20:10 10.03.2022
«Սա ծայրահեղ բռնություն է, որը, զրկելով մարդկանց իրենց ճակատագիրը որոշելու իրավունքից, նաև ցանկանում է զրկել նրանց իրենց ներկայության հետքերից», – ասել է Ֆրանսուա-Քսավիե Բելամին։
20:06 10.03.2022
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնում է, որ հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված, քանի որ պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Այժմ երկրում Pfizer պատվաստանյութի 350-400 հազար դեղաչափ է առկա, որոնց պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Մենք պատվիրել ենք նոր խմբաքանակ, որը կստանանք […]
19:59 10.03.2022
«Իրանը չի հրաժարվի տարածաշրջանում իր ներկայությունից և իր խաղաղ միջուկային ծրագրից, որպես ազգային իշխանություն սահմանող երկու հիմնական գործոն»: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ ցանկացած երկրի համար կենսական կարևորություն է ունենալ ազգային իշխանություն: «Ազգային իշխանության հիմքը անվտանգությունն ու պաշտպանական ուժն է, ինչպես նաև տնտեսությունը, […]
19:47 10.03.2022
Ամռանը պահածոյացրած մթերքը ձմռան ամիսների ամենահամով պաշարն է։ Տնային պայմաններում երբեմն մեծ քանակության պահածոյացված միրգ-բանջարեղենը մինչև գարուն սպառելու համար չի լինում։ Ու ստացվում է, որ ամռան փուշի ու ձմռան նուշի միտքն աղավաղվում է։ Հին ու նոր պահածոները խառնվում են իրար, իսկ դրանք ուտելն արդեն վտանգավոր է։ «Եթե խոսքը վերաբերում է տան պայմաններում պահածոյացված սննդին, ասեմ, […]
19:40 10.03.2022
Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Անորտոսիսը» 1-2 հաշվով պարտվել է ԱՊՕԵԼ-ին։ «Անորտոսիսի» միակ գոլը 13-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա «Անորտոսիսի» դաշտում ապրիլի 6-ին։
19:36 10.03.2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է՝ ադրբեջանական կողմը խոչընդոտում է առանց հիմնավորման: «Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների […]
19:31 10.03.2022
Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ֆրանսիա ժամանեցին ավելի 7,5 հազար ուկրաինացի փախստական, բայց այս թիվը շուտով կտրուկ կաճի: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ պաշտոնյայի՝ վերջին երկու օրերին Ֆրանսիա երկու հազար մարդ է եկել Ուկրաինայից: Փախստականների մեծ մասը ժամանում է Փարիզ և մայրաքաղաքային Իլ դե […]
19:23 10.03.2022
Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկում է տեղի ունեցել «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի շուրջ, որով դատապարտվում է Արցախ պատմամշակութային ժառանգության ոչնչացումը:
19:17 10.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ ոչ բարեկամ երկրների կոչերն իրենց քաղաքացիներին՝ «ավելի տաք հագնվել», ինչպես նաև Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն այս իրավիճակի պատճառով տարօրինակ են թվում, հատկապես, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր բոլոր էներգետիկ պարտավորությունները: «Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք անբարյացակամ քայլեր են անում մեր երկրի և տնտեսության նկատմամբ, ես և դուք լավ գիտենք, […]
19:10 10.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրո Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Խաղաղության ամենապահանջված այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացրեցինք: Մեր ցանկությունն […]
19:04 10.03.2022
Հովիտ գյուղի 500 հա վարելահողերի 50%-ից ավելին չի ոռոգվում, հող են մշակում անձրևի հույսով։ Վերջին 3-4 տարին երկնքի տված ջուրն էլ չի հասնում դաշտերին, երաշտի պատճառով բերք չեն հավաքում, թեկուզ որ մշակովի հողերի մեծ մասը Կառնուտի ջրամբարի կողքին են։ Ոռոգման ջուր չունենալու պատճառը ջրամբարի հարևանությամբ գտնվող պոմպակայանի թալանված վիճակն է։ Պոմպակայանը չի գործում 1996 թվականից, […]
18:57 10.03.2022
ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետների կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ […]
18:50 10.03.2022
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ մեկնարկում է «իԳործ» ծրագիրը՝ սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն տալով մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ըստ Զարեհ Սինանյանի՝ «իԳործ»-ն արդեն այս տարիների ընթացքում տվել է շոշափելի արդյունքներ։ «Եթե 2020 թվականին՝ ծրագրի առաջին տարվա ընթացքում, մեր 54 մասնակիցները աշխատում էին 19 տարբեր գերատեսչություններում, ապա 2021 […]
18:42 10.03.2022
Եվրահանձնաժողովը որոշել է ԵՄ երկրների հետ քննարկել իր նախաձեռնած հակաճգնաժամային ծրագրի նախագիծը, որն առնչվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին ԵՄ տնտեսության աջակցմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը։ «Այսօր Եվրահանձնաժողովը անդամ պետություններին խորհրդակցությունների համար ուղարկել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողության համատեքստում պետական աջակցության ժամանակավոր հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ առաջարկի նախագիծը»,- ասված է տեքստում: […]
18:37 10.03.2022
Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դադարեցնում է հացադուլը։ Արդեն 20-րդ օրն էր, ինչ նա հացադուլ էր անում։ Գրում է aliq.ge-ն։ «Ես նամակ եմ ստացել 2014 թվականից Ուկրաինան պաշտպանող վրացի մարտիկներից, որոնք իմ ընկերներն են, որոնցով հպարտանում եմ։ Ինձ խնդրում են դադարեցնել հացադուլը և հնարավորինս […]
18:30 10.03.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Նրանք օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։ Նախ փետրվարի 28-ին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը Արմավիրի մարզի բնակիչներ էին։ Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա տղամարդու […]
18:27 10.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:25 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Շիրակի մարզի Գյումրի և Սյունիքի մարզի Գորիս […]
18:19 10.03.2022
«Մենք ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին հրավիրում ենք Ուկրաինա, որպեսզի նրանք ոչ միայն մեր խոսքերից իմանան, այլև անձամբ տեսնեն, թե ինչ է կատարվում ուկրաինական ատոմակայաններում»,- հայտարարել է Գերագույն ռադայի էներգետիկայի կոմիտեի ղեկավար Անդրեյ Գերուսը: Նրա խոսքերը մեջբերել է Գերագույն ռադայի Telegram ալիքը։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Լավրովի հետ քննարկել է ուկրաինական ատոմակայանների հետ կապված իրավիճակը: Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված ՌԴ […]
18:12 10.03.2022
Մարտի 7-ի գիշերը ոստիկանության Մեղրիի բաժին էր դիմել Նռնաձոր գյուղի մի բնակիչ. վերջին օրերի ընթացքում պատուհանից մտել էին նրա տուն և գողացել կենցաղային իրեր ու փող: Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր: Ոստիկաններին նաև հետաքրքրում էր, թե ով կարող էր տեղյակ լինել, որ մանկավարժ տանտերը մի քանի օրով բացակայել էր տնից: Մեղրիի քրեական հետախույզները […]
18:06 10.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այցի շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ հաշվի առնելով նաև 2021 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկություններն ու պարզաբանումները: Այցի պահին արձանագրվել է, որ հաստատությունում խնդիրներ […]
17:56 10.03.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ` վերջին շրջանում Արմավիր քաղաքի տարբեր թաղամասերում տեղադրված սրճեփ սարքերից գողությունների ու գողության փորձերի վերաբերյալ: Մասնավորապես պարզվել է, որ Խորանք գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդը, արմավիրցի և էջմիածինցի 28-ամյա ընկերների հետ, փետրվարի սկզբին Չարենցի փողոցում տեղադրված սրճեփ սարքից գողացել է 10 հազար դրամի, Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի սարքից` 7500 […]
17:50 10.03.2022
Ադրբեջանում աշխատանքային նոր խմբի ստեղծումը, որին հանձնարարված է ջնջել արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածի կրոնական կամ պատմական հուշարձաններից, դատապարտվում է որպես հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության ապօրինի կողոպուտ։
17:43 10.03.2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և բուհի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ […]