Բոլոր լուրերը – Page 449 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն

12:51 25.02.2025

Փետրվարի 23-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 36-ամյա տղամարդը հայտնել է, որ Աբովյան փողոցում անհայտ անձը հատել է համայնքին պատկանող խաղողի վազը: Ստացված տվյալներն իրանցնելիս պարզվել է, որ վազը հատել է տարածքում գործող խանութներից մեկի 55-ամյա սեփականատերը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:48 25.02.2025

​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Մարզերում փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում […]

̰
Սոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը

12:45 25.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների […]

̰
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել. Վասիլիս Մարագոս

12:29 25.02.2025

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան ուժեղ ու այսքան մոտ չեն եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ: Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, շարունակում ենք զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը: […]

̰
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականցման համար

12:20 25.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին […]

̰
ԵԽ պատգամավորը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը տարանջատել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից

12:13 25.02.2025

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։ «Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի […]

̰
Գեղարքունիքի պարեկները զինամթերք են հայտնաբերել

12:09 25.02.2025

Փետրվարի 23-ի երեկոյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենա։ Պարզվել է՝ մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը վարորդական իրավունքի վկայականից զրկված է և գտնվում է ոչ սթափ վիճակում: Պարեկների բանավոր պահանջով նա մեքենայից ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացան՝ փամփուշտներով, ինչպես նաև 7.62 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգների փամփշտատուփեր՝ 80 […]

̰
Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ

12:02 25.02.2025

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։ Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ, 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ, 2010-2013թթ.` ՀՀ […]

̰
SHANTNEWS

12:00 25.02.2025

̰
Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:48 25.02.2025

Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին

11:40 25.02.2025

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել […]

̰
Մասկը Կանադան կեղծ երկիր է անվանել

11:34 25.02.2025

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը պատասխանել է հազարավոր կանադացիների, ովքեր ստորագրել են խնդրագիր՝ իրեն Կանադայի քաղաքացիությունից զրկելու պահանջով, հայտարարելով, որ Կանադան իրական երկիր չէ։ Ավելի վաղ ավելի քան 160,000 կանադացիներ ստորագրել էին առցանց խնդրագիր՝ պահանջելով, որ Իլոն Մասկը զրկվի Կանադայի քաղաքացիությունից, իսկ ավելի քան 15,000 կանադացիներ նույնպես պահանջել են, որ ԱՄՆ նախագահ […]

̰
Լավրովը փետրվարի 25-ին կայցելի Իրան

11:22 25.02.2025

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կլինի Թեհրանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Փետրվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով աշխատանքային այցով Թեհրան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը

11:14 25.02.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նմանատիպ շփումները` հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ այստեղ են` աջակցելու Հայաստանի ժողովրդավարական […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և գահաժառանգին

11:10 25.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. « Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ […]

̰
Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ․ Ալեն Սիմոնյան

10:59 25.02.2025

Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը․ «Հարգելի’ համանախագահներ, Հարգելի’ դեսպաններ, Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Ողջունում եմ ձեզ Երեւանում: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ շնորհավորել ձեզ Եվրոպական […]

̰
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

10:51 25.02.2025

ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողություն է իրականացվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների նկատմամբ, որի ընթացքում Մաքսանենգության դեմ […]

̰
Guardian. Մակրոնը չկարողացավ փոխել Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

10:43 25.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռանում է Վաշինգտոնից՝ չխոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։ Այս մասին հաղորդվում է The Guardian թերթի հոդվածում։ Հրատարակության համաձայն՝ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով պետք է Վաշինգտոն ժամանի այս շաբաթվա վերջին, փորձում են փրկել անդրատլանտյան դաշինքը, որն ապրում է վերջին տասնամյակների […]

̰
Մրգաստան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:38 25.02.2025

Փետրվարի 26-ին՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11։30-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:32 25.02.2025

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Շինաշխատանքների ընթացքը՝ լուսանկարներով։

̰
Բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ․ պարեկները ձերբակալել են կասկածյալներին

10:23 25.02.2025

Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 25-ին

10:18 25.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․49 դրամ:  

̰
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս

10:09 25.02.2025

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Գլխավոր դատախազությունը հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ 2 հողամասերի վարձակալության պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ: Դատարանի վճռի հիման վրա՝ վարձակալության մրցույթն անվավեր ճանաչելու […]

̰
Մեծ Բրիտանիան կարող է իր դաշնակիցների հետ քննարկել Ռուսաստանի՝ G7-ին միանալու հնարավորությունը

10:00 25.02.2025

Լոնդոնը չի բացառում, որ Մոսկվան կարող է վերադառնալ Յոթնյակի խումբ (G7), որն, արդյունքում կարող է կրկին դառնալ ութնյակի խումբ (G8): Այդ մասին բրիտանական Times Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Դեն Ջարվիսը։ «Սա թեմա է, որը կքննարկվի միջազգային դաշնակիցների հետ»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք G7-ի […]

̰
ԱՄՆ-ը ակնկալում է, որ Թրամփի հանդիպումները Պուտինի և Զելենսկու հետ շատ շուտով կկայանան

09:55 25.02.2025

ԱՄՆ-ը ակնկալում է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը շատ շուտով կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Թրամփը ցանկանում է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև կնքվի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք։ «Մենք […]

̰
Թրամփը հայտարարել է Կանադայից ԱՄՆ նավթամուղի շինարարությունը վերսկսելու անհրաժեշտության մասին

09:50 25.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետք է վերսկսել Keystone XL նավթամուղի շինարարությունը Կանադայից ԱՄՆ։ Նա այդ մասին հայտարարություն է տեղադրել երկուշաբթի օրը Truth Social-ում: Ինչպես երևում է Թրամփի հրապարակումից, կանադական կապալառու TC Energy-ն, որը մասնակցել է գազամուղի կառուցմանը, պետք է «անհապաղ կառուցի այն»։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը մեղադրել է իր նախորդին՝ Ջո Բայդենին, […]

̰
Գազայի հիվանդանոցներից մեկում հիպոթերմիայից երեք երեխա մահացել է․ Al Mayadeen

09:45 25.02.2025

Պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնում՝ Գազա քաղաքում, առնվազն երեք երեխա է մահացել հիպոթերմիայից։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով բուժհաստատության ղեկավարությանը։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սաիդ Սալահի խոսքով՝ ցածր ջերմաստիճանի ֆոնին հիպոթերմիայով հիվանդները գնալով ավելի հաճախ են ընդունվում հիվանդանոցի շտապ օգնության բաժին: «Սաստիկ մրսածությամբ և հիպոթերմիայով մանկական բաժանմունք է ընդունվել ութ հիվանդ, երեք […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատարին

09:40 25.02.2025

Փետրվարի 20-ին, ժամը 21։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 303/10 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և մոտակա տանը․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» […]

̰
Մակրոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ 30 երկրների պատրաստակամության մասին

09:35 25.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ մոտ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։ «Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել […]

̰
«Մեծ յոթնյակի» երկրները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության շուրջ․ Կանադայի  ԱԳՆ

09:30 25.02.2025

«Մեծ յոթնյակի» երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ իրենց առաջնորդների համատեղ հայտարարության շուրջ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Մենք դեռ որոշ բանակցությունների մեջ ենք,-ասել է նախարարը, Կանադան և մյուս երկրները համաձայն չեն այն դիրքորոշման հետ, որը պաշտպանում էր Միացյալ Նահանգները […]

̰
BACK_TO_TOP