13:41 18.03.2022
Մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:36 18.03.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկա է գտնվել «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի երրորդ դեղատան բացմանը` 0028 փոստային բաժանմունքում: Հաշվի առնելով, որ «ՀայՓոստը» Հայաստանի փոստի ազգային օպերատորն է, որն ունի բաժանմունքների ամենամեծ ցանցը` նախարարն ընդգծել է դեղատնային ցանցի ընդլայնման կարևորությունը` մարզային բնակչության համար առողջապահական ծառայությունը հասանելի դարձնելու տեսանկյունից. «Վստահ եմ, որ «ՀայՓոստն» իր ընտրած զարգացման ուղենիշով […]
13:31 18.03.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Ալբանիայում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]
13:22 18.03.2022
Մարտի 18-ին՝ ժամը 10:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքներում անցկացվելու են «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանքներ: Գործարկվելու են համայնքների շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:15 18.03.2022
Մարտի 11-13-ը Երևանում անց է կացվել մեծահասակների թաեքվոնդոյի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին նաև արցախցի մարզիկներ։ Մեր հայրենակից Իգոր Կարապետյանը 74 կգ քաշային կարգում մասնակցել է երկու մենամարտի և հաղթանակ տարել՝ նվաճելով թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Մարզիկը վերադարձել է ոսկե մեդալով, պատվոգրով և դրամական պարգևով, տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։
12:55 18.03.2022
Ամերիկյան Apple ընկերությունը հրաժարվել է գարնանային շնորհանդեսից հետո Ռուսաստանում վաճառել նոր iPhone SE-ն, Mac Studio-ն և նորացված iPad Air-ը։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը: Թեև Apple-ը դադարեցրել է իր գաջեթների վաճառքը ՌԴ-ում, սակայն շարունակում է ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։ AppStore-ը շարունակում է թարմացումներ ուղարկել օգտատերերի հեռախոսներին: Apple Pay-ի և […]
12:53 18.03.2022
Փետրվարին եվրոյի գոտում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է մինչև 5,9 տոկոս, ինչը բացարձակ ռեկորդ է 2002 թվականին այս արժույթի ներդրումից ի վեր, ասվում է Եվրոստատի կայքում։ Կազմակերպությունը նման ցուցանիշները պայմանավորում է Եվրոպայում էներգակիրների գների արագ աճով։ Փետրվարին դրանց գներն աճել են 3,12 տոկոսով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լիտվայում (14 տոկոս), Էստոնիայում (11,6 տոկոս) և […]
12:51 18.03.2022
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի ավարտից հետո հայտնի դարձան բոլոր թիմերը, որոնք կխաղան 1/4 եզրափակչում։ Եվրոպա լիգայում հաղթելու համար պայքարը կշարունակեն հետևյալ թիմերը. «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) «Ատալանտա» (Իտալիա) «Բրագա» (Պորտուգալիա) «Ռեյնջերս» (Շոտլանդիա) «Բարսելոնա» (Բարսելոնա) «Այնտրախտ» (Գերմանիա) «Վեսթ Հեմ» (Անգլիա) «Լիոն» (Ֆրանսիա) 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր:
12:50 18.03.2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի և տարածքային քննչական վարչություններում վարույթ են ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով հանդերձ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Նախաքննությունը շարունակվում է: Կոմիտեն հիշեցնում է, որ օրենսդիրը քրեական օրենսգրքի 254.1 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսել ինչպես […]
12:46 18.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 13, ծանր վիրավորանքի՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, […]
12:37 18.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 872 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 18 331 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 4,76%, վերջին 14 օրը՝ 10,19%, վերջին 7 օրը՝ 6,61%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 640 550 դեպք: Ապաքինվել է ևս 913 պացիենտ, և նրանց […]
12:23 18.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում, որոնք, Համբարձում Մաթևոսյանի գնահատմամբ, իրականություն են դարձել նաև Խորհրդի և Խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։ Փոխվարչապետն […]
12:15 18.03.2022
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի գործընկերների հետ, մարտի 17-ին մայրաքաղաքի Ներքին Չարբախ թաղամասում հայտնաբերել ու Մարտունու բաժին բերման են ենթարկել 41-ամյա հետախուզվողի։ 2021 թվականի ապրիլին ԱԱԾ-ում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ 41-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանում, Մարտունիում, Աբովյանում և […]
12:12 18.03.2022
Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդի դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբին 59-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 16.00-ի սահմաններում քաղաքային աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ փլուզվել է հողակույտ, որտեղ գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ էր անում 30-ամյա Վազգեն Յանգյանը: Ինքը […]
12:10 18.03.2022
Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Երևանի Մոսկովյան փողոցի բնակիչ, 50-ամյա տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզեցին, որ տղամարդուն բուժհաստատություն են տեղափոխել Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի բակից։ Դեպքի վայր մեկնեցին նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական […]
12:07 18.03.2022
2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։ Համաձայն նոր կարգի՝ […]
12:05 18.03.2022
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ UWW-ն, հրապարակել է այն մարզիկների ցուցակը, ովքեր մասնակցելու են Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Հայաստանի հավաքականների կազմերը․ Հունահռոմեական ոճի հավաքական․ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ) Գևորգ Ղարիբյան (60 կգ) Հրաչյա Պողոսյան (63 կգ) Սլավիկ Գալստյան (67 կգ) Մալխաս Ամոյան (77 կգ) Կարապետ Չալյան (82 կգ) Դավիթ Օվասափյան (130 կգ)։ գլխավոր մարզիչ՝ Էդուարդ Սահակյան […]
12:01 18.03.2022
Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։ Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը մարտի […]
11:48 18.03.2022
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, գերազանց է մեկնարկել Եգիպտոսում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս են եկել եզրափակիչ։ Մրցաշարը կավարտվի մարտի 20-ին։ Արթուր Դավթյան Արթուր Ավետիսյան Վահագն Դավթյան Հարություն Մերդինյան
11:46 18.03.2022
ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Լսելով միջադեպերի […]
11:42 18.03.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է RMC Sport-ը: Արգենտինացին երազում է փարիզյան ակումբի հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին և ցանկանում է թիմում մնալ հաջորդ մրցաշրջանում։ Հաղորդվում է նաև, որ Մեսսին չի մտածում «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:
11:37 18.03.2022
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ: 28-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, իսկ 37-րդ րոպեին Տոռեսի փոխանցումից հետո Պեդրին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ 50-րդ րոպեին էլ Օբամեյանգը խփեց հաղթական գնդակը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով: Այսպիսով՝ կատալոնական ակումբը դուրս եկավ ԵԼ 1/4 եզրափակիչ: Եվրոպա […]
11:33 18.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիր ընդգրկելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց` առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով օժտված բժշկական անձնակազմով համալրելու պահանջով: «Քույրական […]
11:29 18.03.2022
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց հոլանդական «Վիտեսի» հետ: 62-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը: Թվում էր, թե խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց 91-րդ րոպեի Աբրահամը խփեց պատասխան գոլն ու հռոմեական ակումբին դուրս բերեց քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր 1-0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
11:22 18.03.2022
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրավերով՝ առկա և հեռավար հանդիպում է կազմակերպվել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO), ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության ներկայացուցիչների միջև։ Հանդիպման նպատակն էր աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում դոնոր և միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող աջակցությունների, ծրագրերի համադրումը։ Քննարկվել են նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում տեղ գտած էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի […]
11:17 18.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Մարտի 18-ը նշանավորվում է հայ-կիպրական բազմադարյա կապերի և ամուր բարեկամության, ընդհանուր արժեհամակարգի, փոխադարձ հարգանքի և […]
11:08 18.03.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի № 281-Ф3 օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում: Որոշման համաձայն, արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը […]
11:07 18.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓52 նոր դեպք ✓2396 թեստավորում ✓149 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8592 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում: