Բոլոր լուրերը – Page 459 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

12:00 24.02.2025

̰
Կալլասը փետրվարի 25-ին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու Ռուբիոյին

11:55 24.02.2025

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ փետրվարի 25-ին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Ես վաղը կմեկնեմ ԱՄՆ՝ բանակցություններ վարելու Մարկո Ռուբիոյի հետ»,- ասել է նա՝ ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։ Կալլասը նաև աջակցել է եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև շփումներին՝ ասելով, որ ԵՄ-ի համար […]

̰
Կալլաս. ԵՄ ԱԳ նախարարները չեն քննարկում  Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու հարցը

11:43 24.02.2025

Եվրամիությունը դեռ չի քննարկում Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու հարցը, այլ միայն ռազմական օգնություն եւ «անվտանգության երաշխիքներ»։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Խաղաղապահներ ուղարկելու համար նախ խաղաղություն է պետք»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները ներկայումս քննարկում են «ոչ թե […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 21-24-ը

11:36 24.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 19, խարդախության՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […]

̰
Լավրովը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

11:31 24.02.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկարայում հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը նախօրեին է այցով ժամանել Թուրքիա։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին ասել է , որ ռուսական պատվիրակությունը «պետք է քննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի […]

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին

11:17 24.02.2025

Այսօր հոբելյանական 90-րդ տարեդարձն է նշում ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը։ Հոբելյանի կապակցությամբ Նարա Շլեպչյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մեծարգո՛ տիկին Շլեպչյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ։ Իրավացիորեն պետք է նշել, որ Ձեր անունը հայկական հեռուստատեսության խորհրդանիշներից մեկն է, որով ապրել ու կրթվել է […]

̰
Կալլասը կարծում է, որ ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունները չեն աշխատի առանց ԵՄ աջակցության

10:59 24.02.2025

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանավորվածությունները չեն գործի այնքան ժամանակ, քանի դեռ չեն աջակցել ԵՄ-ն և Ուկրաինան։ Այդ մասին նա հայտարարել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Եվրոպան և Ուկրաինան նույնպես պետք է համաձայնեն այդ համաձայնագրերին, հակառակ դեպքում դրանք չեն աշխատի», – ասել է Կալլասը և […]

̰
Գեղարդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:41 24.02.2025

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

̰
NYT. ԵՄ նոր օգնությունն Ուկրաինային կարող է գերազանցել 20 միլիարդ եվրոն

10:35 24.02.2025

Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի օրը կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինային ավելի քան 20 միլիարդ եվրո արժողությամբ օգնության փաթեթ տրամադրելը, հաղորդում է The New York Times-ը ՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ երկու պաշտոնյաների: Նրանք ասել են, որ եվրոպացի առաջնորդները դիտարկում են նաև Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը՝ որպես «խաղաղապահ ուժ», և քննարկում են ընդհանրապես ռազմական ծախսերի ավելացումը: Ավելի վաղ Հունգարիայի […]

̰
Կիև են ժամանել Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները

10:25 24.02.2025

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև, հաղորդում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը։ «Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի ղեկավար Կոշտան ժամանել են Կիև» ,- ասվում է հեռուստաալիքի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Եվրոպացի պաշտոնյաներին հանդիպել են Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի արտաքին […]

̰
ՊԵԿ-ը հրապարակել է եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը

10:21 24.02.2025

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։

̰
Վերապատրաստման երկօրյա դասընթաց միջազգային չափորոշիչներին համապատասխան

10:17 24.02.2025

Փետրվարի 17-ից 18-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Փրկարարական ֆակուլտետում կազմակերպվել և անց է կացվել «ՄՓՎ ՔՈՓ թիմերի ղեկավար կազմի վերապատրաստում» թեմայով INSARAG չափորոշիչներին համապատասխան վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզային փրկարարական վարչություններից թվով 14 փրկարարական ծառայող: Դասընթացի նպատակն […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 24-ին

10:13 24.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:  

̰
Reuters. Միացյալ Նահանգները կոչ է անում աջակցել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի չեզոք բանաձեւի նախագծին

10:00 24.02.2025

Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​նոտա է տարածել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ)՝ կոչ անելով աջակցել Ուկրաինայի վերաբերյալ իրենց նախկինում առաջարկված չեզոք բանաձևին և դեմ քվեարկել հակառուսականին։ Այս մասին կիրակի հայտնել է Reuters-ը։ Վաշինգտոնը երկրներին խնդրել է «դեմ քվեարկել ցանկացած այլ բանաձեւի կամ ուղղման», որը կարող է ներկայացվել երկուշաբթի։ Միացյալ Նահանգները բացատրել է իր կոչը նրանով, որ իր […]

̰
Կուբայի ԱԳՆ. Գուանտանամոյում ամերիկյան ռազմաբազայի առկայությունը խախտում է միջազգային իրավունքը

09:50 24.02.2025

Կուբայի Գուանտանամո նահանգում ԱՄՆ ռազմածովային բազայի պահպանումը խախտում է Կուբայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքը։ Այս մասին հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան։ «Ամերիկյան ռազմածովային բազայի Գուանտանամոյում առկայությունը խախտում է Կուբայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-գրել է նախարարը X-ի իր էջում։ Նա հիշեցրել է, որ փետրվարի […]

̰
Պաղեստինը իսրայելական տանկերի ուղարկումը Ջենինի շրջան համարել է ցեղասպանության ակտիվացում

09:45 24.02.2025

Իսրայելի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջենին քաղաքի տարածք տանկեր ուղարկելը ուղղված է ցեղասպանության ուժեղացմանը։ Այս մասին ասվում է Պաղեստինի ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԳՆ-ը Իսրայելի գործողությունները գնահատել է որպես «պաղեստինյան ժողովրդի դեմ հանցագործությունների վտանգավոր էսկալացիա և ընդլայնում», իսրայելական տանկերի ուղարկումը՝ «անզեն բնակչության նկատմամբ ցեղասպանության և տեղահանման քաղաքականության ուժեղացման բացահայտ փորձ», հայտնում է WAFA […]

̰
Ձմեռային դպրոցի աշխատանքները փետրվարի 22-ին շարունակվել են. ՄԻՊ

09:40 24.02.2025

Ձմեռային դպրոցի աշխատանքները փետրվարի 22-ին շարունակվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Քննարկումները վարել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, հայտնում են աշխատակազմից։ «Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողներին ներկայացվել են խտրականության բացառման սկզբունքի բովանդակությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, սոցիալական ցանցերի ազդեցությունը մարդու իրավունքների վրա և մարդու իրավունքների սահմանափակումներն արտակարգ […]

̰
Դիլիջանը բարեկարգված կանգառներ ունի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:35 24.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Դիլիջանը բարեկարգված կանգառներ ունի»։ Տեսանյութն՝ այստեղ։

̰
The Economist․ Ուկրաինան ստիպված կլինի հարյուրավոր տարիներ ԱՄՆ-ին փոխհատուցում վճարել օգնության համար

09:30 24.02.2025

Ուկրաինան ստիպված կլինի հարյուրավոր տարիների ընթացքում փոխհատուցում վճարել ԱՄՆ-ին ռազմական օգնության համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստորագրի վարչակազմի առաջարկած հանքային գործարքը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Պայմանագրի վերջին նախագծի համաձայն՝ Ուկրաինան պետք է իր ապագա կառավարության եկամուտների 50%-ը փոխանցի բնական ռեսուրսներից և նավահանգստային ենթակառուցվածքներից նոր ներդրումային հիմնադրամին, […]

̰
Շվեդիան Ուկրաինային 113 մլն դոլարի հակաօդային պաշտպանության համակարգեր կփոխանցի

09:23 24.02.2025

Շվեդիայի կառավարությունը Ուկրաինային 1,2 միլիարդ կրոն (գրեթե 113 միլիոն դոլար) ՀՕՊ համակարգեր կփոխանցի։ Այս մասին Svenska Dagbladet թերթի համար հոդվածում գրում են Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, փոխվարչապետ, էներգետիկայի, բիզնեսի և արդյունաբերության նախարար Էբբա Բուշը և կրթության նախարար Յոհան Պերսսոնը։ Հոդվածի հեղինակները նշել են, որ «այժմ նրանք կարող են հայտարարել ՀՕՊ համակարգեր գնելու մասին 1,2 միլիարդ […]

̰
ԱՄՆ վարչակազմը սկսել է աշխատանքից ազատել USAID-ի հազարավոր աշխատակիցների

09:15 24.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զանգվածային կրճատումներ է սկսել Միջազգային զարգացման գործակալությունում (USAID), որը կազդի հազարավոր աշխատակիցների վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՄԶԳ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Փաստաթղթից երևում է, որ ողջ աշխարհում գործակալության աշխատակիցների մեծ մասը վարչական արձակուրդի կմեկնի: Բացառություն է արվելու ԱՄՆ ՄԶԳ անձնակազմի համար, որը պատասխանատու է կարևոր առաքելությունների և հատուկ […]

