Բոլոր լուրերը – Page 8333 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Ստանիսլավ Զասն ազատվել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

21:39 03.01.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով Ստանիսլավ Զասն ազատվել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ կապված այլ աշխատանքի անցնելու հետ։ Այսպիսով՝ նա անցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր պարտականությունների կատարմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամլո ծառայությանը։ Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ից պլանային ռոտացիոն կարգով անցել […]

̰
Բելառուսը ժամանակավորապես դադարեցրել է նավթամթերքի արտահանումը

21:30 03.01.2020

Բելառուսը ժամանակավորապես դադարեցրել է նավթամթերքի արտահանումը։ Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են «Белнефтехим» կոնցեռնից։ Նշվում է, որ դա կապված է հանրապետության նավթավերամշակող գործարաններ ռուսական նավթի մատակարարումների դադարեցման հետ։ Հաղորդվում է, որ պահուստները բացառում են ներքին շուկայում դեֆիցիտի հնարավորությունը։ Բելառուսի գործընկերները չեն տուժի, երկիրն արտահանման իր պարտավորությունները կկատարի դեռ որոշ ժամանակ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, […]

̰
Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից․ ԱԳՆ

21:02 03.01.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ․ Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր […]

̰
Խավիարի որքա՞ն չափաբաժինն է համարվում անվտանգ

20:51 03.01.2020

Ռուս դիետոլոգ Մարգարիտա Կորոլյովան պատմել է, թե որքան կարմիր խավիար կարելի է ուտել՝ չվնասելով առողջությունը: Դիետոլոգի համոզմամբ՝ ծանր ու յուղոտ այս մթերքը պետք է զգուշորեն օգտագործել: Մեկ օրվա ընթացքում, մասնագետի խոսքով, 1 թեյի գդալը բավարար է: Նա նշել է, որ չնայած հիանալի համին՝ խավիարը ծանր սնունդ է, կարող է հարված հասցնել օրգանիզմին, հատկապես, երբ այն […]

̰
ՄԱԿ-ը կոչ է արել Իրանին ու ԱՄՆ-ին նոր պատերազմ թույլ չտալ

20:37 03.01.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ Պարսից ծոցի շրջանում հերթական պատերազմը թույլ չտալու համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Հայտարարությունն արվել է հունվարի 3-ին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Նա սպանվել է Բաղդադի օդանավակայանի մոտ՝ ամերիկյան ավիահարվածներից։ Պենտագոնը ստանձնել է սպանության պատասխանատվությունը։ Իրանի գերագույն առաջնորդ […]

̰
ՀՀ որոշ քաղաքներում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

20:18 03.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Երևանում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Ապարան, Արարատի մարզի Արտաշատ, Վայոց […]

̰
Թրամփը մեղադրել է գեներալ Սուլեյմանիին միլիոնավոր մարդկանց մահվան մեջ

19:58 03.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բաղդադում սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանին պատասխանատվություն է կրում միլիոնավոր մարդկանց մահվան համար, այդ թվում Իրանում՝ ցուցարարների։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։ Թրամփը նրա վրա է բարդել նաև տևական ժամանակ հազարավոր ամերիկացիների սպանությունն ու ծանր վնասվածքներ պատճառելը։ Նա վստահություն է հայտել, որ գեներալը ծրագրել էր դա […]

̰
Արծվանիստ գյուղի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

19:48 03.01.2020

Հունվարի 3-ին`ժամը 12:36-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զոհրաբ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Զոհրաբ Մնացականյանը դեսպանների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

19:45 03.01.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»:

̰
Վրաստանը դատապարտել է Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակումը

19:31 03.01.2020

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին սոցիալական ցանցով արձագանքել է Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններին: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ «Վրդովված ենք Իրաքում իրավիճակի ապակայունացմամբ և բռնությամբ: Դատապարտում ենք Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակումը: Դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը և պաշտպանվածությունը պետք է ապահովվեն Վիեննայի կոնվենցիայի համապատասխան»,- գրում է Զալկալիանին:

̰
Արարատ Միրզոյանն ընտանիքի հետ ամանորյա լուսանկար է հրապարակել

19:16 03.01.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ամանորյա ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Սեր, ջերմություն, համերաշխություն և ներդաշնակություն բոլորիդ ընտանիքներին»։ https://www.facebook.com/President.Parliament.AM/photos/a.1385594644812329/2853229804715465/?type=3&theater

̰
Իրանցիները փողոցներում սգում են Սուլեյմանիի մահը

19:03 03.01.2020

Մեծ թվով իրանցիներ դուրս են եկել Թեհրանի և երկրի այլ քաղաքների փողոցներ՝ սգալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանիի մահը։ Նա սպանվել է Բաղդադի օդանավակայանի մոտ՝ ԱՄՆ-ի հրթիռակոծման հետևանքով, որն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ «Մահ Ամերիկային» վանկարկող ցուցարարները նշում են, որ Իրանն այդ սպանությունն անպատասխան չի թողնի։ ԱՄՆ […]

̰
Վաղաշենցին ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել համագյուղացուն և դիմել փախուստի

18:50 03.01.2020

Հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին, և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը հայտնաբերվել է, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու ԲԿ։ Մարտունու ոստիկանները, մեկնելով կասկածյալի հնարավոր գտնվելու վայր, բացատրական աշխատանքների արդյունքում […]

̰
Բրիտանացի ջրասուզակը ցույց է տվել, թե ինչպես է ծանոթացել փոկի հետ

18:30 03.01.2020

Բրիտանացի ջրասուզակ Բեն Բուրվիլը սուզվելիս կարողացել է նկարահանել ընկերասեր փոկին, այն, թե ինչպես է կաթնասունը շատ մոտ լողացել տղամարդուն: Այդ մասին հայտնում է «Газета.ru»-ն: Հայտնի է, որ նա սուզվել է Ֆարն արշիպելագի մոտակայքում՝ Հյուսիսային Հիլարի ափին: Փոկը ինքնուրույն լողացել է ջրասուզակի մոտ և մի քանի անգամ գրկել նրան: «Տեսանյութում դուք կարող եք տեսնել, թե ինչպես […]

̰
Տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ․ Փաշինյան

18:14 03.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր, և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին և մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, […]

̰
̰
Հորիզոն 18.00

18:00 03.01.2020

̰
Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը

18:00 03.01.2020

ԱՄՆ քաղցկեղի կանխարգելման ազգային ինստիտուտի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները պարզել են, թե ինչպիսի ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել քաղցկեղը կանխելու համար: Ըստ Российская газета-ի՝ իրականացվել է լայնամասշտաբ վերլուծություն, ուսումնասիրվել են ավելի քան 750 000 մարդու տվյալներ: Պարզվել է, որ մարդիկ պետք է ձգտեն շաբաթական 2.5-5 ժամ միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվության կամ 1.25-2.5 ժամ ավելի ակտիվ […]

̰
Բրյուս Լիի արտահայտությունը Հոնկոնգի ցույցերի ժամանակ նոր կյանք է ստացել

17:30 03.01.2020

Բրիտանական Financial Times թերթը որպես տարվա արտահայտություն ընտրել է Բրյուս Լիի հայտնի «Ջուր եղիր» (Be water) աֆորիզմը, որը դարձել էր Հոնկոնգի ցուցարարների կարգախոսներից մեկը: Բողոքի ակցիայի մասնակիցները փոխառել են մարտարվեստի վարպետի արտահայտությունը և ցույցերի ընթացքում ակտիվորեն կիրառել դրա փիլիսոփայությունը: Ցուցարարների մարտավարությունն էր ամենուրեք թափանցել, տարածվել փողոցներով և ոստիկանության հետ անմիջական բախումների չգնալ: Նրանք «հավաքվում էին […]

