19:56 14.03.2022
Վրաստանի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը, Վրաստանում ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունները քննադատել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընտրությունների անցկացումը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։ Վրաստանից անջատված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների տվյալներով՝ խորհրդարանական 35 տեղի համար պայքարել է 123 թեկնածու։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 40%-ը։ Համաձայն տեղական օրենսդրության՝ […]
19:51 14.03.2022
Շիրակի մարզում ձյան շերտն ավելացել է վերջին օրերի առատ տեղումներից։ Մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը հավաստիացնում է, որ ոռոգման սեզոնին մարզում ջրի խնդիրը մեծ չի լինի։ Հիշեցնենք, անցած տարի Կառնուտի ջրամբարից սնուցվող ցանքատարածքները, հիմնականում Ախուրյանի տարածաշրջանում, ոռոգման ջրի պակասի պատճառով նորմալ բերքատվություն չապահովեցին։ Ջրի դեֆիցիտը գյուղացիական տնտեսությունները կապում էին Կառնուտի ջրամբարի ջուրն էներգետիկ նպատակներով […]
19:46 14.03.2022
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան այժմ շահագրգռված չէ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով, առավելություն են տալիս ռուսական S-400-ներին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Ներկայումս մեր կողմից Patriot-ի պահանջարկ չկա, եթե խոսում ենք պաշտպանական արդյունաբերության մասին, ապա էջը շրջել ենք, այդ հարցը հանվել է Պաշտպանական արդյունաբերության վարչության օրակարգից, քանի […]
19:38 14.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է չորեքշաբթի օրը տեսակապի միջոցով ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի անդամների առջև։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի (Կալիֆոռնիա) և Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի (Նյու Յորք) համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես երևում է փաստաթղթից՝ Զելենսկու «վիրտուալ ուղերձը Կոնգրեսին» տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով […]
19:32 14.03.2022
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը: Այս մասին մարզիկը գրառում է կատարել Instagram-ի Storys բաժնում: Հայրապետյանն իր անունը ջնջել է մասնակից մարզիկների ցանկից։ «Ոչ մի հարց, ոչ մի մեկնաբանություն»,- գրել է նա: Մրցաշարը կանցկացվի մարտի 21-ից մարտի 27-ը Ֆրանսիայում:
19:25 14.03.2022
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: […]
19:18 14.03.2022
«Գյումրի բժշկական կենտրոնում» սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունն ու փրկվել է հիվանդի կյանքը։ 87-ամյա Սինամ Խաչատրյանը ծրագրի առաջին շահառուն է։ Հիվանդանոցը պատրաստ է ընդունել հիվանդներին և պետական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Բուժման երկու մեթոդ է գործում՝ դեղորայքային (թրոմբոլիտիկ թերապիա) և վիրահատական։ Մայրաքաղաքից հետո Շիրակն առաջին մարզն է, որտեղ գործում է […]
19:11 14.03.2022
Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության սկզբից Լեհաստանն արդեն ընդունել է 1,8 միլիոն փախստական Ուկրաինայից։ Այս մասին մարտի 14-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։ «Փախստականների հոսքը շատ մեծ է, և մենք արդեն ունենք 1,8 միլիոն մարդ, որոնք հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայից փախել են Լեհաստան»,- ասել է Վոնսիկը: Նրա խոսքերով՝ երկրում փախստականների […]
19:02 14.03.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանի պատվիրակությանը ծանուցել է վեհաժողովում իր աշխատանքները դադարեցնելու մասին։ Այս մասին մարտի 14-ին կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ռուսական պատվիրակության անդամ, սենատոր Վլադիմիր Կրուգլին։ «ԵԽԽՎ-ն Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը ծանուցել է վեհաժողովին իր անդամակցությունը դադարեցնելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումից անմիջապես հետո»,- մեջբերում է քաղաքական գործիչը «ՌԻԱ Նովոստի»-ին։ Ծանուցումն ուղարկվել […]
18:55 14.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մարզպետարանում պաշտոնապես ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․ ներկա էին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները, իրավապահ և ուժային համակարգի մարզային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուները, մարզային ենթակայության ու այլ հիմնարկների ներկայացուցիչներ։ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նախկին […]
18:48 14.03.2022
Շիրակի մարզի շուրջ 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի ցանք է կատարվել 71 հազար հեկտարի վրա։ 2022-ի գյուղատնտեսական տարում սպասվում է, որ այս թիվը կպահպանվի, չնայած որ անցած տարի 2500 հեկտարով պակաս աշնանացան է կատարվել։ Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ նախորդ տարի աշնանացան սերմնացուն […]
18:41 14.03.2022
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 15-կետանոց առաջարկ են ներկայացրել մեջլիս: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական մամուլում փաթեթի ամենաքննարկվող կետը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի նվազեցման առաջարկն է: Ըստ նախագծի՝ ներկայումս 10-տոկոսանոց անցողիկ շեմի փոխարեն սահմանվելու է 7-տոկոսանոց շեմ: Ընդ որում՝ սա վերաբերում է և՛ […]
18:36 14.03.2022
