09:30 08.03.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորել է կանանց տոնը․
«Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ:
Դեռևս նախորդ դարասկզբին ակտիվ գործունեություն ծավալած հայ քաղաքական գործիչ, դիվանագետ Դիանա Աբգարի օրինակով առաջնորդվելով, այսօր առավել քան երբևէ պետք է կարևորենք հայ կնոջ դերը հայոց պետականության կայացման, հայապահպանության, քաղաքական ու հասարակական կյանքում։
Սիրելի՛ կանայք, աշխատելով ամենատարբեր ոլորտներում, մենք մշտապես ցուցաբերում ենք հաստատակամություն, տոկունություն և խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն։
Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը՝ վավերացնելով ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի մասին» կոնվենցիան, ստանձնել է կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման և երաշխավորման պարտավորությունները։
Մեր երկրում կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների և հնարավորությունների հաստատաման գործում վերջին տարիները ձեռքբերումների ժամանակաշրջան էր, իհարկե, անելիքներ դեռ կան, բայց մեծ ճանապարհի կարևորագույն քայլերն արդեն արված են։ Նպատակը մեկն է, որ բոլոր կանայք իրենց ստեղծարարար կարողությունները, գիտելիքները լիարժեք իրացնելու հնարավորություն ունենան, լինեն առավելագույնս պաշտպանված ու գնահատված:
Վստահ եմ՝ հատկապես գյուղական բնակավայրերում մենք մեծ ներուժ և հնարավորություն ունենք, այս հարցում ինքս կլինեմ հետևողական, որ մեր երկրից ու, հատկապես, մեր մարզից առավել շատ կանայք ներգրավվեն հասարակական, քաղաքական կյանք՝ հաղթահարելով ցանակցած խոչընդոտ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, խոնարհումս հերոսածին մայրերի առջև, որ կարողացել են քաջարի ու հայրենասեր սերունդ դաստիարակել, խոնարհումս այն մայրերին, որոնք 44-օրյա պատերազմի թողած անդառնալի կորուստներից հետո իրենց մեջ նորից մայրանալու ուժ գտան։ Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, անսահման սեր, ընտանեկան ջերմություն ու խաղաղություն»։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...