17:57 17.03.2022
Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին մարտի 14-ին: Ժամը 19։40-ին «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ կաթուցիչ էր և մարիխուանայի նմանվող զանգված, իսկ ձեռքի պայուսակում կռփազենք կար: Ըստ երիտասարդի` թմրանյութն իրենն է, անձնական օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ, […]
17:52 17.03.2022
Մարտի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողներին: Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ողջունել է նրանց՝ Բարձր դատարան ճանաչողական և ուսուցողական այց կատարելու նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը պատասխանել է ուսանողների հարցերին և ներկայացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները, գործերի քննության կարգը, Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների առանձնահատկությունները, […]
17:47 17.03.2022
Մարտի 14-ի երեկոյան մի քաղաքացի ոստիկանության Արտաշատի բաժին էր զանգել ու խնդրել, որ Արտաշատի Երևանյան փողոցի բնակարաններից մեկը շտապ ոստիկան մոտենա: Ահազանգով Երևանյան փողոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վեճի ժամանակ նույն հասցեում բնակվող 27-ամյա երիտասարդը կացնի բութ կողմով խփել էր մորաքրոջ թիկունքին: 66-ամյա մորեղբայրն էլ քրոջ որդու արարքից վրդովված՝ մուրճով նրա գլխին էր խփել: […]
17:41 17.03.2022
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ամռանը կարող է հեռանալ թիմից։ RMC Sport-ը հայտնում է, որ ֆրանսիական ակումբն արդեն գնորդներ է փնտրում բրազիլացու համար։ Առաջին հերթին ֆրանսիական ակումբը դիմել է «Բարսելոնային»։ Սակայն կատալոնական ակումբը մերժել է իր նախկին խաղացողին ձեռք բերելու առաջարկը. պարզապես գործարքի համար ակումբը գումար չունի: Հիշեցնենք, որ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև […]
17:33 17.03.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ: Գվինդաձեն նախարարին է ներկայացրել ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, որն այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի […]
17:25 17.03.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ Բագրատ Մուրադյանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը հանդիպել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի (𝐄𝐧𝐯𝐢𝐫𝐨𝐧𝐦𝐞𝐧𝐭𝐚𝐥 𝐏𝐞𝐫𝐟𝐨𝐫𝐦𝐚𝐧𝐜𝐞 𝐑𝐞𝐯𝐢𝐞𝐰) կազմման շրջանակում ԵՏՀ միջազգային փորձագետների առաքելության կազմի […]
17:19 17.03.2022
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցն […]
17:02 17.03.2022
Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է Սիրիայի խորհրդարան /Ժողովրդական ժողով/ և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: Այս մասին տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանն նաև […]
16:55 17.03.2022
Արցախում Ադրբեջանի կողմից ճնշումների, ահաբեկման, հայաթափման քաղաքականությունը շարունակվում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա վերջերս է վերադարձել Արցախից: Նրա խոսքերով՝ այն, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս վթարված գազատարը վերանորոգել, ևս մեկ ապացույց է, որ դա ուղղակիորեն մեկ կետից կառավարվող քաղաքականություն է և ունի […]
16:52 17.03.2022
ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ: ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է հասարակական կյանքի […]
16:48 17.03.2022
«Պոգոնի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ստացել է այդ կոչման համար նախատեսված մրցանակները, այդ թվում՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել էր լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել էր ձայների 92%-ը։ Այս մասին հայտնում է լեհական ակումբի […]
16:40 17.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:33 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են […]
16:26 17.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ուրբաթ օրը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, քննարկել Ուկրաինայի իրավիճակը։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների զրույցը տեղի կունենա մարտի 18-ին։ «Սա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցության բաց […]
16:16 17.03.2022
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները շատ խնդիրներ են ստեղծում երկրի համար, բայց միևնույն ժամանակ նոր հնարավորություններ են բացում, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այո, իհարկե, արևմտյան պատժամիջոցներն ազդում են թերակղզու տնտեսության զարգացման վրա, որոնք վերաբերում են բանկային հատվածին, մի շարք ապրանքների մատակարարմանը և այլն: […]
16:08 17.03.2022
Հանրապետության գետերում մարտի 16-17-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, տեղեկացնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում:
16:00 17.03.2022
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ: Երևան-Մոսկվա-Երևան չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը տրվել է 2022թ. մարտի 1-ին:
15:58 17.03.2022
Արաբկիրում մեկնարկում են արտաքին լուսավորության ցանցի արդիականացման և նոր ցանցի ստեղծման աշխատանքները: Վարչական շրջանի 2022 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է լուսավորության նոր ցանցեր անցկացնել մինչ այժմ չլուսավորված բոլոր փողոցներում և բակերում: Առաջին փուլում լուսավորության ցանցի արդիականացման և նոր ցանցի անցկացման աշխատանքներ են նախատեսվում հետևյալ հասցեներում. 🔸Մերգելյան ինստիտուտի դիմացի այգի 🔸Քանաքեռ ՀԷԿ /տուն 15- տուն 20 […]
15:56 17.03.2022
ՀՖՖ-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները մեկնել էին Իսպանիա, որտեղ բացի մասնագիտական վերապատրաստումից, նաև ծանոթացել էին մի շարք ակումբների ենթակառուցվածքներին և նյութատեխնիկական հնարավորություններին: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանի հետ, որը ներկայացրել է այցի մանրամասները: -Պարոն Վանեսյան, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել հայ բժիշկների այցելությունն Իսպանիա: -Իսպանիա մեկնելու […]
15:55 17.03.2022
Մարտի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Լ. Տոլստոյի անվան հ. 128, Գայի անվան հ. 129, Հակոբ Օշականի անվան թիվ 172, Ռուբեն Սևակի անվան հ. 151 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ներում, Արաբկիրի թաղապետարանում, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ում, Հայ-ռուսական համալսարանում, Քանաքեռ ՀԷԿ-ում փորձարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
15:53 17.03.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 18-20-ը տեղի կունենա մարզասրահներում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը արդեն մեկնել է մրցավայր: Այնտեղ նրան դիմավորել է հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Աղասյանը մեկնարկի կելնի հենց մարտի 18-ին: Հայտավորված են աշխարհի 16 ուժեղագույն եռացատկորդները: […]
15:49 17.03.2022
Ռուսաստանը ողջունում է խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ողջունում ենք խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և հաստատում ենք մեր տրամադրվածությունը` աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին»,- ասել է […]
15:49 17.03.2022
Մարտի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Հայաստանի գործընկերների այցն Արցախ ու շեշտել այն հանգամանքը, որ հայրենիքի համար կարևոր հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հանդես գան միասնական ճակատով: Արթուր Թովմասյանն ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի […]
15:45 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են […]
15:37 17.03.2022
ՊԵԿ ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար կազմի և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ-ի ոլորտային գլխավոր տնօրինության համապատասխան բաժինների ու ԵՄ անդամ պետության ներկայացուցիչների միջև անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության երկրորդ նիստը՝ հեռավար ձևաչափով: Նիստի հիմքում Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է: Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող […]