18:46 09.03.2022
Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնք 2020-ին Արցախում պատերազմից հետո մնացել են տարածաշրջանում: Դրանք ուղարկվում են Ուկրաինա, որպեսզի հակամարտության մասնակցեն ուկրաինական բանակի կողմից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սիրիական ընդդիմության իր աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ դրանց թիվը 2000-ն է: Դրանք ուղարկվում են Ուկրաինա, որպեսզի հակամարտության մասնակցեն ուկրաինական բանակի կողմից: Այս առնչությամբ այլ […]
18:38 09.03.2022
Գյումրի-Արմավիր ճանապարհի խոր ու մեծ փոսերն արդեն ծանրաքաշ բեռնատարների համար էլ են անհաղթահարելի։ Հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 50 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Այդ նույն ճանապարհը մարզկենտրոնին է կապում 13 գյուղ։ Գյուղերը քաղաքին կապող մայրուղու մոտ 16 կմ-ը քանդված է։ Քայքայված ճանապարհին այլընտրանք կա, բայց այն շրջանցիկ ու երկար է։ Փոսային՝ ընթացիկ նորոգումներ այս տարի […]
18:30 09.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը «Շամս» հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի առթիվ: Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների շնորհակալագրեր է հանձնել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Շնորհավորելով ներկա ուսուցիչներին՝ Արսեն […]
18:28 09.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 9-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 25.15մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.30մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.24մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.13մլն մ³, Ապարանի ջրամբարում` 0.45մլն մ³-ով»:
18:23 09.03.2022
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհյուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հենրի Ավագյան – «Նորավանք» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան […]
18:21 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, […]
18:16 09.03.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մարտի 10-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի 314 դահլիճում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի և ՀՊՏՀ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և ԲՈՒՀ-ի […]
18:12 09.03.2022
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։ Նախարարը մեծապես արժևորել […]
18:06 09.03.2022
Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները։ Նշված համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը ևս միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Թաղամասը բաղկացած կլինի թվով 64 առանձնատներից՝ 🔹 2 սենյականոց – 14 բնակելի տուն 🔹 3 սենյականոց – 30 բնակելի տուն 🔹 […]
17:55 09.03.2022
Այսօր՝ մարտի 9-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե, ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած փրկարարների ու հերոսների: 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, […]
17:50 09.03.2022
Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը […]
17:44 09.03.2022
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետական այցով ժամանել է Անկարա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Սա Իսրայելի նախագահի առաջին այցն է Թուրքիա 2008 թվականից ի վեր։ Իսրայելի առաջնորդին դիմավորել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախատեսվում է Իսրայելի և Թուրքիայի նախագահների […]
17:39 09.03.2022
Այսօր՝ մարտի 9-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Պիտերս Յահիայի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆի հետ: Նախարար Փիլոյանն անդրադարձել է գերատեսչության և ՄԱԿ-ի կառույցների միջև իրականացվող համագործակցության ծրագրերին: Մասնավորապես ՄԱԶԾ-ի և ԱԻ նախարարության համատեղ «Աղետների ռիսկի նվազեցման և պատրաստվածության ազգային կարողությունների հզորացում» ծրագրի […]
17:33 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Գավառ, […]
17:26 09.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում: Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություններում, ինչպես նաև հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացը: Կոմիտեի ղեկավարը հարկ վճարողների սպասարկման բաժնում հետևել […]
17:20 09.03.2022
Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր, ինչպիսիք […]
17:14 09.03.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել սեմինար-վերապատրաստում՝ տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի տեսուչների համար։ Սեմինարը վարել է տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Սեմինարին մասնակցել են տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետները։ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է […]
17:09 09.03.2022
Այսօր` մարտի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արման Մելիքսեթյանի վարած Toyota մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդիկ Անտոնյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա Ֆենիկ […]
17:00 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Գավառ, […]
16:59 09.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 9-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 25.15մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.30մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.24մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.13մլն մ³, Ապարանի ջրամբարում` 0.45մլն մ³-ով:
16:57 09.03.2022
Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է, սակայն այդ միտումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին. դա համաշխարհային բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին մահերի 50 տոկոսը գրանցվել է սրտանոթային հիվանդությունների հետևանքով։ Սրտաբանը նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման […]
16:51 09.03.2022
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի առավոտյան այցելել է Փարիզի արվարձաններից՝ Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն, որտեղ ամփոփված է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի աճյունը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել շանսոնյեի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Վարչապետին ուղեկցել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման […]
16:45 09.03.2022
Նախարարը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ․ քննարկվել են ժողովրդագրության մագիստրոսական ծրագրի մանրամասները Այսօր Երևանի պետական համալսարանում կայացել է հանդիպում, որի շրջանակում ներկայացվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում ընձեռված ժողովրդագրության մագիստրոսական ծրագրի մանրամասները։ Քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան […]
16:37 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Վայոց ձորի մարզի […]
16:32 09.03.2022
Մարտի 9-ին` ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։
16:30 09.03.2022
Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Այս մասին տեղեկացրին ԱՀ Պն մամուլի ծառայությունից։ Հայկական կողմից տուժածներ չկան։
16:19 09.03.2022
Նախորդ շաբաթվա ընթացքում, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետությունում գործող սննդի շղթայի 516 օբյեկտներում՝ վերահսկելու համար covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների պահպանումը: Հայտնաբերված խախտումների հիման վրա՝ արձանագրություն է կազմվել 14 կազմակերպությունում: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի […]