13:35 11.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով, այդ թվում՝ եվրոպական […]
13:28 11.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան և Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի […]
13:22 11.03.2022
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ բնակարանի (բնակելի տան) տրամադրումն իրականացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 16-22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսի հաշվարկով, բացառությամբ հետևյալ դեպքերի. պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում (բնակելի տան մեջ) մինչև 27.09.2020թ. առանձին բնակված շահառուին տրամադրվում է 32-40 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարան (բնակելի տուն). միևնույն […]
13:15 11.03.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար, հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող First Telegram հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հրապարակում է նաև կադրեր, որտեղ Լուկաշենկոն իջնում է օդանավից: Ավելի վաղ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 11-ին Մոսկվայում նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների, միութենական համագործակցության զարգացման, պատժամիջոցների ճնշման տակ տնտեսական […]
13:07 11.03.2022
Մարտի 11-ին Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի առաջին ռեզիդենտ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և հաջողություն մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նա նշել է, որ լիահույս է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Սերբիայի հետ ընթացիկ ծրագրերի […]
12:59 11.03.2022
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն այսօր խոսել են Արցախում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերի, գազամատակարարման խափանման ու դրա հետևանքների մասին: Նրանք շեշտել են, որ տեղի ունեցողն ամենևին էլ պատահականություն չէ, Ադրբեջանը տասնամյակներ շարունակ էթնիկ ատելություն է սերմանել հայերի նկատմամբ և այժմ էլ հետևողականորեն և անթաքույց իրականացնում է Արցախի հայաթափման քաղաքականություն: Ի՞նչ ճնշումներ կարող են […]
12:50 11.03.2022
ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել ՊՍԺ-ի ղեկավարների նկատմամբ: «Կարգապահական վարույթ է հարուցվել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լեոնարդոյի դեմ»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։ Երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ»-«ՊՍԺ» պատասխան հանդիպման մրցավար Դանի Մակքելին բողոք է գրել ՈւԵՖԱ-ին։ Դրա պատճառը ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի պահվածքն էր, ով դժգոհ էր մրցավարությունից։ Ինչպես հայտնում […]
12:41 11.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին, հայտնում է RIA Novosti-ն։ Պետության ղեկավարի խոսքով՝ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար, «անում են բացահայտ՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերը»։ Նա հավանություն է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ արևմտյան արտադրության գրավված տեխնիկան, տանկերն ու զենքը Դոնբասին փոխանցելու վերաբերյալ։
12:33 11.03.2022
Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ, հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանն շեշտել է, որ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման անցկացումն ինքնին «դիվանագիտական հաղթանակ» է։ Էրդողանը Բայդենին նաև հայտնել է, որ […]
12:19 11.03.2022
Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել։ Կատարվել է 50 թեստավորում, ստացիոնար բուժում է ստանում 21 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10062 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3055 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության […]
12:13 11.03.2022
Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը […]
12:09 11.03.2022
Մարտի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Վահան Քերոբյանը շրջել է Հայաստանի տաղավարով, ծանոթացել այնտեղ ցուցադրվող հայկական արտադրանքին։ AgriteQ 2022 ցուցահանդեսային տարածքով շրջելուց հետո, Հայաստանի […]
12:06 11.03.2022
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին ներկայացրել են Հայաստանի կրթական համակարգի, սպորտի բնագավառի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջնահերթությունները: Նախարարի տեղակալները ֆրանսիական կողմի հետ քննարկել են այդ ոլորտներում […]
11:57 11.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 543 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 13 873 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝11,12%, վերջին 14 օրը՝6,83%, վերջին 7 օրը՝ 14,57%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 633 443 դեպք: Ապաքինվել է ևս 3 198 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
11:50 11.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 6-ական մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության ու ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և կաշառակերության՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի […]
