16:33 18.03.2022
Լատվիան որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի. այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը։ «Լատվիան արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի՝ կապված նրանց դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեության և Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիայի հետ»,- գրել է Ռինկևիչսը Twitter-ի իր գրառման մեջ։ Լատվիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ այս որոշումը համաձայնեցվել է Լիտվայի և Էստոնիայի հետ։
16:27 18.03.2022
Այսօր տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, հանրակրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ակնհայտ դարձավ, որ […]
16:20 18.03.2022
Մարտի 18-ին՝ ժամը 13:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 56/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ․ Մ․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
16:13 18.03.2022
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում և հանդիպելու է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
16:12 18.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը որոշ մանրամասներ է բացահայտել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցից, փոխանցում է Ermenihaber-ը։ BBC-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ երկու ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է ուկրաինական հարցում Ռուսաստանի պահանջները, որոնք դասակարգվում են 2 խմբում: Ըստ Քալընի՝ պահանջների մի խմբի շուրջ կողմերի […]
16:06 18.03.2022
ՀՀ դատախազությունը շարունակում է լայն ծավալով իրականացնել պետական շահերի պաշտպանության գործառույթը: 2021թ. ընթացքում պետական գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարվել է ընդհանուր 1308 ուսումնասիրություն, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 60%-ով: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 687 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ենթակառուցվածքների կառավարման, […]
16:00 18.03.2022
Արցախի ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ․ «Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը […]
15:57 18.03.2022
Հրապարակել ենք «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ […]
15:43 18.03.2022
Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ hայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է տարեցտարի աճող երկկողմ առևտրաշրջանառությունը, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալը Հայաստանում։ […]
15:40 18.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
15:37 18.03.2022
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Երևան), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով: Ստուգումը ցույց է տվել, որ այս արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
15:30 18.03.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով […]
15:24 18.03.2022
Մարտի 16-17-ն անցկացվել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Երկօրյա աշխատանքներն անցկացվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության […]
15:18 18.03.2022
Եվրոպական միության «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը միացած Երևանի քաղաքապետարանը ստանձնել է մինչև 2030թ. CO2 արտանետումները 30%-ով նվազեցնելու և հարմարվողականության պլան մշակելու կամավոր հանձնառություն: Նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ծրագրի տարածաշրջանային համակարգող խմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կարևորելով ԵՄ-ի հատ համատեղ իրականացվող նախագծերը՝ քաղաքապետն անդրադարձել է «Եվրոպական միությունը Երևանի […]
15:14 18.03.2022
Մեկնարկել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլերի մրցումները։ Մրցումներին այսօր հետևել են մարզպետարանի ոլորտային պատասխանատուները՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ։ Սպորտլանդիային մասնակից յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է 10 աշակերտ՝ 5 տղա և 5 […]
15:06 18.03.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հավանական հրադադարի վերաբերյալ հույսերն ավելացել են, փոխանցում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային: Մինչ այդ Մոսկվայում Չավուշօղլուն հանդիպումներ էր ունեցել ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելով ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հարցեր։ Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրախ է […]
14:47 18.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում իր ուշադրությունը հրավիրել է Դոնեցկում և Մակեևկայում ուկրաինական անվտանգության ուժերի հրթիռակոծությունների վրա, ինչպես նաև այն փաստին, որ Արևմուտքն անտեսել է այդ ռազմական հանցագործությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել Դոնեցկի և Մակիևկայի բնակելի թաղամասերում ուկրաինական անվտանգության ուժերի հրթիռակոծությունների վրա, որոնք հանգեցրել […]
14:40 18.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 19:29-ին, Գյումրիի շտապբուժօգնության կայանից, ըստ որի՝ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդ տղայի […]
14:33 18.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մոսկովյան փողոցում տեղի ունեցած դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: […]
14:27 18.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առավոտյան մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ… մեկ ժամվա ընթացքում նախագահը, հավանաբար, օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- ասել է նա։
14:20 18.03.2022
Երեք տարվա դադարից հետո Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը: Սա թվով 79-րդ նիստն է նման ձևաչափում: Վերջին անգամ նման նիստ տեղի էր ունեցել 2018-ի դեկտեմբերի 19-ին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի կողմից նիստը նախագահում էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Իսմայիլ Էմրահ Քարայելը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր […]
14:13 18.03.2022
Մարտի 18-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկը տվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ նա հաջող խաղ և բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին. «Լավ խաղ և ազնիվ պայքար եմ մաղթում բոլորիդ: […]
14:07 18.03.2022
Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ կնվազի նաև կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակը: Հարթակը փրկություն կլինի անհետաձգելի բուժoգնության պարագայում, ընդ որում՝ իրենց հիվանդության պատմությունը տեսնելու հասանելիություն են ստանում նաև պացիենտները. միջազգային լավագույն փորձն […]
13:59 18.03.2022
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր քննարկվել է առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններում դեռահասներին բարյացակամ ծառայությունների ինտեգրացված մոդելի ներդրման ճանապարհային քարտեզը: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՄԱԿ-ի գործակալությունների, ԱԱՊ բուժհաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պատասխանատու ստորաբաժանումների մասնագետներ: Ներկայացվել են հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև առաջարկվող մոդելի ճանապարհային քարտեզը: Մոդելը մշակվել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների […]
13:56 18.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 40-ամյա տղամարդը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 40-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ մի շարք ժամկետային զինծառայողներ մասնակցել են 2020թ. սեպտեմբերի […]
13:51 18.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի […]
13:45 18.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:41 18.03.2022
Մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:36 18.03.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկա է գտնվել «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի երրորդ դեղատան բացմանը` 0028 փոստային բաժանմունքում: Հաշվի առնելով, որ «ՀայՓոստը» Հայաստանի փոստի ազգային օպերատորն է, որն ունի բաժանմունքների ամենամեծ ցանցը` նախարարն ընդգծել է դեղատնային ցանցի ընդլայնման կարևորությունը` մարզային բնակչության համար առողջապահական ծառայությունը հասանելի դարձնելու տեսանկյունից. «Վստահ եմ, որ «ՀայՓոստն» իր ընտրած զարգացման ուղենիշով […]