Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է

12:42 07.10.2024

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է: «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խումբն այժմ իրականացնում է փաթեթի ուսումնասիրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ նախագծող ընկերությունը փաթեթը պաշտոնապես ներկայացրել է հոկտեմբերի մեկին:«Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խմբի բոլոր անդամներին փաթեթը և նախնական օրակարգն արդեն ներկայացվել է, որոնք այժմ ուսումնասիրվում են: Այս շաբաթ նախատեսվում է մասնագիտական խմբի նիստ, որի օրակարգում դրված է այս փաթեթն ընդունելու և երկրորդ անգամ  պարզ փորձաքննության ներկայացնելու հարցը»,-նշեց Անետա Բաբայանը:

Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորման հարցին, նա ընդգծեց, որ այն քննարկվել է նաև միջազգային կառույցների հետ:Ըստ նրա՝  բացի նրանից, որ 2025 թվականի պետբյուջեի նախագծում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման  համար արդեն նախատեսվել է մոտ 9,6 միլիարդ դրամ, այլ նաև քննարկվում է Եվրասիական հիմնադրամի և մի շարք այլ դոնոր կառույցների հետ՝ ծրագրի շրջանակում համագործակցության հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

BACK_TO_TOP