̰
Հունգարիան հույս ունի համագործակցել Միացյալ Նահանգների հետ. Օրբանի խորհրդական

09:06 24.02.2025

Հունգարիան հույս ունի սերտ համագործակցության ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և պատրաստ է լուծել Բուդապեշտի և Վաշինգտոնի ընդհանուր խնդիրները՝ ներառյալ անօրինական միգրացիայի դեմ պայքարը, ասել է Հունգարիայի վարչապետի քաղաքական տնօրեն Բալաշ Օրբանը։ «Մենք ունենք նմանատիպ տեսակետներ, նմանատիպ խնդիրներ, որոնք ցանկանում ենք լուծել, և պատրաստ ենք համագործակցել։ Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ ԱՄՆ նոր […]

̰
Ռյուտեն շնորհավորել է Մերցին հաղթանակի կապակցությամբ՝ նշելով պաշտպանական ծախսերի ավելացման կարևորությունը

08:57 24.02.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կիրակի օրը Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթած «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն» կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին իր շնորհավորանքում նշել է Եվրոպայում պաշտպանական ծախսերի ավելացման կարևորությունը։ «Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին այսօր Գերմանիայում ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ աշխատելու այս վճռական պահին մեր ընդհանուր անվտանգության համար: Կարևոր է, որ Եվրոպան ավելացնի […]

̰
Գազայում 15 ամսվա ընթացքում առաջին անգամ բացվել է համապարփակ դպրոց․ Al Jazeera

08:47 24.02.2025

Ավելի քան 300 երեխա նոր ուսումնական տարին սկսել է Գազայում բացված առաջին դպրոցում։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Վերջին 15 ամիսների ընթացքում առաջին անգամ Պաղեստինյան անկլավում բացվել է համապարփակ դպրոց, որտեղ ուսումը սկսել է ավելի քան 300 աշակերտ։ Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ժամանակ, «շրջափակված անկլավի դպրոցների մեծ […]

̰
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի ձգտի չեղարկել պատժամիջոցները

08:35 24.02.2025

Փհենյանը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները համարում է անօրինական և բարբարոսական, սակայն այլևս շահագրգռված չէ դրանք վերացնել և չի ձգտի դրան։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ «Մեզ համար բանակցությունների միջոցով պատժամիջոցների վերացումը վաղուց անհետաքրքիր է և մեր խնդիրը չէ. Միացյալ Նահանգների բարբարոսական պատժամիջոցները մեզ սովորեցրել են, […]

̰
Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ամրապնդել հարաբերությունները Գերմանիայի հետ նոր կառավարության օրոք

08:25 24.02.2025

Իսրայելը ողջունում է «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​և «Քրիստոնեա-սոցիալական» միության (CDU/CSU) դաշինքի հաղթանակը Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում և հույս ունի ամրապնդել կապերը Բեռլինի հետ նոր դաշնային կառավարության օրոք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Շնորհավորում եմ ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին և ՔԴՄ/ՔՍՄ-ին այսօրվա ընտրություններում ակնհայտ հաղթանակի կապակցությամբ: Ես անհամբեր սպասում եմ սերտ համագործակցությանը ձեր ապագա կառավարության հետ՝ մեր […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

08:15 24.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
Մակրոնը շնորհավորել է Մերցին՝ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:10 24.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին՝ Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես հենց նոր խոսեցի Ֆրիդրիխ Մերցի հետ՝ շնորհավորելու նրան Գերմանիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ», – գրել է ֆրանսիացի առաջնորդը X-ում։ Նա նշել է, որ ընտրությունների արդյունքները քննարկել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Մակրոնն ընդգծել է, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:00 24.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները […]

̰
Օլաֆ Շոլցն ընդունել է պարտությունը

00:00 24.02.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության արդյունքները պարտություն է անվանել՝ ընդունելով դրա համար իր պատասխանատվությունը։ «Սա դառը արդյունք է կուսակցության համար, դա կորուստ է ընտրություններում։ Ես պատասխանատվություն եմ կրում այս արդյունքի համար»,- ասել է Շոլցը՝ կիրակի օրը կայացած քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Նա նաև շնորհավորել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության […]

̰
BACK_TO_TOP