21:47 17.03.2022
Ամփոփելով նիստը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և ուշադրություն հրավիրել պատվաստումային գործընթացը շարունակելու կարևորության վրա: «Հարգելի գործընկերներ, արդեն 2-րդ կամ 3-րդ նիստն է, որ մենք վերջին 2 տարվա ընթացքում Կառավարության նիստ ենք անում հիմնականում առանց դիմակների: Դա կապված է նրա հետ, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության վիճակը այսօր Հայաստանի Հանրապետությունում բավական բարվոք է: […]
21:23 17.03.2022
Կառավարությունը որոշել է վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի 2121-Ն որոշման մեջ և գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ-ին հատկացնել 67 մլն 125 հազար […]
21:16 17.03.2022
Գործադիրը որոշել է հավանություն տալ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախաձեռնության նպատակը համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական […]
21:13 17.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]
21:02 17.03.2022
Շիրակի մարզում 78.940 հեկտար վարելահողերից մշակվում է 51 հազարը։ Այս տարի նախատեսվում էր գարնանացանի հաշվին հիմնականում լեռնային ու նախալեռնային տարածքներում վար ու ցանք կատարել տարիներով չմշակված հողակտորներում, բայց տարեսկզբին պարարտանյութի գնաճը տնտեսություններին անակնկալի է բերել։ Նախկին 6-7 հազար դրամի փոխարեն, ազոտական պարարտանյութի շուկայական գինը բարձրացել է 3 անգամ։ Պարարտանյութի գնաճը մեղմելու ծրագիրը պետական սուբսիդավորումն է, […]
20:58 17.03.2022
Մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ֊ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած […]
20:56 17.03.2022
«Մխիթարյանի բացակայությունը «Ուդինեզեի» հետ խաղում ազդե՞լ է «Ռոմայի» խաղի վրա»: Այս հարցը տրվել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին՝ «Վիտեսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում. «Չեմ կարող ասել, որ «Ուդինեզեի» հետ խաղում նրա բացակայությունն էր պատճառը, որ մենք չհաղթեցինք, բայց նա մեզ համար շատ կարևոր է»,- մեջբերում է Մուրինյուին Tuttomercatoweb-ը:
20:50 17.03.2022
Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել հարաբերությունները Բելառուսի հետ, հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի «ամրապնդել հարաբերությունները բելառուսական քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով բելառուս երիտասարդությանը, անկախ լրատվամիջոցներին և իրավապաշտպաններին»։ Հիշեցնենք, նախօրեին Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ռուսաստանին ևս հեռացրել էր կազմակերպությունից։
20:48 17.03.2022
Ճապոնացի հարձակվող, 55 ամյա Կազույոշի Միուրան իր նորամուտը նշեց «Սուզուկա Փոինթ Գիտտերս» ակումբի կազմում: Նա թիմի մեկնարկային կազմում է եղել Ճապոնիայի չորրորդ դիվիզիոնի 1-ին տուրի՝ «Ռայնմիր Աոմորիի» դեմ խաղում և խաղադաշտում անցկացրել է 65 րոպե։ Նա «Յոկոհամայից» է վարձավճարով տեղափոխվել «Սուզուկա» ակումբ։ Նրա ավագ եղբայրը՝ Յասուտոշի Միուրան, մարզում է այդ ակումբը։ Ֆուտբոլիստն անցկացնում է իր […]
20:43 17.03.2022
Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշներն ու դրանց ավելացմանը միտված հետագա քայլերն է քննարկել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատությունների ղեկավարների և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի պատասխանատուների հետ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հանձնարարվել է գույքագրել յուրաքանչյուր ընտանեկան բժշկի և թերապևտի մոտ գրանցված 18-ից բարձր […]
20:37 17.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։
20:30 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Իջևան, […]
20:23 17.03.2022
Մարտի 17-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության […]
20:21 17.03.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել է ջանքերը կենտրոնացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման կազմակերպման վրա։ «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ջանքերը կկենտրոնացնենք Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման վրա, քանի որ հասկանալի է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ է, որ պետք է լուծենք […]
20:15 17.03.2022
