18:52 15.10.2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 15-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ:
Քննարկման առանցքում Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրներն էին, բարեփոխումների իրական արդյունքները:
Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, ուժային կառույցների, իրավապահ համակարգի, քաղհասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում նախ ներկայացրել է լսումներ անցկացնելու նպատակն ու շարժառիթը, նշել, որ որոշման հիմքում մեր երկրում օպերատիվ իրավիճակի, դրա կառավարման, բարեփոխումների եւ դրանց արդյունավետության առումով վերջին շրջանի զարգացումներն են: Լսումներն անցկացնելու դրդապատճառներից խոսելով՝ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը հիմք է ընդունել նաեւ սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների՝ երկրում տիրող օպերատիվ իրավիճակի մասին հարցերին ի պատասխան՝ ՀՀ վարչապետի հայտարարությունն առ այն, որ ցանկալի է ԱԺ-ում լսումների կազմակերպումը, այնուհետեւ հարցին անդրադարձը Կառավարության նիստում:
Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ նման ներկայացուցչական կազմով քննարկումը միտված է մեր երկրում անվտանգության, օպերատիվ իրավիճակի գնահատմանը, որի արդյունքում կձեւավորվեն թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մակարդակում հետագա անելիքները:
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը լսումների մասնակիցներին ներկայացրել է համապարփակ վերլուծական տեղեկատվություն վերջին հինգ տարիներին մեր երկրում արձանագրված հանցավորության շարժընթացի, աճի միտումների, դրանց նպաստող պայմանների, ինչպես նաեւ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Զեկուցողի խոսքով 2020 թվականից ի վեր Ոստիկանությունն ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ՝ պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ, ապա ռազմական դրությամբ, բացի այդ ծավալուն աշխատանքներ են իրականացվել տարաբնույթ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պատշաճ պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման բնագավառում:
Ներկայացնելով հանցավորության շարժընթացը՝ նախարարն արձանագրել է, որ վերջին տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11,1 տոկոս՝ կրճատվելով 0,7 տոկոսով: «2024 թվականի ութ ամիսներին արդեն արձանագրվել է հանցավորության 4,2 տոկոսով նվազում՝ 25.637-ից կազմելով 24.567 դեպք»,- տեղեկացրել է Վահե Ղազարյանը:
Վերջին տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58,3 տոկոս. 2019-ին` 284, 2020-ին` 296, 2021-ին՝ 350, 2022-ին՝ 880, 2023-ին՝ 1678, ինչը հիմնականում պայմանավորված է եղել առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաեւ հանկարծամահության դեպքերով:
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 13,4 տոկոս: Վերլուծությունը ցույց է տվել, որ սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա: Նշվել է, որ միջինում 10,8 տոկոսով նվազել են գողությունները:
Նախարարը փաստել է, որ հանցավորության աճի վրա որոշակի ազդեցություն են ունենում նաեւ հայտարարված համաներումները: «Կատարված վերլուծությունը փաստում է, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ: Օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականների ընթացքում համաներված 4976 անձից հետագայում հանցանք են կատարել 1152-ը, որոնցից 242-ը՝ երկու եւ ավելի անգամ»,- ընդգծել է Վահե Ղազարյանը:
Ընթացիկ տարում 325-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, իսկ վիրավորների թիվը՝ 380-ով: Երեանի փողոցների եւ խաչմերուկների թողունակությունը բարձրացնելու, հոսքերի խցանումներից խուսափելու նպատակով Ոստիկանության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել մի շարք խաչմերուկներում եւ փողոցներում, ինչը, ըստ զեկուցողի, եւս նպաստել է վթարայնության մակարդակի նվազեցմանը:
Նախարարը խոսել է նաեւ գրանցված հանցագործությունների աճի վրա էական ազդեցություն ունեցող լատենտային հանցագործությունների եւ ընդհանուր վիճակագրական պատկերում դրանց մասնաբաժնի մասին: «Վերջին հինգ տարիների ընթացքում պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային եւ սկզբունքային պայքարով՝ դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված շուրջ 1 տոննա 220 կգ թմրամիջոցներից միայն 2023-2024 թվականներին հայտնաբերված 62 կգ-ն եղել է սինթետիկ»,- ընդգծել է Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարեւան երկրներից՝ հատկապես Մեղրի սահմանային հատվածով:
Զեկուցողը համոզմունք է հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը զուգընթաց՝ թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաեւ համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են: Նշվել է, որ վերջին տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ:
Վահե Ղազարյանի դիտարկմամբ հանրապետությունում Պարեկային ծառայությունն իր դրական ազդեցությունն է ունեցել հանցագործության հայտնաբերման գործընթացում: 2023 թվականի ընթացքում պարեկային ծառայողների կողմից հայտնաբերվել են զենք-ռազմամթերքի 226, խուլիգանության 168, ֆիզիկական ներգործության 140, գողության 131, ապօրինի ծառահատման 80, կաշառքի 44 եւ այլ դեպքեր:
Ըստ նախարարի՝ վերջին տարիներին հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն ունի կայուն աճ:
Պատգամավորների եւ լսումների մասնակիցների հարցերին ի պատասխան՝ զեկուցողն անդրադարձել է առանձնապես ծանր հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության տեմպերի, հանցավորության դեմ պայքարում իրականացվող քայլերին, կանխարգելիչ միջոցների արդյունավետությանը: Ներկայացվել են ճանապարհային երթեւեկության համակարգում խնդիրներն ու անելիքները: Հարց է հնչել ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասով ծառայողական քննությունների անցկացման ընթացքի, տրանսպորտային միջոցների, պահեստամասերի գողությունների վերաբերյալ: Կարեւորվել է իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճը, քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը:
Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ Ոստիկանությունը բարեփոխումների փուլում է եւ վստահեցրել, որ այդ բարեփոխումների արդյունքում ոլորտում դրական տեղաշարժ կլինի: Նախարարը ներկայացրել է այդ բարեփոխումներով նախատեսված կառուցվածքային փոփոխությունները: Անդրադառնալով հատկապես մայրաքաղաքում խցանումների վերացման ուղղությամբ նախաձեռնած քայլերին՝ Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ստեղծված նոր բաժինը զբաղվում է ճանապարհային երթեւեկության կանոնների կանոնակարգման աշխատանքներով, մեծ աշխատանք է կատարվել ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում. պարբերաբար համապատասխան կառույցների հետ խորհրդակցություն է լինում եւ չնայած զգալի չափով տրանսպորտային միջոցների ավելացմանը՝ Երեւանում խցանումներից առկա է որոշակի բեռնաթափում:
17:00 01.06.2025
Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառովՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում անվտանգության իրավիճակի նկատմամբ, որտեղ մարդասիրական օգնության թալանը և գողությունը աճել են ծանր պարենային ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ գողերն ու հանցավոր խմբավորումները սկսել են գրավել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, թալանել տները և ահաբեկել պաղեստինյան […] ...
16:38 01.06.2025
Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվանՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի […] ...
16:20 01.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ռազմական տասնյակ օբյեկտներիԻսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող տասնյակ արմատական ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական տասնյակ թիրախների, այդ թվում՝ ականապատված ռազմական օբյեկտների, ստորգետնյա թունելների, դիպուկահարների դիրքերի և հակատանկային հրթիռային կայանքների, որոնք սպառնալիք էին […] ...
16:00 01.06.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-իԻսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...
15:40 01.06.2025
Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ըՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։ ...
15:20 01.06.2025
Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily MailՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...