17:17 18.02.2025
Արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կարող է հրաժարվել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի առաջին հանդիպմանը մասնակցելուց։ Այս մասին հաղորդում է Sportbible-ն: Հաղորդվում է, որ խաղի օրը` փետրվարի 19-ին, Կանզասում ջերմաստիճանը կարող է հասնել -24-ի: Ավելի վաղ հարցազրույցներից մեկում 37-ամյա ֆուտբոլիստի ակումբակից, ուրուգվայցի Լուիս Սուարեսը նշել […]
17:11 18.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել է, որ 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը ներառում է 50 միջոցառում, որոնք վերաբերում են պարենի առկայությանը, մատչելիությանը, օգտագործմանը, ապահովման կայունությանը, առկա խնդիրների լուծմանը: Ըստ այդմ՝ սահմանված թիրախային ցուցանիշներն են՝ բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիության ապահովում, […]
17:07 18.02.2025
Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով ապակե գլանակ և դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են […]
17:00 18.02.2025
Ջոն վան՛տ Սխիպի՝ ՀՀ ազգային հավաքականը գլխավորելու առիթով De Speld Sport-ը հրապարակում է կատարել։ «Ջոն վան՛տ Սխիպը դառնում է Հայաստանի ընտրանու նոր գլխավոր մարզիչը։ Մարզիչը, ով նախորդ տարի ժամանակավոր գլխավորել էր «Այաքսը», երկար չի մտածել ստացված զանգից հետո․ «Եթե Հայաստանն է զանգում, չես կարող ասել «ոչ»։ «Այդպիսի գնացքը կյանքում ընդամենը մեկ անգամ է անցնում, և […]
16:56 18.02.2025
Որոշումը, թե ով կլինի Ուկրաինայի հարցով բանակցողների ռուսական թիմում, կկայացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ը դեռ չի նշանակել իր ներկայացուցիչներին, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Դեռևս պարզ չէ: Նախագահն ինքը կորոշի, թե երբ մենք կստանանք ամերիկացի մասնակիցների անունները», – ասել է Ուշակովը: Նա ասել է, որ ԱՄՆ-ն դեռ չի նշանակել իր […]
16:52 18.02.2025
Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Mercedes» մակնիշի և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
16:47 18.02.2025
Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս՝ խուսափելու համար հնարավոր խարդախություններից: Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։ Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։ Ինչպես պաշտպանվել ✔️ Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և […]
16:41 18.02.2025
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։
16:36 18.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է սկսել Վլադիմիր Զելենսկիի հետ՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ, հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Զելենսկին Անկարա է ժամանել երկուշաբթի երեկոյան։ Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կարող է տրամադրել նաև Թուրքիան։ Ավելի վաղ Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան […]
16:31 18.02.2025
Մադրիդի «Ռեալը» կարող է դուրս գալ Իսպանիայի Լա լիգայից և հանդես գալ այլ երկրի առաջնությունում, հաղորդում է SPORT-ը: «Ռեալը» հաճախ մրցավարական վիճահարույց որոշումների է բախվում առաջնությունում: Մադրիդյան ակումբի ղեկավարությունն ու Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հակասություններ են ունենում: Աղբյուրը պնդում է, որ «Ռեալում» Տեբասին ընկալում են որպես գլխավոր «թշնամի»: Նրանց կարծիքով` Տեբասը մտադրված արշավ է […]
16:26 18.02.2025
Ազգային ժողովում փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի թեման: «Տեւական ժամանակ է քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս […]
16:21 18.02.2025
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանն ընտրել է համակցված խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավ և երկրից չբացակայելու արգելք։ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր 2024 թվականի հունվարի 4-ին, այնուհետև կալանավորվել է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա […]
16:16 18.02.2025
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 18-19-ին տեղի կունենան փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները։ Փետրվարի 18 «Միլան» – «Ֆեյենորդ», (առաջին խաղ՝ 0:1) «Ատալանտա» – «Բրյուգե», (առաջին խաղ՝ 1:2) «Բավարիա» – «Սելթիկ», (առաջին խաղ՝ 2:1) «Բենֆիկա» – «Մոնակո»՝, (առաջին խաղ՝ 1:0) Փետրվարի 19 «Բորուսիա Դորտմունդ» – «Սպորտինգ», (առաջին խաղ՝ 3:0) ՊՍԺ – «Բրեստ», (առաջին խաղ՝ 3:0) «Ռեալ Մադրիդ» – […]
16:11 18.02.2025
Աբու Դաբիում մեկնարկած «IDEX 2025» միջազգային համաժողոում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է ապատեղեկատվության դեմ պայքարի մասին և ընդգծել, որ դա պարզապես ազգային խնդիր չէ: Թվային դարաշրջանի առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու համար նախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը կիբեռանվտանգության, մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:05 18.02.2025
Կարևորելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սովորողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ Երևանի դպրոցներից մեկի սաները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ նրանց ընդունել է նախագահի պարտականությունները կատարող Էդիկ Հակոբյանը: Վերջինս պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, նրանց ծանոթացրել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը, խոսել կոռուպցիայի պատճառների, տեսակների, դրա դեմ պայքարի […]
