Բոլոր լուրերը – Page 477 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունների «3+3» ձևաչափին

13:37 20.02.2025

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Հինգշաբթի օրը Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին, ով այցելում է Բաքու ՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱՊԱ) 15-րդ լիագումար նիստին։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի […]

̰
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը

13:24 20.02.2025

Ուրախալի լուր, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը։ Ի դեպ, ընձառյուծներին հնարավոր է տարբերակել նրանց նախշերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը:

̰
Իտալացի անվանի մասնագետը կարող է աշխատանքի անցնել Իրանում

13:18 20.02.2025

Իտալացի անվանի մասնագետ Վալտեր Մացարին կարող է աշխատանքի անցնել Իրանում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի` «Էսթեղլալը» մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 63-ամյա մասնագետին։ Թեհրանը ներկայացնող ակումբը պատրաստ է Մացարիին այդ ընթացքում վճարել 2 միլիոն եվրո աշխատավարձ։ «Էսթեղլալը» հունվարի 28-ին է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել հարավաֆրիկացի Փիթսո Մոսիմեյնին և այժմ փոխարինող […]

̰
Հունվարին 461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ

13:10 20.02.2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա […]

̰
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով

13:03 20.02.2025

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի […]

̰
Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

12:57 20.02.2025

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և դուրս մնացել Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարից։ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 3-6, 2-6 հաշվով զիջել է Կլառա Տաուսոնին (Դանիա, 38-րդ ռակետ)։ Տաուսոնը քառորդ եզրափակչում կմրցի Լինդա Նոսկովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) հետ։

̰
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

12:49 20.02.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում իր եւ Լորենցո Ֆոնտանայի կողմից ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսեւորումներից է նաեւ իր կողմից գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ: […]

̰
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին

12:41 20.02.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին, որոնց կազմում էին ԵԽ Կոնգրեսի Բազմաոլորտ կառավարման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտա Բատտիստան, Սերբիայի, Լեհաստանի, Իապանիայի և Պորտուգալիայի պաշտոնյաներ և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 19-20-ը

12:35 20.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, սառը […]

̰
ՊՍԺ-ն ջախջախել  է ֆրանսիական մյուս թիմին

12:24 20.02.2025

ՉԼ անցումային փլեյ-օֆֆի ֆրանսիական դիմակայությունում ՊՍԺ-ն ջախջախել է «Բրեստին»։ Փարիզյան ակումը հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելուց հետո տանն էլ ավելի խոշոր հաշվով է առավելության հասել` 7-0։ Իդեպ գոլերից մեկը խփել է վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը նույնպես շարունակում է պայքարը 1/8 եզրափակիչում, որտեղ կմրցի «Լիվերպուլի» կամ «Բարսելոնայի» հետ։

̰
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

12:18 20.02.2025

Փետրվարի 20-ին, ժամը 09:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի հանգստի գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․) […]

̰
SHANTNEWS

12:00 20.02.2025

̰
Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում գրիպից ավելի շատ մարդ է մահացել, քան COVID-19-ից

11:53 20.02.2025

Այս ձմռանը ԱՄՆ-ում սեզոնային գրիպից մահացությունների թիվը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է COVID-19 վիրուսից մահացածների թիվը, հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով ԱՄՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC): «Գրիպը գերազանցում է COVID-19-ին՝ որպես ավելի մահացու վիրուս ԱՄՆ-ում այս ձմռանը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ: Ինչպես նշում է Bloomberg-ը, այս […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը դառնում են անվավեր, երբ նրանք ծանուցում են ստանում ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

11:46 20.02.2025

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հորդորում է ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ Այս մասին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաղորդագրություն է տարածել։ «Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ […]

̰
«Միլանը» պատժում է Տեոյին

11:22 20.02.2025

ՉԼ անցումային փլեյ-օֆֆի՝ «Ֆեյենորդի» դեմ խաղում հեռացվելու պատճառով «Միլանը» տուգանել է թիմի պաշտպան Տեո Էռնանդեսին: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Նիդերլանդական թիմի դեմ որոշիչ խաղի 51-րդ րոպեին Էռնանդեսը ստացել էր 2-րդ դեղինը քարտը, ինչից հետո իտալական ակումբը գոլ էր բաց թողել և դուրս մնացել պայքարից: Իտալական ակումբը որոշել է նաև վաճառել 27-ամյա […]

̰
Բժշկական կենտրոն տեղափոխված անձը մահացել է․ քրեական ոստիկանները ճշտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը

11:15 20.02.2025

Փետրվարի 19-ին ժամը 23.41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածքով» Ավան-Առինջ թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անհայտ անձ, որի մոտ գրանցվել է «սրտի կանգ»: ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունից մեկնած խումբը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 1980թ. ծնված Վահագն Մ-ն։ […]

̰
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:02 20.02.2025

Փետրվարի 21-ին Լոռու մարզի «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
«Բորուսիան» ևս ՉԼ 1/8 եզրափակչում է

10:55 20.02.2025

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում է։ Անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում մրցաշարի նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակիցը սեփական դաշտում 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։ Դիմակայության առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 3-0 հաշվով։ Պատասխան խաղում «Բորուսիային» 59-րդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, որը, սակայն, չկարողացավ իրացնել 11-մետրանոցը։ «Բորուսիան» 1/8 եզրափակչում […]

̰
Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

10:47 20.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 19-ին ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […]

̰
Ռաֆայել Սարգսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ

10:40 20.02.2025

Ռաֆայել Սարգսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ։ Ռաֆայել Գագիկի Սարգսյանի կենսագրությունը Ծնվել է 1990թ. հունիսի 28-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2020-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 20-ին

10:25 20.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․39 դրամ:  

̰
Մբապեի հեթ-տրիկը. «Ռեալը» ՉԼ 1/8 եզրափակչում է

10:20 20.02.2025

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում է։ Մրցաշարի գործող չեմպիոնը անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում սեփական դաշտում Կիլիան Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ 3-1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։ Դիմակայության առաջին խաղում «Ռեալը» առավելության էր հասել 3-2 հաշվով։ 1/8 եզրափակիչում «Ռեալի» հավանական մրցակիցներն են Մադրիդի «Աթլետիկոն» ու Լևերկուզենի «Բայերը»։

̰
2025 թ․ հունվարին ՊԵԿ-ն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

10:12 20.02.2025

2025 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ. դրամով կամ 31.1%-ով: Հարկային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 220.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով: Իսկ մաքսային մարմնի […]

̰
Ռուբիոն Անգոլայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը ԿԺԴՀ-ի արևելքում

10:00 20.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Անգոլայի արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Անտոնիոն քննարկել են Անգոլայի առաջատար դերը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում հակամարտությունը […]

̰
«Օսասունա»-«Ռեալ» խաղի մրցավարի հանդեպ սկսվել է հետաքննություն

09:55 20.02.2025

Լա Լիգայի «Օսասունա»-«Ռեալ» (1:1) խաղի գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն չի նշանակվել հաջորդ տուրի խաղերին, հաղորդում է Relevo-ն: AS-ի հաղորդմամբ՝ մրցավարի հանդեպ սկսվել է հետաքննություն՝ կապված նրա հիմնադրած խորհրդատվական ընկերության հետ, որը կարող է համագործակցել Լա Լիգայի, ՈւԵՖԱ-ի և տարբեր ֆուտբոլային ակումբների հետ: Եթե ապացուցվի, որ կա շահերի բախում, Մոնտերոն կստանա մինչև 5 տարի ֆուտբոլից […]

̰
ԱՄՆ-ի և Մեքսիկայի ուժերը կհամագործակցեն սահմանային պարեկության հարցում

09:50 20.02.2025

ԱՄՆ-ի և Մեքսիկայի զինվորականները պայմանավորվել են համակարգել սահմանային պարեկությունը։ Այս մասին ասվում է Պենտագոնի՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ Գրեգորի Գիլյոն և Մեքսիկայի պաշտպանության նախարար գեներալ Ռիկարդո Տրեվիլա Տրեխոն վերջերս հանդիպել են՝ քննարկելու երկու երկրների սահմանին անվտանգության ոլորտում համագործակցությունը։ «Կողմերը պայմանավորվել են համակարգված պարեկություն իրականացնել սահմանի […]

̰
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն

09:48 20.02.2025

ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։ Ձյան առատ տեղումների հետևանքով, ստացված ահազանգերի հիման վրա, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա և […]

̰
Հակամարտության ընթացքում ավերվել է Գազայի ավելի քան 500 ուսումնական հաստատություն․ Al Jazeera

09:40 20.02.2025

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր ուսումնական հաստատություններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի հրթիռակոծման և ռմբակոծության ժամանակ ավերել են տեղի ավելի քան 500 դպրոցներ, համալսարաններ և քոլեջներ՝ հազարավոր պաղեստինցիների զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։ Հեռուստաալիքը նշում է, որ իսրայելցի զինվորները հաճախ միտումնավոր […]

̰
Թրամփը կոչ է արել միջազգային հանրությանը կանխել միջուկային պատերազմը

09:35 20.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարում ատոմային զենքի կիրառումը և միջուկային տերությունների ակումբի ընդլայնումը։ Բացի այդ, նա կողմնակից է, որ ԱՄՆ-ը բանակցի Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային մարտագլխիկների քանակի կրճատման համար: Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է չորեքշաբթի օրը Մայամի քաղաքում Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպված ներդրումային ֆորումում։ «Երբեք չի կարելի թույլ տալ, որ դա տեղի […]

̰
ԱՊՀ կառավարության ղեկավարների` անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին կանոնակարգի շրջանակներում կատարվել է հետախուզվողի փաստաթղթավորում. ՆԳՆ

09:33 20.02.2025

Փետրվարի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Հայտնում ենք, որ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը […]

̰
BACK_TO_TOP