21:44 23.02.2025
Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (CDU/CSU) դաշինքը հաղթել է կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29%-ը: Այս մասին են վկայում ընտրատեղամասերի փակումից հետո հրապարակված exit poll-ի տվյալները։ Երկրորդ տեղը իր պատմության մեջ առաջին անգամ բաժին է ընկնում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որը գրեթե կրկնապատկել է իր ձայները 2021 թվականի ընտրությունների համեմատ և ստացել […]
21:29 23.02.2025
Մարտի 6-ին Եվրամիությունը Բրյուսելում կանցկացնի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով՝ նվիրված Ուկրաինայի հակամարտությանը և եվրոպական պաշտպանությանը։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ ներկայացուցիչը։ «Առաջիկա մի քանի րոպեների ընթացքում մենք կհայտարարենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կհրավիրի Եվրոպական հատուկ խորհուրդ, որը կկայանա մարտի 6-ին Բրյուսելում: Օրակարգային թեմաներն են Ուկրաինան և եվրոպական պաշտպանությունը»,- ասել […]
21:11 23.02.2025
Իսրայելական բանակը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայի հատվածում, դրա օպերատիվ պլաններն արդեն պատրաստ են, իսկ վերջնական նպատակը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պարտությունն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների ներկայությամբ։ «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի վերադառնալ ինտենսիվ մարտական գործողությունների, արդեն մշակված են օպերատիվ պլաններ»,- ասել […]
20:55 23.02.2025
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի միջուկային զարգացումների դեմ գործողությունների բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Դե, բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է նա Fox News-ին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու փորձի համար: Միաժամանակ նա հերթական անգամ զգուշացրել է, որ […]
20:30 23.02.2025
Գաստրոէնտերոլոգ Ալիյա Ուսեեւան պատմել է, թե ինչպես պետք է գրասենյակային աշխատողները սնվեն։ Նրա առաջարկությունները տրամադրվում են Healthy Nutrition պորտալի կողմից: Ուսեևան նշել է, որ գրասենյակային աշխատողներին բնորոշ սննդակարգը՝ նախաճաշին սուրճն ու բրդուճը, ճաշին՝ պիցցան, կարող են գաստրիտ առաջացնել: Այդ իսկ պատճառով բժիշկը նրանց խորհուրդ է տվել վերանայել իրենց մոտեցումը սննդի նկատմամբ։ Նախաճաշին նա խորհուրդ է […]
20:17 23.02.2025
Վլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, և ԱՄՆ-ը հույս ունի, որ նա դա կանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Զելենսկին պետք է մոտենա բանակցությունների սեղանին, քանի որ տնտեսական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ կարևոր է նրա երկրի ապագայի համար: Եվ մենք հուսով ենք, որ նա դա կանի շատ շուտով»,- ասել է […]
19:59 23.02.2025
Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման քննադատները ոչ այլ ինչ են ուզում, քան մարտերի անվերջ շարունակություն, և ամերիկացի առաջնորդը մտադիր չէ լսել նման շրջանակների կարծիքը։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը։ «Եթե ինչ-որ մեկն ավելի լավ գաղափարներ ունի, թող դրանք առաջ քաշի: Բայց մինչ այժմ, […]
19:38 23.02.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները չեն կարող վարվել առանց Կիևի: «Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները չեն կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի, և ուկրաինացի ժողովուրդը պետք է ապահով ապագա ունենա երկարաժամկետ հեռանկարում։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր դերը կատարել, եթե խաղաղության համաձայնագիրը ձեռք բերվի, Ուկրաինայում ռազմական ուժեր պահանջվեն: […]
19:21 23.02.2025
Վատ սնվելը կարող է տեսողության հետ կապված խնդիրներ առաջացնել, զգուշացրել է ակնաբույժ Նատալյա Բոշան։ Նրա խոսքերը փոխանցում է Gazeta.Ru հրատարակությունը։ Բոշան յուղոտ և աղի մթերքներն է անվանել տեսողության խնդիրներ առաջացնող մթերքներ։ Դրա ավելցուկն առաջացնում է արյան ճնշման բարձրացում, որն իր հերթին հանգեցնում է արյունազեղումների և թրոմբոզի, ինչպես նաև կարող է վնասել ցանցաթաղանթի արյունատար անոթները, բացատրել […]
18:59 23.02.2025
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։ «Եթե խաղաղություն լինի Ուկրաինայում, եթե ձեզ իսկապես անհրաժեշտ է, ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ: Ես կարող եմ այն փոխանակել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե անհապաղ նման պայմաններ լինեն»,- ասել է նա: Վերջին օրերին ԱՄՆ […]
18:46 23.02.2025
Էնդոկրինոլոգ և սննդաբան Օքսանա Միխալևան հերքել է կաթի վնասակարության մասին տարածված միֆը։ Բժշկի խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։ «Կաթը մարդու սննդակարգում կալցիումի հիմնական աղբյուրներից մեկն է, ուստի դրանից հրաժարվելը կարող է առաջացնել այս հանքանյութի պակաս: Սա հատկապես վերաբերում է երեխաներին, դեռահասներին, հղիներին և կերակրող կանանց, ինչպես նաև 50 տարեկանից բարձր մարդկանց, ովքեր հատկապես կալցիումի կարիք ունեն»,- […]
18:35 23.02.2025
Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը կշարունակի Իսրայելին հակադրվելու և Պաղեստինի ժողովրդին աջակցելու կուրսը, որը հետապնդում էր նրա հանգուցյալ առաջնորդ Հասան Նասրալլահը։ Այս մասին հայտարարել է շարժման նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը՝ ելույթ ունենալով Նասրուլլայի հուղարկավորության արարողությանը, որը սկսվել է Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող քաղաքային մարզադաշտում։ «Մենք ասում ենք, որ կօգտվենք մեր օրինական իրավունքից և կշարունակենք դիմակայել Իսրայելին, […]
18:20 23.02.2025
Մինչև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ոչ աշխատանքային օրերին զբաղված են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձնամաքրում իրականացնելով՝ որոշ վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որը յուրատեսակ գեղեցկություն էր հաղորդում շենքին, հանդիսանում էր տարածքի խորհրդանիշը: Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Նշվում է, […]
18:10 23.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա՝ բանակցություններ վարելու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սերգեյ Լավրովը բանակցություններ է ծրագրել Թուրքիայում»,- ասել է նա լրագրողներին։ Զախարովայի խոսքով, Թուրքիայում «կքննարկվի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։
17:59 23.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկխոսությունը խոստումնալից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։ «Այստեղ մենք երկխոսություն ունենք երկու իսկապես ականավոր նախագահների միջև: Սա շատ խոստումնալից է: Կարևոր է, որ ոչինչ չխանգարի նրանց քաղաքական կամքի իրականացմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը:
17:51 23.02.2025
Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
17:45 23.02.2025
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը Keskisuomalainen-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը մտադիր չէ բացել Ռուսաստանի հետ սահմանը փախստականների հոսքի ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ «Մենք չենք բացի սահմանը, մենք գիտենք, որ Ռուսաստանը կփորձի միգրանտներին ուղարկել անմիջապես Ֆինլանդիա»,- ասել է նա։ Ֆինլանդիան պետք է «խստացնի հսկողությունը» սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և անշարժ գույքի հետ կապված գործարքների ոլորտներում, […]
17:21 23.02.2025
Երևանում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների […]
17:10 23.02.2025
Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, […]
16:21 23.02.2025
Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։ Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու։ Չշահագործվող, լքված […]
15:19 23.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հաստատել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բաց ենք մնում: Նախագահ Պուտինը հետևողական է իր մոտեցմանը »,- ասել է նա՝ խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին:
14:59 23.02.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար։ «Մենք հասկանում ենք, որ այսօր Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ անելիքներ ունի՝ և՛ ներքին հարցերը, որոնք պետք է լուծվեն, և՛ պատերազմի ավարտի հարցը (Ուկրաինայում), որով նա զբաղված է: Համապատասխանաբար, Թրամփի վարչակազմը կարող է […]
14:55 23.02.2025
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։ Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Կարևորելով […]
14:22 23.02.2025
Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Այն (օտարերկրյա գործակալների մասին օրենք) արդեն նախաձեռնվել է: Հաջորդ շաբաթ մենք կսկսենք վերանայել նախագիծը: Բոլորը կտեսնեն, որ սա ճշգրիտ թարգմանությունն է […]
14:00 23.02.2025
Մոտ ապագայում Էստոնիան Ուկրաինային կփոխանցի 10 000 հրետանային արկ և 100 միլիոն եվրո արժողության սեփական արտադրության պաշտպանական արտադրանք։ «Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով Էստոնիան ուկրաինացի մարտիկներին ուղարկում է 10 հազար արկ»,- X-ում գրել է Էստոնիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ «առաջին հնարավորության դեպքում» Տալլինն առանձին Կիևին կփոխանցի «ավելի քան 100 միլիոն եվրո […]
13:36 23.02.2025
Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է եւ բուք։ Կապալառու կազմակերպությունը շուրջօրյա աշխատանք է կատարում՝ աղ-ավազով մշակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
13:30 23.02.2025
Որոշ մթերքներ, որոնք նախատեսված են որպես հատուկ երեխաների համար ստեղծված, կարող են վնասակար լինել երեխայի համար, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Իր Telegram ալիքում բժիշկը կոչ է արել բացառել երեխաների սննդակարգից սննդային մի քանի խմբեր։ Առաջին հերթին նա խորհուրդ է տվել հրաժարվել վերամշակված մթերքներից, ինչպիսիք են՝ պանրիկն ու երշիկեղենը։ Դրանք ծանրաբեռնում են լյարդը և ստամոքսը, […]
13:22 23.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ:
12:56 23.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց […]
12:45 23.02.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հոսպիտալացվել է թոքաբորբով, հանգիստ գիշեր է անցկացրել ասթմայի նոպայից հետո, լրագրողներին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ «Գիշերը խաղաղ է անցել, Հռոմի Պապը հանգստացել է»,- հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նախօրեին պոնտիֆիկոսը շնչառական ասթմատիկ նոպա էր ստացել և նրան տրվել էր արհեստական թթվածին: Մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ պապի […]