19:00 21.10.2024
Հոկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր, որոնք կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։
Հատկանշական է, որ նշված բոլոր ապօրինի դեպքերն արձանագրվել են Քրեակատարողական ծառայողի օրվա նախօրեին և հենց տոնի օրը, ինչը փաստում է այն մասին, որ որոշ անձինք ակնկալել են նախատոնական և տոնական օրերին զգոնության պակաս և հսկողության թուլացում քրեակատարողական ծառայողների կողմից, սակայն ծառայողների աչալրջության շնորհիվ բոլոր նախատեսված փոխանցման փորձերը անմիջապես կանխվել և բացահայտվել են, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Այսպես․
1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետել արգելված իրեր։ Հոկտեմբերի 18-ին իրականացվող օպերատիվ միջոցառումների շրջանակներում նույն բաժնի ծառայողները հիմնարկի հարակից տարածքում նկատել են կասկածելի ավտոմեքենա և երկու քաղաքացու։ Ծառայողների կողմից անմիջապես հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդան քաղաքի ոստիկանության բաժին։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ավտոմեքենայում հայտնաբերել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել 4 բջջային հեռախոս, 2 USB լար, 2 ականջակալ։ Ավտոմեքենայում առկա է եղել նաև անօդաչու թռչող սարքը (դրոնը)՝ իր հեռակառավարման վահանակով, մարտկոցով և ներնետման սարքով։
2. Հոկտեմբերի 18-ին «Արթիկ» քրեակատարողական հինարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձին քաղաքացի Ա․ Վ․-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը։
Զննությամբ սառնարանի շարժիչի միջի թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
3. Հոկտեմբերի 18-ին հանձնուքի միջոցով կալանավորված անձին ապօրինի փոխանցման ևս մեկ փորձ արձանագրվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Թ.-ի կողմից կալանավորված անձին բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա լուծվող սուրճի փաթեթների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։
Ն․Թ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
4. Սույն թվականի հոկտեմբերի 19-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա խուզարկության են ենթարկել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բուժակ Ա․Ա․-ին, որի մոտ առկա տոպրակից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար, անլար ականջակալ և լիցքավորիչ, ինչպես նաև՝ ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ և խոնավ շորի կտոր՝ ներծծված թմրամիջոցի նմանվող զանգվածով։
Ա․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Քրեակատարողական ծառայությունը հերթական անգամ կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։
10:40 06.06.2025
Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:23 06.06.2025
Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչԱզգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...