18 տղա, 15 աղջիկ՝ Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 7-13-ը ծնվել է 33 երեխա։ Նախորդ շաբաթ Շիրակի մարզում զույգ երեխաներ չեն ծնվել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
18:30 14.03.2022
Մեծ Բրիտանիայի կառավարության տրանսպորտի նախարար Գրանթ Շապսը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինացի փախստականներին ընդունել իր տանը: Այս մասին նա գրել է Twitter-ում։ «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք ընտանիքով քննարկում ենք Ուկրաինայում տիրող իրավիճակը, և որպես այդպիսին, մենք մտադիր ենք այսօր միանալու բրիտանական այլ ընտանիքներին, որպեսզի մեր տունն ապաստան առաջարկենք ուկրաինացիներին, քանի դեռ նրանց […]
18:23 14.03.2022
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններում տեխնիկական դադարը կտևի մինչև վաղը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։ «Բանակցությունները տեխնիկական դադար են վերցրել մինչև վաղը։ Աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին սահմանումները հստակեցնելու համար։ Բանակցությունները շարունակվում են»,- գրել է նա Twitter-ում։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կայացել են երկուշաբթի […]
18:17 14.03.2022
Հաղորդագրությունում նշվում է, որ «վերոնշյալ սկզբունքների հիման վրա երկու պետությունները, անցկացնելով ինտենսիվ, բովանդակային և առարկայական բանակցություններ, կարող են ավարտել խաղաղության երկկողմ համաձայնագրի կնքումը»։
18:14 14.03.2022
Ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացի մեկնարկի օրվանից՝ 2.5 ամսում, Կադաստրի կոմիտե քաղաքացիները ներկայացնելու էին չափագրման փաստաթղթերը, որից հետո միայն ինքնակամ կառուցված շինությունները կհամարվեն հաշվառված։ Հաջորդ քայլն արդեն կառույցների օրինականացման կամ մերժմանն է վերաբերում, որը ՏԻՄ-ի գործառույթն է։ Բազմաթիվ բնակավայրերում ու քաղաքներում խախտվել են քաղաքաշինական նորմերը և ճարտարապետական տեսքերը: Ոլորտում խնդիրները կարգավորելու և ապօրինի շինությունների գույքագրում կատարելու […]
18:08 14.03.2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտարարել, որ երեկ երեկոյան իրեն տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա (նյարդերի հետ կապված հիվանդություններ)։ Հաղորդում է aliq.ge-ն։ Սաակաշվիլիի խոսքերով՝ «երկար ամիսների խնդրանքից հետո» ուշ երեկոյան քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել […]
17:57 14.03.2022
2022 թվականի մարտի 8-9-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը և Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Արմենակ Մինասյանցը, Եվրոպայի խորհրդի հրավերով աշխատանքային այց է կատարել Ստրասբուրգ: Աշխատանքային այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյոռն Բերգեի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և […]
17:55 14.03.2022
Մարտի 5-ին ոստիկանները Գյումրի քաղաքի Մելիք-Սարգսյան փողոցի տներից մեկում 63-ամյա տանտիրոջը մահացած գտան: Դին հյուրասենյակում էր: Տղամարդու գլխին քերծվածքներ ու արնանման հետքեր կային: Կատարվածի մասին տեղացիները չէին ահազանգել: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվել էր արտերկրից: Մահացածի եղբայրն էր ահազանգել ու խնդրել, որ Մելիք-Սարգսյան փողոց ոստիկաններ մոտենան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեց դատաբժշկական […]
17:49 14.03.2022
Մարտի լույս 9-ի գիշերը բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի կիրճից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում տեղի […]
17:43 14.03.2022
Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ԿԳՄՍ նախարարությունում այսօր ստորագրել […]
17:35 14.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասվում է որոշման մեջ:
17:26 14.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության հետագա գործունեության ձևաչափի, ինչպես նաև արդյունավետության բարձրացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Կենտրոնը միակն է, որ Հայաստանում իրականացնում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բժշկին վաղ շրջանում ախտորոշել ուռուցքային գոյացությունն ու մշակել բուժման ճշգրիտ մարտավարություն։ Այն միակն է նաև […]
17:22 14.03.2022
Մարտի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Այնթապ գյուղի 38-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Պարզվել է, որ 38-ամյա տղամարդը նախորդ տարվա մարտի 18-ից հետախուզվում էր նաև Ռուսաստանի իրավապահների […]
17:14 14.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության տնօրենը բուժքույրերի վերապատրաստման՝ 2018թ. իրականացվելիք դասընթացները Մեղրի քաղաքում կազմակերպելու նպատակով, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին հասցեագրված […]
17:08 14.03.2022
Ավստրալիան և Նիդեռլանդները դատի են տվել Ռուսաստանին և փոխհատուցում են պահանջում 2014 թվականին Դոնեցկում Malaysia Airlines ավիաընկերության MH17 ինքնաթիռի կործանման գործով։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանի Դաշնության հրաժարումը MH17-ի խոցման պատասխանատվությունից անընդունելի է, և Ավստրալիայի կառավարությունը չի բացառում ցանկացած իրավական ճանապարհ արդարադատության իրագործման համար»,- ասվում […]
17:00 14.03.2022
2022 թ․ հունվար-փետրվար ամիսների ընթացքում շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 249 միլիոն դրամ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս տարի ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվում են նաև մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն […]