Բոլոր լուրերը – Page 4489 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

«Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Գալաթասարային». ԵԼ 1/8 եզրափակիչ

10:17 11.03.2022

Եվրոպա Լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում տեղի ունեցան հերթական հանդիպումները։ «Բարսելոնան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ։ Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ատալանտան» 3-2 հաշվով հաղթեց «Բայերին», «Բրագան» 2-0 հաշվով առավելության հասավ «Մոնակոյի» նկատմամբ, «Ռեյնջերսը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ցրվենա Զվեզդայի» դարպասը։

̰
Ստեփանավանի, Քեթիի լեռնանցքներում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

10:07 11.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Ստեփանավանի և Քեթիի լեռնանցքներում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի, Ախուրյանի, Անիի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի, Վանաձորի, Արագածի, Ապարանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի […]

̰
SHANTNEWS

09:59 11.03.2022

̰
Արարատի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում

09:50 11.03.2022

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել է դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է […]

̰
Ռոնալդուն չի պատժվի առանց ակումբի ղեկավարության թույլտվության Պորտուգալիա մեկնելու համար

09:40 11.03.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ԱՊԼ-ի 28-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ ինքնակամ մեկնել էր Պորտուգալիա, չի պատժվի այդ արարքի համար։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, չնայած այն հանգամանքին, որ Ռոնալդուն մեկնել է առանց ակումբի ղեկավարության թույլտվությունը ստանալու` վերջինս կխուսափի որևէ տեսակի պատժից, քանի որ վնասվածք է ունեցել և չէր կարող […]

̰
ԱՀԿ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել լաբորատորիաներում ոչնչացնել վտանգավոր պաթոգենները

09:33 11.03.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) Ուկրաինային խստորեն խորհուրդ է տվել ոչնչացնել բոլոր պաթոգեններն Ուկրաինայի լաբորատորիաներում։ Այս մասին ասվում է Reuters-ին ուղղված ԱՀԿ էլեկտրոնային նամակում։ «ԱՀԿ-ն հորդորել է Ուկրաինայի առողջապահության նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին ոչնչացնել խիստ վտանգավոր պաթոգենները՝ կանխելու հնարավոր արտահոսքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև կոչ է արվել բոլորին, ովքեր կարող են որևէ կերպ շփվել […]

̰
«Ռոման» հաղթեց «Վիտեսին». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

09:26 11.03.2022

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Վիտեսին»: Առաջին խաղակեսի վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Օլիվիերան: Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 88-րդ րոպեին: Թիմերի պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ հետո:

̰
ԵՄ-ն հայտնել է Ուկրաինայի հետ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

09:13 11.03.2022

ԵՄ-ն կամրապնդի գործընկերությունն Ուկրաինայի հետ՝ չսպասելով ԵՄ անդամակցության նրա հայտի դիտարկման արդյունքներին։ Այս մասին ասվում է Վերսալում եվրոպացի առաջնորդների հանդիպման առաջին օրվա արդյունքներով տարածված հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։ «2022 թվականի փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել՝ իրացնելով ապագան որոշելու Ուկրաինայի իրավունքը։ ԵՄ խորհուրդն արձագանքել է օպերատիվորեն՝ հանձնարարելով Եվրահանձնաժողովին գնահատական տալ […]

̰
Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք չի մշակվել․ Զելենսկի

08:59 11.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայում քիմիական կամ զանգվածային ոչնչացման այլ զենք չի մշակվել, իսկ լաբորատորիաները երկրում մնացել են խորհրդային ժամանակներից և զբաղվել սովորական գիտությամբ, այլ ոչ թե ռազմական տեխնոլոգիաներով։ «Մենք ադեկվատ մարդիկ ենք։ Ես ադեկվատ երկրի, ադեկվատ ժողովրդի նախագահ եմ։ Ոչ մի քիմիական կամ զանգվածային ոչնչացման ցանկացած […]

̰
Փետրվարի 24-ից Ուկրաինան լքել է 1 մլն երեխա․ ՅՈՒՆԻՍԵՖ

08:48 11.03.2022

Երեխաների թիվը, որոնք փետրվարի 24-ից ստիպված են եղել լքել Ուկրաինան, հասել է 1 միլիոնի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը թվիթերյան էջում։ «Ընդամենը 2 շաբաթ։ Մեկ միլիոն երեխա լքել է Ուկրաինան»,-գրել է Ռասելը։ Նա հավելել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ շարւնակում է օգնություն ցուցաբերել երեխաներին և մայրերին, ովքեր […]

̰
Facebook-ն ու Instagram-ը թույլատրել են բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ

08:38 11.03.2022

Ամերիկյան Meta ընկերությունը ժամանակավորապես թույլատրել է Facebook և Instagram սոցցանցերում բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայում իրականացվող ռուսական ռազմական հատուկ օպերացիայի ֆոնին, սակայն ՌԴ քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանության կոչերը նախկինի պես մնում են արգելքի տակ։ «Մենք ժամանակավորապես հասանելի են դարձրել քաղաքական արտահայտման ձևերը, որոնք սովորական իրավիճակում կխախտեին մեր կանոնները, այդ թվում՝ դաժան հռետորաբանությունը, ինչպիսին է, […]

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում կուտակված է մոտ 250 բեռնատար

08:28 11.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, որոշ մարզերում ձյուն է տեղում

08:20 11.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում […]

̰
Կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը

08:16 11.03.2022

Կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, արձակագիր, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ընտանիքի մերձավորներից մեկը։ ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Ալվարդ Պետրոսյանի հետ՝ կից գրելով. «Գնաց»։ Ալվարդ Բարդուղի Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 4-ին, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:11 11.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մոսկովյան փ. 25 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Ձորափի փ. 19, 19/6 շենքեր, թիվ 3-րդ կլինիկական հիվանդանոց միակողմանի, Նոր Նորք 2-րդ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

00:02 11.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի […]

̰
Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը երկրորդ երեխայի անունը դրել են  Y

00:00 11.03.2022

Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը երկրորդ երեխան են ունեցել, որին անվանել են Y, հայտնում է  New York Post-ը: Աղջիկը ծնվել է 2021-ի վերջին, բայց ծնողներին առաջին ամիսներին հաջողվել է թաքցնել նրա գոյությունը: Գաղտնիքը բացահայտել է Գրայմսը Vanity Fair-ին տված հարցազրույցներից մեկում: Նա լրագրողին տուն է հրավիրել՝ երեխայի լացը լսելու համար: Այդպես  ամեն ինչ բացահայտվել է: Երգչուհին […]

̰
Դանիիլ Մեդվեդևը խոսել է ATP-ի դրոշի ներքո հանդես գալու մասին

23:58 10.03.2022

Աշխարհի առաջին ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևը խոսել է ATP-ի դրոշի ներքո միջազգային մրցաշարերում հանդես գալու մասին։ Ավելի վաղ ATP-ն և WTA-ն հայտարարել էին, որ ռուս թենիսիստները միայն չեզոք դրոշի ներքո կարող են մասնակցել մրցաշարերի: «Ուզում եմ խթանել մեր երկրում սպորտը, բայց այս պահին իրավիճակն այնպիսին է, որ դա միակ միջոցն է, որն ինձ թույլ կտա խաղալ»,- […]

̰
ԱՄՆ-ում մահացել է առաջին մարդը, որին խոզի սիրտ էին փոխպատվաստել

23:56 10.03.2022

ԱՄՆ-ում մահացել է 57-ամյա Դեյվիդ Բենեթը, որին երկու ամիս առաջ խոզի սիրտ էին փոխպատվաստել, գրում է New York Times-ը։ Վիրահատությունից հետո Դեյվիդ Բենեթը վերականգնման կուրս է անցել, այդ թվում՝ ֆիզիոթերապիայի։ Բայց, չնայած դրան, շուտով տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Վիրաբույժ Բարթլի Գրիֆիթի խոսքով, որը կատարել է Բենեթի վիրահատությունը` բժիշկները դեռ չեն պարզել մահվան պատճառը՝ դիահերձում դեռ […]

̰
44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից թիրախավորվել էին նաեւ լրագրողները. Հակոբ Արշակյան

23:52 10.03.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 10-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թերեզա Ռիբեյրոյին ԵԱՀԿ-ում նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ 2018 թվականի […]

̰
Ցրտում է․ որոշ շրջաններում ձյուն է սպասվում

23:51 10.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:48 10.03.2022

Մարտի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Սյունիքի մարզի Աղիտու գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 6 քմ) և […]

̰
Արտաշատի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

23:45 10.03.2022

Փետրվարի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ իր տան ննջասենյակից անհետացել են ոսկյա 4 զարդ, 300 դոլար, 700 եվրո և 100 000 դրամ։ Հայտնել էր նաև, որ ենթադրյալ գողությունը արվել է իր համար անհասկանալի պայմաններում, քանի որ փետրվարի 21-ից տան անդամներից մեկը մշտապես տանն է եղել, մուտքի դուռն ու պատուհաններն անվնաս էին, […]

̰
Բենզեման ու Մբապեն մոտ 15 րոպե զրուցել են «Ռեալ»-ՊՍԺ խաղից հետո

23:44 10.03.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն զրույցի են բռնվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կայացած խաղից հետո։ Marca-ի տեղեկություններով՝ նրանք զրուցել են մոտ 15 րոպե, «Ռեալի» հանդերձարանային սենյակներից մեկում։ Այնտեղ նաև Մբապեի մայրն է ներկա գտնվել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»։ Նրա պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է […]

̰
̰
Զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

23:31 10.03.2022

N զորամիավորումում մարտի 10-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, քննարկվել են մար­­տա­կան պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, զինվորական կար­­­գա­պա­հության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման հարցեր։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա

23:23 10.03.2022

Մարտի 10-ին` ժամը 12։42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր տանող ավտոճանապարհին ավտոմեքենաները ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]

̰
Մոնտենեգրոյի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակներով

23:15 10.03.2022

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին մասնակցում է Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որտեղ հանդես է գալիս 18 երկրի ներկայացուցիչ: Մեր մարզիկներից երեքն արդեն հաղթանակ են տոնել իրենց առաջին մենամարտերում: 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը հաղթել է Կոսովոն ներկայացնող Դիոն Կոնուշևիչին, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը պարտության է մատնել Մակեդոնիան ներկայացնող Ալու Էնեսին, իսկ 71 […]

̰
Զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ

23:11 10.03.2022

Մարտի 10-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են անհատական և խմբային ուսումնական վարժանքներ: Մշակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել դիմադրությունն ու առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը։    

̰
Մեծ Բրիտանիան սառեցրել է Ռոման Աբրամովիչի հաշիվները

23:00 10.03.2022

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որը հրապարակվել է այսօր: Նրա ակտիվները սառեցված են։ Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ակնկալում է լոնդոնյան ակումբի դիմաց ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։ Աբրամովիչի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել էր, որ գործարարը դիտարկում է ռուսական ֆուտբոլում ներդրումներ կատարելու հնարավորությունը։

̰
BACK_TO_TOP