10:34 18.03.2022
Ամստերդամի կողմից սառեցված ռուսական ակտիվների ծավալն աճել է մինչև 200 մլն եվրո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաաս Կնոտին։ Նախօրեին այս երկրի ֆինանսների նախարարության ղեկավար Սիգրիդ Կագը հայտնել էր, որ Նիդեռլանդների բանկերը, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամները վեց միլիոն եվրո սառեցված ակտիվներ ունեն։ «Կարող եմ ասել, որ այս ընթացքում մենք սառեցրել կամ […]
10:08 18.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արթիկի տարածաշրջանում բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, […]
09:48 18.03.2022
Աֆղանստանում «Թալիբանը» պաշտոնապես արգելել է ցանկացած արտասահմանյան սերիալի ցուցադրություն։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է հեռարձակողների համար նախատեսված հանդիպման մասնակիցը։ Նախկինում Աֆղանստանում հեռարձակվել են սերիալներ, մասնավորապես Հնդկաստանից և Թուրքիայից։ Այդ սերիալները և դրանցում հնչած երաժշտությունները մեծ լսարան ունեն երկրում։ «Թալիբանի» մշակութային հանձնաժողովի և արգելման հարցերով նախարարության աշխատակիցների հանդիպումն աֆղան հեռարձակողների հետ կայացել է հինգշաբթի։ Նշվում […]
09:37 18.03.2022
Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրադրությանը, ինչպես նաև եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։ Zerkalo.az-ի փոխանցմամբ՝ խոսվել է նաև Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի սկզբունքների առաջարկի մասին: Լը Դրիանի խոսքով՝ Փարիզն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ջանքերին: Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարծիքներ […]
09:27 18.03.2022
Գերմանիայում ուկրաինացի դեսպան Անդրեյ Մելնիկի հռետորաբանությունն ու կանցլեր Օլաֆ Շոլցին ուղղված նրա պահանջները սկանդալ են առաջացրել Բեռլինում։ Այս մասին գրում է Junge Welt-ը։ Նա պահանջել է դաշնային կանցլերից, ում հրամանով Ուկրաինան շռայլորեն ապահովվում է հրաձգային զենքով, հանդես գալ ևս մեկ կառավարական հայտարարությամբ, աջակցել Ուկրաինային, ավելացնել մատակարարումներն ու միջամտել Ռուսաստանի կողմից անցկացվող օպերացիային։ Բացի այդ, Մելնիկը […]
09:17 18.03.2022
Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ևս 11 ռուսական բանկերի և պետական հաստատությունների դեմ, այդ թվում՝ Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ֆինանսների նախարարության ։ Նոր սահմանափակումները ներդրվել են Ուկրաինայում ՌԴ-ի կողմից անցկացվող ռազմական հատուկ օպերացիայի ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Հաշվի առնելով ցուցակում վերջերս ռուսական ԿԲ-ի ներառումը՝ այժմ Ավստրալիայի պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի բոլոր պետական […]
09:04 18.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:54 18.03.2022
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացում կանի միջոցառումների հետ կապված, որոնք կիրականացվեն Վաշինգտոնի կողմից ռուսական օպերացիային Չինաստանի աջակցության դեպքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Նախագահ Բայդենը նախագահ Սիի հետ բանակցություններ կանցկացնի մարտի 18-ին և հստակ կհասկացնի, որ Չինաստանը պատասխանատվություն կկրի ռուսական ագրեսիային աջակցող ցանկացած գործողության համար»,-նշել […]
08:42 18.03.2022
Միլիոնատեր և Չիկագոյի քաղաքապետի նախկին թեկնածու Ուիլլի Ուիլսոնը մարտի 17-ին 200 հազար դոլարի բենզին է նվիրաբերել վարորդներին։ Անվճար բենզին ստանալու համար քաղաքում մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է Bestniche Articles-ը։ Գործարարը որոշել է նման քայլի դիմել՝ ԱՄՆ-ում բենզինի գների շարունակական աճի ֆոնին։ Առավոտյան ժամը 7-ից յուրաքանչյուրը կարող է բենզալցակայններից 50 դոլարի […]
08:34 18.03.2022
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել 15 անձինք, 9 ընկերություններ ու կազմակերպություններ։ Նոր ցուցակում ընդգրկվել են մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ ՊՆ 8 տեղակալներ, ինչպես նաև «Ռոսօբորոնէքսպորտը», «Вертолеты России» արտադրական […]
08:25 18.03.2022
Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին այս հարցում։ Դեսպանատնից այսպես են պատասխանել «Ազատության» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող […]
08:17 18.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների […]
00:05 18.03.2022
Գեղեցիկ հաղթանակ Ռուսլան Ասլիկյանի կատարմամբ։ 54 կգ քաշային հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Շվեդ Նեբիլ Իբրահիմի հետ մենամարտում մեր մարզիկը կամային հաղթանակ տոնեց։ Առաջին ռաունդում զիջելով 3-2 հաշվով, մեր բռնցքամարտւկը հավաքվեց ու 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկելով մենամարտի ընթացքը` հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։ 1/4 եզրափակիչում Ասլիկյանը կմրցի Լեհաստանի ներկայացուցչի […]
00:00 18.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են […]
23:46 17.03.2022
Մարտի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Ծաղկաշեն, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ, Հովունի, Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի և Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհներին: Դեպքի […]
23:28 17.03.2022
Հայաստանում փետրվար ամսին հավի ձուն էժանացել էր. կարելի էր անգամ 35 դրամով ձու գնել: Դրա հետեւանքով ձու արտադրող հատկապես մանր ու միջին ընկերությունները խնդրի առաջ էին կանգնել. վաճառում էին ինքնարժեքից ցածր գնով: Խնդիրը հասկանալու ու լուծման տարբերակներ գտնելու ակնկալիքով՝ մարտի 17-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել է […]
23:12 17.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ՆԳՆ ավտոտնտեսության տարածք, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 11, 13, 13/1, 13/2, 15 շենքեր, Գյուլիքևխյան փ. 11, 13, 15, 17, 19, 21 […]
23:04 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են […]
22:48 17.03.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերը զգալիորեն կկրճատվեն, եթե նրանք չնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ակումբի շատ խաղացողների պայմանագրերում այդպիսի կետ կա, հայտնում է The Athletic-ը։ Այնուամենայնիվ, որոշ խաղացողներ կարող են պայմանավորվել ավելի փոքր կրճատման շուրջ: Ֆուտբոլիստների մի մասի համար աշխատավարձը չի փոխվի, եթե նրանք դուրս չգան Չեմպիոնների լիգա։ Նման կետ ունեցողների թվում է կիսապաշտպան Պոլ Պոգբան, սակայն […]
22:39 17.03.2022
Մարտի 17-ին՝ ժամը 16:30-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին մարվել՝ 20:56-ին։ Այրվել է մոտ 200 […]
22:04 17.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ժամերին նոր հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը։ «Շարունակելով խաղաղ կարգավորման որոնումները՝ ես շաբաթը մի քանի անգամ խոսում եմ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Առաջիկա ժամերին ես կրկին մտադիր եմ բանակցել նախագահ Պուտինի հետ»,- ասել […]