11:42 11.03.2022
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է քննարկել «Չելսիի» վաճառքը թույլ տալու արտոնագիր տրամադրելու հարցը, սակայն պայմանով, որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը չստանա եկամուտը, հայտնում է BBC-ն։ Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Աբրամովիչը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, իսկ նրա ակտիվները սառեցվել են։ «Չելսին» լիցենզիա է ստացել միայն ֆուտբոլային գործունեության համար, որը նախատեսում է հանդիպումների անցկացում […]
11:37 11.03.2022
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովը որոշում է ընդունել մինչև օգոստոսի 31-ը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի և շաքարավազի արտահանման ժամանկավոր արգելք սահմանելու վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է «Վեդոմոստին»։ Ենթահանձնաժողովը համապատասպան առաջարկը ստացել էր Գյուղատնտեսության նախարարությունից։ Որոշումը համաձայնեցվել է փոխվարչաետ Անդրեյ Բելոուսովի հետ և նպատակ ունի ապահովել երկրի […]
11:31 11.03.2022
Դարդանելի նեղուցը նավագնացության համար փակվել է՝ ծանծաղուտը խրված նավի պատճառով։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարության համապատասխան վարչությունը։ «Վաղ առավոտյան «Կապիտան Շիրյագին» նավը խրվել է ծանծաղուտի մեջ, այդ իսկ պատճառով Չանաքալե նավահանգստի ղեկավարությունը փակել է երկկողմ երթևեկը»,-ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
11:20 11.03.2022
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով: Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նվազեցնելով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման դեպքերի քանակը: Նոր գործիքակազմի շնորհիվ զննման դեպքերի քանակի տեսակարար կշիռը, ընդհանուր դեպքերի մեջ, նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին արդեն իսկ նվազել է […]
11:16 11.03.2022
Միջուկային պատերազմն, ըստ էության, անհնար է, քանի որ այն կհանգեցնի քաղաքակրթության ավարտի։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ի Չտարածման և սպառազինությունների վերահսկման վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեսկին «Վալդայ» միջազգային ակումբում անցկացված քննարկման ժամանակ։ «Միջուկային պատերազմ չի կարող լինել: Միջուկային պատերազմը, ըստ էության, քաղաքակրթության վերջն է»,- ասել է Վիշնևսկին։ Նշվում է, որ «միջուկային հնգյակի» երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, […]
11:11 11.03.2022
Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Քասախ համայնքի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է վարսավիրանոցի սեփականատերը: Մարտի 10-ին, ժամը 19.20-ին, 44-ամյա կինը հրավիրվել է […]
11:04 11.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓128 նոր դեպք ✓2759 թեստավորում ✓350 առողջացած ✓5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 842 դեպք, որոնցից 407 933-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8568դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 930 081 թեստավորում:
10:56 11.03.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ: «Բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ այս տարիների ընթացքում ներդրվել են մեր երկրի առողջապահության ոլորտում»,- նշել […]
10:52 11.03.2022
Վերջին օրերին, առիթավորվելով Ուկրաինայի շուրջ աշխարհի ու հատկապես Ռուսաստանի գերզբաղված վիճակից, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները: Այս մասին հայտնել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով․ «1. Տևական ժամանակ կրակոցներով ու այլ միջոցներով խոչընդոտում են առաջնագծին մոտ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներին. 2. Մի քանի օր շարունակ մեր […]
10:47 11.03.2022
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վիտեսի» նկատմամբ 1-0 հաշվով տարած հաղթանակը. «Այստեղ հաղթելը հեշտ չէր: Առաջին կեսի վերջնամասում խփած գոլը մեզ թույլ տվեց ավելի լավ պաշտպանվել: Խոտածածկի պատճառով դժվար էր խաղալը, մենք ստիպված էինք հարմարվել: Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր խաղին և մտածենք այն […]
10:46 11.03.2022
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան: Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական […]
10:36 11.03.2022
Ռուսական ռազմական հատուկ օպերացիայի անցկացման ողջ ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 3200 օբյեկտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Օպերացիայի անցկացման ընթացքում ընդհանուր առմամբ շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3213 օբյեկտ, ոչնչացվել է 98 ինքնաթիռ, 118 անօդաչու թռչող սարք, 1041 տանկ և […]
10:25 11.03.2022
Մարտի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև երկու պետությունների սահմանին: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «2022 թվականի մատի 11-ին պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև: Բատկենի շրջանի Էկի Թաշ բնակավայրի Բատկեն-Իսֆանա ավտոճանապարհի […]