին աջակցելու հետևանքների մասին

23:43 18.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Զրույցների ընթացքում ամերիկացի առաջնորդը նախազգուշացրել է իր գործընկերոջը Ռուսաստանին աջակցելու դեպքում Չինաստանին սպասվող հետեւանքների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

̰
Ցրտում է․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:33 18.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 19-20-ը, 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 […]

̰

23:29 18.03.2022

Մարտի 18-ին` ժամը 17:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 9/2 շենքի մոտակայքում գտնվող շինարարական հրապարակում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 18։46-ին։ Այրվել է «Մոնոլիտիկ բիլդինգ» ՍՊԸ-ին պատկանող շինհրապարակում տեղակայված […]

̰
29-ամյա տղամարդը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով

23:25 18.03.2022

Մարտի 17-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Շահումյան 4-րդ փողոցից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա տղամարդու՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի սրահում գտնվող պայուսակից հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, որը ըստ փորձագետի հայտարարության՝ «ՏՏ» տեսակի հրազեն է, իսկ փամփուշտները՝ 7,62 […]

̰
Ամերիկացի սյունակագիրը Թուրքիային առաջարկում է ՌԴ-ից գնած C-400-ները փոխանցել Ուկրաինային

23:16 18.03.2022

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբն Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Նրա կարծիքով՝ Թուրքիան կարող է վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագիր, որից Վաշինգտոնն ԱՆկարային դուրս էր թողել Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պատճառով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածագիրը նշում է, որ F-35 կործանիչների ծրագիր վերադառնալու հարցում […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

23:08 18.03.2022

Վերջին շրջանում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված դիտարկումներով պարզվել է, որ հատկապես քաղաքային բնակավայրերում հետիոտները կարգավորվող (լուսացույցով կահավորված) հետիոտնային անցումներից օգտվելիս հաճախ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անցումն անվտանգ չէ, և հետիոտնային անցում են դուրս գալիս անմիջապես հետիոտնի համար նախատեսված լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալու պահին՝ անտեսելով, որ հետիոտնային անցմանը մոտ գտնվող տրանսպորտային միջոցը դեռ չի […]

̰
Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ դատաիրավական բարեփոխումների թեմայով

23:00 18.03.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգորի Մինասյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 18-ին, տեղի է ունեցել քննարկում՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ […]

̰
Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է

22:54 18.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 22։15-ի դրությամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 Աղվանի- Տաթև Մ-2 միջպետական ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Սարավանի լեռնանցքը, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները […]

̰
Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից բաժին են ներկայացրել 17 և 15-ամյա պատանիների

22:45 18.03.2022

Մարտի 17-ին՝ ժամը 18.50-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Բարեկամություն» կայարանի նախասրահից, զենք կրելու ու պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 17-ամյա և Երևանի 15-ամյա բնակիչների։ Նրանց օրինական ներկայացուցիչների ներկայությամբ 17-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ, իսկ 15-ամյա պատանու մոտից՝ առանց թույլտվության, գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված […]

̰
̰
Հայտնի է աշխարհի ամենաերջանիկ երկիրը. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

22:30 18.03.2022

Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը՝ ուրբաթ օրը հրապարակված Համաշխարհային երջանկության զեկույցում։ Համաշխարհային երջանկության զեկույցը կազմվում է ամեն տարի ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների բաժնի կողմից: Այն գնահատում է աշխարհի 146 երկիր և հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն։ Երջանկության առաջին համաշխարհային զեկույցը հրապարակվել […]

̰
Տարեվերջին պարեկային ծառայությունը կգործի նաև Կոտայքի մարզում

22:17 18.03.2022

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանումում ծառայության անցնելու համար ոստիկանությունում դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը: Մանրամասները՝ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ-ՄՐՑՈՒՅԹ

̰
Soyuz MS-21 տիեզերանավը ուղեծիր է դուրս եկել

22:08 18.03.2022

Soyuz-2.1a հրթիռը ուղեծիր է դուրս բերել Soyuz MS-21 տիեզերանավը, որով երեք ռուսներ թռչում են Միջազգային տիեզերակայան, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը Մերձմոսկովյան տիեզերական կառավարման կենտրոնից (MCC), որտեղից հեռարձակվում է արձակումը։ Հրթիռն արձակվել է Մոսկվայի ժամանակով 18.55-ին Բայկոնուր տիեզերակայանից։ Թռիչքից հետո կայանի հետ միացումը, ըստ գերկարճ երկու ուղեծրերի սխեմայի, սպասվում է Մոսկվայի ժամանակով 22.06-ին,անձնակազմի տեղափոխումը կայան՝ […]

̰
SHANTNEWS

22:00 18.03.2022

̰
Հորիզոն 22..00

22:00 18.03.2022

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է ավելի քան 400 տեսախցիկից բաղկացած ամբողջական տեսահսկման համակարգ

21:53 18.03.2022

Այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և միջազգային գործընկերների հետ միասին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տեղադրվել է տեսահսկման համակարգ, այն բաղկացած է շուրջ 400 տեսախցիկներից։ Տեսահսկման համակարգի տեղադրման նպատակն է  ապահովել քրեակատարողական հիմնարկի թափանցիկ աշխատանքը։ Նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, […]

̰
Ռուսական ավիացիան  Ուկրաինայում մեկ օրում ոչնչացրել է 54 ռազմական օբյեկտ. ՌԴ ՊՆ

21:46 18.03.2022

«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 54 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, չորս հրթիռային բազմակի կայանք, չորս զինամթերքի պահեստ և 44 ռազմական տեխնիկայի կուտակման վայր», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Բացի այդ, ըստ նրա, օրվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են մեկ ուկրաինական անօդաչու […]

̰
Պետդեպարտամենտն աշխատում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառող կոալիցիայի ընդլայնման ուղղությամբ

21:37 18.03.2022

ԱՄՆ-ն աշխատում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների «կոալիցիան»՝ կապված Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Պետդեպարտամենտի ներկայացուցչին հղումով։ Նրա խոսքով, ամերիկյան կողմը կշարունակի աշխատել իր գործընկերների և դաշնակիցների հետ համակարգված՝ Ռուսաստանի Դաշնության և նրա ղեկավարության վրա երկարաժամկետ հետևանքներ պարտադրելու համար։ «Մենք աշխատում ենք նաև այնպիսի երկրների կոալիցիայի ընդլայնման […]

̰
BACK_TO_TOP