22:50 10.03.2022
Հակամարտող ժողովուրդները հաշտության կարող են հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով, իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը միայն ավելացնում է թշնամանքը և վնասում փոխըմբռնման հասնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրախորհրդարանում«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ Անդրեյ Կովաչևը: «Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ մշակութային ժառանգության ոչնչացման թեման ընդամենը մեկ օրինակ է այն բանի, […]
22:45 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի […]
22:38 10.03.2022
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը աջակցում է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչերին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության անդամ Բերգը հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ: «Ես լիովին և ամբողջությամբ աջակցում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարած անկախ կոմիտեին՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության […]
22:37 10.03.2022
Մարտի 11-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:
22:31 10.03.2022
ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 9-րդ խաղն անընդմեջ չի կարողացել գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը: Նրա թիմը ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում 1-3 հաշվով պարտվել էր մադրիդյան թիմին և դուրս մնացել հետագա պայքարից: Վերջին անգամ «Ռեալի» դեմ խաղում նա գոլի հեղինակ է դարձել 2018 թվականին՝ կատալոնական «Բարսելոնայի» կազմում: Այդ 9 խաղերում նա նաև գոլային փոխանցման […]
22:19 10.03.2022
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։
22:16 10.03.2022
Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել փոփոխություն կատարել կառավարության թիվ 1251-Ն որոշման մեջ, որով սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ […]
22:13 10.03.2022
Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գումարտակի ղեկավար կազմի գլխավորությամբ, մարտի 7-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Ուժեղացված ծառայության նպատակը առանց համարանիշերի տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեց առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց։ Բացի այդ, ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց երեք տասնյակից ավելի արձանագրություն։ Հայտնաբերվեցին […]
22:10 10.03.2022
Այսօր Նիդերլանդներում կկայանա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Վիտես» (Նիդերլանդներ)-«Ռոմա» (Իտալիա) առաջին հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
22:02 10.03.2022
Մարտի 10-ին` տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:26-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]
21:51 10.03.2022
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Կարիմը երկրորդ խաղակեսի ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դարձել և «Ռեալին» դուրս բերել մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։ Քվեարկության արդյունքներով ֆուտբոլիստն առաջ է անցել «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց, […]
21:45 10.03.2022
Արցախի խորհրդարանը այսօր հրավիրած արտահերթ նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին, համապատասխան մյուս կառույցներին դիմելու մասին հայտարարություն է ընդունել: Հայտարարությունը վերաբերում է վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրմանն ուղղված քայլերին և հորդորում է Մինսկի խմբի անդամ երկրներին ճանաչել Արցախի անկախությունը: Նույն կոչը Արցախի խորհրդարանն ուղղել է նաև Հայաստանին: Մանրամասները՝ տեսանյութում։՝
21:41 10.03.2022
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր հյուպատոսությունները գործում են հետևյալ հասցեներով. ք. Լվով, Վիրմենսկա փ. 13 ք. Ուժգորոդ, Իվանա Ֆրանկա փ. 1վ։
21:35 10.03.2022
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում վաղը «Կադիսը» կհյուրընկալվի գործող չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյին»: «Կադիսի» հայտացուցակ է վերադարձել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը բաց է թողել վերջին 2 հանդիպումը: «Կադիսի» հայտացուցակը՝ Լեդեսմա, Յոնսոն, Ֆալի, Ալկարաս, Հարոյան, Մարի, Ալեքս, Լոսանո, Պերեա, Իդրիսի, Խիլ, Ակապո, Գալա, Նեգրեդո, Արզամենդիա, Իսա, Սոբրինո, Էսպինո, Էրնանդես, Էմետերիո, Լուկաս, Ֆլեբե, Չուստ: «Կադիսը» […]
21:31 10.03.2022
Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության […]
21:16 10.03.2022
Մարտի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի, Ախուրյանի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
21:09 10.03.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից տեսանյութ է հրապարակել ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը նշել է, որ ուրախ է, որ կկարողանան մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի սկզբին Ռուսաստան նախատեսվող այցի նախապատրաստման շրջանակներում։ «Վստահ եմ, որ այցը կնպաստի […]
21:00 10.03.2022
Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստն է տեղի ունեցել։ Օրակարգային հարցերից թեժ բանավեճի պատճառ են դարձել հատկապես ֆինանսական հատկացումներին վերաբերող զեկույցները։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը նախ ավագանու հաստատմանն է ներկայացրել 2021 թվականի բյուջեի կատարողականը, ըստ որի եկամուտների պլանը կատարվել է 99,3 տոկոսով, իսկ սեփական եկամուտները հավաքագրվել են մոտ 91 տոկոսով։ Օրակարգային հարցերի շարքում անհամաձայնություն […]
20:54 10.03.2022
«Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆի «Վիտեսի» հետ խաղի համար։ Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է։ «Վիտես»-«Ռոմա» հանդիպումը նշանակված է այսօր մարտի 10-ին, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 21:45-ին:
20:50 10.03.2022
«Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է Թուրքիայում քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի 27 նահանգում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 54 տոկոսը տվել է «ոչ մի դեպքում ձայն չեմ տա», 34 տոկոսը՝ «միանշանակ ձայն կտամ» պատասխանը։ Ըստ հետազոտության […]
20:45 10.03.2022
Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի և նրա հարևան պետությունների վրացական հյուպատոսությունները, Վրաստանի կառավարության ղեկավարությամբ ապահովել են Վրաստանի ավելի քան 200 քաղաքացիների վերադարձը հայրենիք։ Ընդհանուր հաշվով Վրաստանի 1500 քաղաքացի է վերադարձել երկիր, aliq ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ քաղաքացիների տարհանումը սկսվել է մարտի 12-ին, և ամեն օր Վրաստան է վերադառնում […]
20:40 10.03.2022
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերին, քանի որ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ «Թեև ես ավտոմատ կերպով ընդգրկված էի Ինդիան Ուելսի և Մայամիի վիճակահանություններին, սակայն գիտեի, որ դա քիչ հավանական է: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաստատել է, որ կանոնները չեն փոխվի, հետևաբար ես չեմ կարողանա խաղալ ԱՄՆ-ում: […]
20:35 10.03.2022
Արցախի Հանրապետության ԱԺ-ը միաձայն ընդունել է հայտարարություն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին։ Հայտարարությունում ասվում է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու […]
20:21 10.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում 40 տարվա ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։ Այս մասին ասվում էՍպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ամերիկացիների ընտանեկան բյուջեները սպառվում են գների աճի պատճառով: Բայդենն ասել է, որ երկրի ներքին ծախսերը կապված են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ։ Ավելի վաղ ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը […]
20:15 10.03.2022
Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ ՊՍԺ-ի դեմ կայացած 1/8 եզրափակիչ պատասխան խաղում մադրիդցիները առավելության են հասել 3-1 հաշվով։ 39-րդ րոպեին փարիզյան ակումբին առաջ է մղել Կիլիան Մբապեն։ Սակայն երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ է դարձել մադրիդցիների առաջատար Կարիմ Բենզեման՝ «Ռեալին» դուրս բերելով հաջորդ փուլ։ Դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 1-0 հաշվով։