17:56 10.03.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ` վերջին շրջանում Արմավիր քաղաքի տարբեր թաղամասերում տեղադրված սրճեփ սարքերից գողությունների ու գողության փորձերի վերաբերյալ: Մասնավորապես պարզվել է, որ Խորանք գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդը, արմավիրցի և էջմիածինցի 28-ամյա ընկերների հետ, փետրվարի սկզբին Չարենցի փողոցում տեղադրված սրճեփ սարքից գողացել է 10 հազար դրամի, Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի սարքից` 7500 […]
17:50 10.03.2022
Ադրբեջանում աշխատանքային նոր խմբի ստեղծումը, որին հանձնարարված է ջնջել արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածի կրոնական կամ պատմական հուշարձաններից, դատապարտվում է որպես հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության ապօրինի կողոպուտ։
17:43 10.03.2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և բուհի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ […]
17:37 10.03.2022
ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվում են տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների տված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործեր, որոնք վերաբերում են քաղաքացիներից՝ իրենց օգտին գործողություն կատարելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալուն կամ դրանց փորձերին: Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական […]
17:29 10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրում գործող «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը: Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են առերևույթ […]
17:22 10.03.2022
Մեկնարկում է բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆ փուլը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ա-լիգայի կանոնների համաձայն՝ թիմերի վերջին երկու խաղերը հաշվվել են որպես փլեյ-օֆֆի հանդիպում։ ԲԿՄԱ-ն, որը կանոնավոր առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, կմրցի «Արցախի» հետ, որը գտնվում է վեցերորդ հորիզոնականում: Չորրորդ հորիզոնականում գտնվող «Գյումրին» կմրցի «Արարատի» դեմ, որն էլ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Կանոնավոր […]
17:16 10.03.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինարը վարել են տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2-III-1 սանիտարական նորմերի, ՀՀ […]
17:09 10.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի լեռնացքում տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
16:59 10.03.2022
Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը: Նիդեռլանդացի պատգամավորի խոսքերով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը մտածում է միայն իր և իր ընտանիքի բարեկեցության մասին՝ իրենց […]
16:53 10.03.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ՝ ուկրաինական ատոմակայանների հետ կապված իրավիճակի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հանդիպումը տեղի է ունենում Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված ՌԴ ԶՈՒ հատուկ գործողության արդյունքում հսկողության տակ էր վերցվել Չեռնոբիլի և Զապորոժիեի ատոմակայանների շրջակայքը։
16:43 10.03.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Մայիս Գ.-ն, որը մարտի 7-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Մայիս Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
16:36 10.03.2022
Աբխազիան հինգշաբթի օրը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ: Ներկայումս նախապատրաստվում է հանրապետությունների միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի նախագիծ, հայտնում է Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան փետրվարի 25-ին հրամանագրեր էր ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։
16:29 10.03.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին` ժամը 12:00-ին, 214 դահլիճում կազմակերպում է աշխատանքային քննարկում ««Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
16:22 10.03.2022
Մարտի 9-ին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից կազմակերպված «Կարգավորման ազդեցության գնահատում» կիրառական դասընթացի վկայականների հանձնման արարողությանը։ Դասընթացների մասնակիցների վկայականները հանձնել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ՀՀ վարչապետի ԿԱԳ վարչության պետ Գեղամ Թովմասյանը: Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը շնորհավորել է մասնակիցներին և ավելացրել․ «Ի […]
16:14 10.03.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցած համաժողովին։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և տարբեր բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողներ: Միջոցառմանը բացման ելույթներով […]
16:00 10.03.2022
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին, նա այդ պաշտոնում առաջին կինն է դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հունգարիայի Ազգային ժողովը հինգշաբթի օրը կայացած նիստում երկրի նոր նախագահ է ընտրել վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ «Ֆիդես» կառավարող կուսակցության փոխնախագահ, ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին: […]
15:59 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում է ձյուն: […]
15:58 10.03.2022
Մարտի 10-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստ, որին հրավիրվել էր Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Համատեղ նիստում քննարկվել են պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները: Արմեն Մանգասարյանը ներկայացրել է կառավարության մոտեցումներն ու գործող ծրագրերը: Զոհված, անհայտ […]
15:58 10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ավտոմեքենայի չզիջելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկող 25-ամյա և 38-ամյա քաղաքացիների միջև: Վեճի ընթացքում 25-ամյա երիտասարդը, սեփական անձը վեր […]
15:56 10.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցված Մարիուպոլի մի շարք թաղամասեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Շարունակվել է Մարիուպոլ քաղաքն ազգայնականներից ազատագրելու գործողությունը: Դոնեցկի Հանրապետության Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները քաղաքի արևելքում վերահսկողության տակ են վերցրել Ազովսկ, Նեյդենովկա, Լյապինո, Վինոգրադար թաղամասերի վերահսկողությունը և դուրս եկել «Ազովստալ» գործարանի մոտ: Քաղաքի արևմտյան մասում ազատագրվել է «Զապադնի» միկրոշրջանը»,- ասել […]
15:52 10.03.2022
ՃՈ-ն տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, որը ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում: Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` […]
15:50 10.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում «Առողջապահություն և սոցիալական ծրագրեր» խորագրով հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները. Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում, Առողջության առաջնային պահպանման օղակը` որպես առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգիր հիմք, բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացում, հիմնանորոգման աշխատանքներ: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է […]
15:47 10.03.2022
Լավրովը նշել է, որ նախագահ Պուտինը չի հրաժարվում նախագահ Զելենսկու հետ հանդիպումից։
15:38 10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին […]
15:35 10.03.2022
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, որի նպատակն, ըստ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի ապառազմականառումն ու ապազգայնացումն է։
15:34 10.03.2022
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել, և այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մենք մեր հնարավորությունները գնահատում ենք, իսկապես հացահատիկի արտադրության մեր ներքին ռեսուրսները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը կլրացվի»,- ասաց նա։ […]