16:00 18.02.2025
Լեգենդար մասնագետ Արիգո Սակին ասել է, որ կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ «Մտածում եմ մարզչական կարիերաս վերսկսելու մասին։ Բազում առաջարկներ եմ ստացել ինչպես իտալական, այնպես էլ այլ ակումբներից։ Առաջարկները եղել են Բրազիլիայից, Արգենտինայից ու Իսպանիայից»,- ասել է Սակին: 78-ամյա մասնագետը 2001 թ-ին է հեռացել մարզչական աշխատանքից։ Մինչ այդ նա աշխատել է իտալական «Պարմայում»։ 1987-91 ու […]
15:55 18.02.2025
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դա տնտեսական, ոչ թե ռազմական միավորում է, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Մենք խոսում ենք ինտեգրացիայի, տնտեսական գործընթացների մասին, և այստեղ, իհարկե, ոչ ոք չի կարող որևէ երկրի թելադրել: Մենք դա չենք պատրաստվում […]
15:50 18.02.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները: Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը ներկայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը։ 2024 թվականի […]
15:47 18.02.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն կարծում է, որ վաղաժամ է Ուկրաինա ֆրանսիացի խաղաղապահներ ուղարկելու պլանը: «Այս պահին Ուկրաինա ֆրանսիացի խաղաղապահներ ուղարկելու հարցը չի քննարկվում: Դեռ վաղ է խոսել Ուկրաինայի անվտանգության կոնկրետ երաշխիքների մասին»,- երեքշաբթի օրը France-Enfo ռադիոյի եթերում ասել է Բարրոն: Նրա խոսքով, հնարավոր կլինի մտածել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու մասին «հենց որ խաղաղություն կնքվի»։ […]
15:40 18.02.2025
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է իր թիմի հնարավորությունները Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում։ «Եթե ինձ հարցնեք, թե ինչպիսին է Մադրիդում մեր հաղթականի հավանականությունը, ապա, հաշվի առնելով մեր դրությունը, կասեմ, որ հաղթելու հնարավորությունը նվազագույնն է՝ 1 տոկոս։ Բայց քանի դեռ կա այդ […]
15:33 18.02.2025
Փետրվարի 16-ի ժամը 20.56-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Նշված հասցե մեկնած Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 19.30-ից ժամը 21-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու և դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի […]
15:27 18.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարուստ օրակարգի շրջանակներում ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման […]
15:21 18.02.2025
Իտալական «Պարմայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Ֆաբիո Պեկիան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետը «Պարմայի» ղեկը զբաղեցնում էր 2022 թվականի հունիսից: Նրա գլխավորությամբ «Պարման» նախորդ մրցաշրջանում հաղթել էր Բ Սերիան և վերադարձել Իտալիայի ուժեղագույն լիգա: «Պարման» Պեկիայի գլխավորությամբ անցկացրել է ընդհանուր 110 խաղ, տարել 46 հաղթանակ, գրանցել 32 ոչ-ոքի և կրել 32 պարտություն: […]
15:18 18.02.2025
Էր Ռիադում ավարտվել է ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին նիստը, և կողմերը սկսել են աշխատանքային ճաշը, հայտնում է ԱԳՆ-ն։ Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում։ Մոսկվան բանակցություններին ներկայացնում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Վաշինգտոնը ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և […]
15:13 18.02.2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը Խազարի համալսարանում «Տեխնոլոգիաների աշխարհաքաղաքականություն» թեմայով ակադեմիական սեմինարի ժամանակ։ Աքգյունն անդրադարձել է նաև Թուրքիան և Ադրբեջանի հարաբերություններին։ «Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ, մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել […]
15:05 18.02.2025
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և հայտնել նրան Ուկրաինային օգնելու ԵՄ պատրաստակամության մասին, հաղորդում է ԵՀ մամուլի ծառայությունը։ Նա ասել է, որ ԵՄ-ն իր ամբողջ ներդրումն է ունենում Ուկրաինային ռազմական օգնության հարցում և պատրաստ է անել ավելին, նա նաև «ԵՄ-ի պատրաստակամությունն […]
14:57 18.02.2025
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այսօրվա դրությամբ։ Նա իր ակտիվում ունի 37 միավոր գոլ+գոլային փոխանցում հաշվարկում։ Երկրորդ ու երրորդ տեղերն այս ցուցանիշով զբաղեցնում են «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը։ Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այսօրվա դրությամբ․ 1. Մոհամեդ Սալահ. «Լիվերպուլ» — 37 (23+14) 2. Հարի Քեյն. «Բավարիա» […]
14:50 18.02.2025
Ռուսաստանն ու Հնդկաստանը երկկողմ համաձայնագիր են ստորագրել, որը կպարզեցնի երկու երկրների պաշտպանության նախարարությունների փոխգործակցությունը համատեղ միջոցառումներ կազմակերպելիս, երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փետրվարի 18-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարի հանդիպումը, որից հետո ստորագրվել է երկկողմ միջկառավարական համաձայնագիր, որը պարզեցնում է ՌԴ ՊՆ-ի և Հնդկաստանի ՊՆ-ի […]
14:42 18.02.2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ արտաքին ուժերը փորձում էին երկիրը մղել Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Այս մասին նա խոսել է փետրվարի 18-ին Radio Courtoisie-ին տված հարցազրույցում: «Մեզ մենակ էին թողել միջուկային տերության հետ և ասում էին՝ ձեզ զենք կտանք։ Երիտասարդ եվրոպամետները մեզ կոչ էին անում պատերազմել Ռուսաստանի դեմ», -ասել է նա: Նրա խոսքով, […]