̰
Հայտնի է 2020-ի ամենանորաձև ոճը

17:00 03.01.2020

Նորաձևության գիտակները հայտարարել են, որ «Ugly Jumper» մոդելի սվիտերը հանրաճանաչության ռեկորդ է սահմանում: Այս մասին հայտնում է Who What Wear-ը: Ֆեյշն-փորձագետների կարծիքով՝ ugly սվիտերը, որը ներկայացնում է անգլիական էքսցենտրիկություն, նորաձևության սիրահարների պահարանում կարևոր իր կդառնա: Սվիտերի առանձնահատկությունն է, որ այն կարող է կրել՝ ով ցանկանա, ու զգալ գեղեցիկ: Մասնագետները հորդորում են նման սվիտերը կրել մետաքսե […]

̰
Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի․ Արշավիր Ղարամյան

16:30 03.01.2020

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրանցի գեներալի սպանությանը։ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին: Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին,հետևաբար վրեժի լուծումը […]

̰
Այսօր Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար․ Ռևազյան

16:19 03.01.2020

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բոլորի Նոր Տարին շնորհավոր! Տարին սկսում ենք լավ նորությունով։ Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը եւս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք եւ Երեւան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում Եթե մինչ “Օդի տուրքի” մասին օրենքի փոփոխությունները դեպի […]

̰
Ryanair-ը Հայաստանը կկապի Հունաստանի հետ

16:10 03.01.2020

Ryanair լոուքոսթերն ընդլայնում է գործունեությունը Հայաստանում։ Ընկերության կայքում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ 2020 թվականի ամռան սեզոնին Հայաստանից Հունաստան երկու նոր ուղղություն կսպասարկվի։ Գյումրիից Աթենք և Երևանից Սալոնիկ չվերթները կմեկնարկեն մայիսին, կիրականացվեն շաբաթական երկու անգամ։  

̰ ̰
Իրանում Սուլեյմանիին փոխարինող են նշանակել

16:01 03.01.2020

Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհված գեներալ Ղասեմ Սուլեյմանիի փոխարեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության «Կուդս» գումարտակի հրամանատար է նշանակել բրիգադի գեներալ Էսմայիլ Կաանիին։ Այս մասին հայտնում է Deutsche Welleն։ Սուլեյմանին սպանվել է այսօր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման ժամանակ։  

̰
Իրաքի նախագահը կողմերին ողջամտության կոչ է արել

15:56 03.01.2020

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դատապարտել է Բաղդադին ուղղված ամերիկյան ավիահարվածները, որոնց հետևանքով զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին։ Նա բոլոր կողմերին ողջամիտ վարք դրսևորելու կոչ է արել, փոխանցում է RIA Novosti-ն։ Իրաքի խորհրդարանի երկու խոշորագույն բլոկները՝ «Սաիրունը» և «Ալ-Ֆաթհը», կոչ են արել ընդունել օրենք՝ երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման […]

̰
Նիդերլանդներում 5 ընկերություններ ռումբերով ծանրոցներ են ստացել

15:47 03.01.2020

Նիդերլանդներում վերջին շաբաթվա ընթացքում մի քանի ընկերություններ ռումբերով ծանրոցներ են ստացել։ Նման ծանրոցներ են ստացել Ամստերդամում, Ռոտերդամում և Ուտրեխտում գրանցված 5 կազմակերպություններ՝ հյուրանոց, մեքենաների վաճառքով զբաղվող ձեռնարկություն, անշարժ գույքի գործակալություն և 2 լցակայան, հայտնում է NL Times-ը։ Ռումբերից ոչ մեկը չի պայթել։ Բնակիչներին կոչ է արվել առաքանի ստանալիս զգոն լինել։ Իրավապահները փնտրում են կասկածյալներին։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:41 03.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 3-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Վթար Աշտարակում․ կան տուժածներ

15:27 03.01.2020

Հունվարի 3-ին՝ ժամը 11:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան-Շահազիզ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ` Կարեն Գ.) և «Ford Kuga» (վարորդ` Հռիփսիմե Ե., ծնված 1996 […]

̰
Ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել շմոլ գազից և ինչպե՞ս կարելի է օգնել թունավորվածին

15:14 03.01.2020

Եղե՛ք իրազեկ Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով: CO-ն առատորեն ազատ է արձակվում հրդեհների ժամանակ, շատերը մահանում են դրանից […]

̰
BACK_TO_TOP