Գյումրիի անշարժ գույքի շուկայում նկատվում է փոփոխությունների դինամիկ շարժ։ Այն էականորեն տարբերվում է 5-6 տարի առաջվա ցուցանիշներից, իսկ համեմատ անցած տարվա՝ տարբերությունը շեշտակի է։ Գյումրիում 1 տարում բնակարանների գներն աճել են միջինը 23,6%-ով, այն նույնիսկ Երևանի համեմատ 2 անգամ բարձր է համարվում։ Սա միայն Գյումրիի հանդեպ հետաքրքրություններով չի պայմանավորված, որոշակի ազդող գործոն են դիտարկվում […]
20:04 17.03.2022
Այս տարվա դեկտեմբերին գազի գնման գործող պայմանագրի ավարտից հետո Լեհաստանը կդադարեցնի Յամալ գազատարով գազ գնել Ռուսաստանից։ Այս մասին RMF FM-ի եթերում ասել է Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հանձնակատար Պյոտր Նաիմսկին։ Նրա խոսքով, ռուսական գազը Լեհաստանի էներգետիկ ներմուծման հիմնական մասն է, սակայն պետական PGNiG ընկերությունը կարող է փոխարինել։ Այն ունի պայմանագրերի պորտֆել, որոնք փոխարինում են […]
19:53 17.03.2022
Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Արցախի կառավարությունը հայցում է բոլոր […]
19:48 17.03.2022
Մինչև տարեվերջ Թումո Գյումրին իր մասնաճյուղերը կբացի մարզի չորս տարածաշրջաններում: Մասնաճյուղերը կլինեն Թումո-տուփերի տեսքով, և արդյունքում տեխնոլոգիական կրթությունն ավելի հասանելի կդառնա գյուղական բնակավայրերի 12-18 տարեկան պատանիների համար: Թումո-տուփերի աշխատանքը համայնքներում կհամակարգվի Գյումրիի կենտրոնից: Շարժական տուփերի տեղադրումով կնվազեցվի Գյումրի Թումոյի ծանրաբեռնվածությունը, որտեղ այժմ սովորող ուսանողների թիվը 2500-ն է: Գյումրի Թումո ստեղծարար կրթական կենտրոնում 7 տարիների ընթացքում […]
19:42 17.03.2022
«Վրաստանը խստացրել է վերահսկողությունը պետական սահմանին», այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։ Նա, սակայն, հերքել է տեղեկությունները, թե ՌԴ քաղաքացիները զանգվածաբար գալիս են Վրաստան։ Նրա խոսքերով՝ Վրաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների հոսքը նույնիսկ 50 տոկոսով ցածր է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն՝ մինչ կորոնավիրուսային համաճարակի պատճառով կիրառած սահմանափակումները։ […]
19:35 17.03.2022
Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այսօր հյուրընկալել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին։ Ցերեկույթին մաեստրոն պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, կիսվել իր ուսանողական կյանքի դրվագներով և տվել խորհուրդներ։ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի որոշմամբ, Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է համալսարանի ոսկե հուշամեդալով։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:27 17.03.2022
Ժամը 17։58-ին դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել գետից։ Հիշեցնենք, մարտի 17-ին՝ ժամը 02։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
19:20 17.03.2022
Ամերիկյան բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ջոկատներին» (YPG) ռազմական օգնություն է ուղարկել: Այս մասին հայտնում են թուրքական իշխանամետ լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի քայլը որակելով որպես «աջակցություն ահաբեկչությանը»: Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ռազմական օգնության ծավալը կազմել է մոտ 150 բեռնատար մեքենա: Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան մատակարարումներն ավելացել են Իրանի կողմից Էրբիլում […]
19:14 17.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ աշխարհը կկանգնի պարենային խոր ճգնաժամի առաջ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ուկրաինայի պատերազմի պատճառով մոտակա 12-18 ամիսներին մենք կկանգնենք պարենային խոր ճգնաժամի առաջ, հատկապես Ռուսաստանից շատ կախված երկրներում՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի դրան, […]
19:09 17.03.2022
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, 1/4 եզրափակիչում հանդես կգան՝ «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա) «Չելսին» (Անգլիա) «Լիվերպուլը» (Անգլիա) «Ռեալը» (Իսպանիա) «Ատլետիկոն» (Իսպանիա) «Վիլյառեալը» (Իսպանիա) «Բավարիան» (Գերմանիա) «Բենֆիկան» (Պորտուգալիա) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին։
19:01 17.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից […]