Բոլոր լուրերը – Page 8334 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Այսօր կարող է հրաշք կատարվի. Սուրենյան

12:46 03.01.2020

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա սպասված❄️»։

̰
Կարմիր գիծը հատված է, մենք ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնենք․ ամերիկագետ

12:42 03.01.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: 1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: 2. Իրանը պատաախան հարված կհասցնի: 3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների […]

̰
Սուդայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կա 18 զոհ

12:30 03.01.2020

Սուդանի Արևմտյան Դարֆուր նահանգի Էլ-Գենեյնա քաղաքի մոտ ռազմական Ան-12 ինքնաթիռ է կործանվել։ Հաղորդվում է 18 զոհի մասին։ Նրանցից 7-ն անձնակազմի անդամներ են, 3-ը՝ դատավորներ, 8-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 4 երեխա։ Այս մասին հայտնում է տեղի ՍՈՒՆԱ գործակալությունը՝ հղում անելով  երկրի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ Ամեր Մուհամմադ Ահմեդին։ Ինքնաթիռը կործանվել է քաղաքից թռիչք կատարելուց հետո, որտեղ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 1.6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

12:12 03.01.2020

Հունվարի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 1 հա, Սյունիքի մարզի Լիճք գյուղում՝ 2500 քմ, Առաջաձոր գյուղում՝ 3000 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 400 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Վթար Վանաձորում. կան տուժածներ

11:56 03.01.2020

Հունվարի 2-ին՝ ժամը 23:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Վահան Ք., ծնված 1991 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Սուրեն Գ., ծնված […]

̰
«Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցները ծեծի են ենթարկվել․ Shamshyan.com

11:42 03.01.2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արևաշող գյուղի 1-ին փողոցում՝ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցու մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Վահրամ Մուրադյանի, 28-ամյա Վահե Մուրադյանի և Արևաշող գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Ալեքս Ղուբաթյանի և 22-ամյա Նարեկ Թադևոսյանի միջև։ Ինչպես հայտնում է […]

̰
Աստված օրհնի Ազատ և Անկախ Հայաստանը․ Հակոբ Արշակյան

11:30 03.01.2020

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թող այս տարին լինի մեր ամենանվիրական երազանքների իրականացման տարի, Թող այս տարին լինի միասնականության տարի, Թող ազնվության, վեհության, սիրո ու հաղթանակի տարի լինի, Թող լինի հավատքի ու հնարավորության տարի, Թող սիրենք ու սիրվենք անմնացորդ ու առանց հաշվարկի, Թող անկեղծությունը չդիտվի միամտություն, ու […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

11:19 03.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան – «Զանգեր» […]

̰
Երջանիկ եմ, որ ծնկի եմ եկել այս մոր առաջ ու համբուրել եմ կոշտացած, բայց թանկ ձեռքերը․ Նաիրա Զոհրաբյան

11:11 03.01.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մայրը ահա այս կինն է: Հայրենիքի համար իր որդիներին զոհաբերելու պատրաստ ու զոհաբերած, իր որդու` Միայնակ Գայլի դիակի կողքին ահա այս հզոր հայացքով կանգնած: Ռիմա մայրիկը մահացավ: Ես երջանիկ եմ, որ ծնկի եմ եկել այս մոր առաջ ու համբուրել եմ կոշտացած, բայց թանկ […]

̰
Մահացել է Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) մայրը

11:07 03.01.2020

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) մայրը՝ Ռիմա Խանդոյանը։ Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին։ Հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»։    

̰
Շաաաաատ վատ կինոյի սկիզբ. Սուրեն Սարգսյանն՝ իրանցի գեներալի սպանության մասին

11:00 03.01.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իրան-ԱՄՆ հարաբերություններին՝ գրելով․ «Շաաաաատ վատ կինոյի սկիզբ»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10157935778020421&set=a.386217890420&type=3&theater Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերի հրամանատարի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար։ Գեներալի մահվան պատճառով երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ գեներալի […]

̰
Վթար Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhին. կան զոհեր

10:45 03.01.2020

Հունվարի 2-ին՝ ժամը 23:46-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhի 2-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիս Ն.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Արմավիրի մարզում շմոլ գազից թունավորմամբ մի ամբողջ ընտանիք է հոսպիտալացվել

10:34 03.01.2020

Հունվարի 2-ին շմոլ գազից թունավորման հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում։ Ժամը 20:20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղից ընտանիքի 6 անդամ է հոսպիտալացվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, թունավորվածներից 2-ը երեխաներ են։ Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 4-ամյա Լիլիթ Երոյանը, 13-ամյա Շողեր Երոյանը, […]

̰
Բաղդադում իրանցի գեներալի սպանության ֆոնին նավթը թանկացել է

10:27 03.01.2020

Բաղդադում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան ֆոնին նավթի գինն ավելի քան 2 տոկոսով բարձրացել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2․76 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 68․09 դոլարի, WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2․75 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 62․86 դոլարի։ […]

̰
Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել Սուլեյմանիի սպանության համար

10:10 03.01.2020

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերի հրամանատարի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար։ «Կոշտ վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին է մնացել Սուլեյմանիի և այլ նահատակների արյունը»,-ասել է Խամենեին, փոխանցում է РИА Новости-ն։ Գեներալի մահվան պատճառով երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ […]

̰
ԱՄՆ ԶՈւ-ն սպանել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին

10:00 03.01.2020

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Բաղդադում օպերացիա են անցկացրել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի «Էլ-Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանի դեմ, ինչ արդյունքում նա սպանվել է։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պենտագոնում հայտարարել են, որ վճռական պաշտպանական գործողություններն անցկացվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ՝ արտերկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանության նպատակով։ Նշվում է, որ […]

̰
2019-ի լավագույն սերիալը՝ ըստ The Guardian-ի

23:00 02.01.2020

The Guardian-ի կինոփորձագետները կազմել են 2019 թվականի լավագույն սերիալների ցանկը: Առաջատարը HBO-ից Succession կատակերգական դրաման է: Սերիալի առաջին սեզոնը թողարկվել է 2018-ին, երկրորդը ՝ 2019-ին: «Ժառանգները» ամերիկյան ընտանիքի՝ մեդիամագնատների ազդեցիկ կյանքի մասին է: Սերիալն առաջադրվել է մի շարք մրցանակների, այդ թվում ՝ «Ոսկե գլոբուս»-ի և «Էմմի»-ի: 2019 թվականի օգոստոսին սերիալը երկարաձգվել է երրորդ սեզոնով: Ցանկի […]

̰
Օգնենք փրկել փրկարարի դստերը. փոքրիկին վիրահատություն է անհրաժեշտ

22:30 02.01.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գրիգոր Սաֆարյանի դուստրը՝ 2014 թվականին ծնված Լիլիթ Գրիգորյանը, բոլորիս օգնության կարիքն ունի: Ծննդյան օրվանից օրեր անց բժիշկները աշխորոշել են արյան վարակ, օստիոմելիտ՝ երեխայի ոսկորները դեֆորմանում են: Լիլիթը բուժվել, վերականգնողական կուրսեր է անցել Հայաստանում, հետազոտվել Իսպանիայում, Գերմանիայում: Վիրահատությունն անխուսափելի է, […]

̰
Հորիզոն 22.00

22:12 02.01.2020

̰ ̰
Հազվագյուտ կոկորդիլոսը սպանվել է մարդու վրա հարձակվելու պատճառով

22:03 02.01.2020

Ցյուրիխի կենդանաբանական այգում կրակել են աշխատակցի վրա գրոհած ֆիլիպինյան հազվագյուտ կոկորդիլոսի վրա, գրում է Swissinfo-ը: Կոկորդիլոսը հարձակվել է կնոջ վրա, երբ վերջինս մտել է վանդակ՝ մաքրելու: Մաքրուհին փորձել է մի կողմ հրել կոկորդիլոսին, բայց սողունն իրեն ագրեսիվ է պահել և հարձակվել է նրա վրա: Աշխատակիցները կոկորդիլոսին սպանելու որոշում են կայացրել: Կենդանաբանական այգու տնօրենը՝ Ալեքս Ռուբելը, […]

̰
Հորիզոն 22.00

22:00 02.01.2020

̰ ̰
Ովքե՞ր են աշխարհի ամենաոճային տղամարդիկ

21:28 02.01.2020

4 մարզիկ, 4 ռեփեր, 2 դերասան ու երգիչ ճանաչվել են որպես աշխարհի ամենաոճային տղամարդիկ: Թոփ 10-ը կազմել է GQ ամսագիրը: Լավագույն տասնյակը գլխավորում է հայտնի շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Ընթերցողների 59 տոկոս ձայները հավաքել է դերասան Թիմոթի Շալամեն: Տասնյակում միմյանց հաջորդում են նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքեմը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը և Ռասել Ուեստբրուկը, ռեփեր A$AP Rocky-ն, […]

̰
̰
ՀՀ ԱԳՆ-ն ուշադրությամբ հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասում ընթացող զարգացումներին

21:03 02.01.2020

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ է տեղում Հայաստանի դեսպանության հետ։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք՝ Ամանորի նախօրեին Իրաքում հարձակում էր տեղի ունեցել ԱՄՆ դեսպանատան վրա, լարվածություն էր առաջացել ԱՄՆ դեսպանատանը հարող դիվանագիտական թաղամասում, որտեղ գտնվում է […]

̰
Հայտնի են 2019թ. կինոյում 10 լավագույն աստղերը

21:00 02.01.2020

IMDb-ը հրապարակել է ամենահայտնի արտիստների վարկանիշը՝ ելնելով որոնման արդյունքներից: Տվյալները հայտնվել են պորտալի պաշտոնական էջում: Վարկանիշում առաջին տեղում է հոլիվուդյան դերասանուհի Բրի Լարսոնը: 2019-ին աստղը նկարահանվել է «Կապիտան Մարվել» ֆիլմում և հայտնվել Avengers: Final-ում: Լարսոնը հանրաճանաչ է դարձել 2015-ին «Սենյակ» կինոնկարում լավագույն կանացի դերի համար «Օսկար» մրցանակին արժանանալուց հետո: Երկրորդ տեղում է Boys սերիալի 25-ամյա […]

̰
Օհանովի փողոցում գազային ատրճանակից օդ է կրակել և բերման ենթարկվել

20:46 02.01.2020

Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Օհանովի փողոցից, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28, 21 և 49-ամյա երեք տղամարդու: Նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Օհանովի փողոցում գազային ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել օդ: Ատրճանակը հայտնաբերված է: Նշանակվել […]

̰
«Ռաֆաելլոն» միայն կոնֆետ չէ. Էդմոն Մարուքյանը ցուցադրել է «սիրելի զենքը»

20:34 02.01.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ներկայացրել է «իր շատ սիրելի զենքը»: «Ռաֆաելլո» մենք գիտենք, թե միայն կոնֆետներն են, բայց սենց «Ռաֆաելլոներ» էլ կան»,- կատակով ասաց Մարուքյանը՝ մի քանի կրակոց արձակելով: «Որ մնանք ֆորմայի մեջ, որ մարդ ես, պետք լինի, խաղաղությունը պարտադրենք»,- հավելեց Մարուքյանը:

̰
Ի՞նչ տեսք է ունենալու iPhone-ի հաջորդ մոդելը

20:30 02.01.2020

Ճապոնական Macotakara կայքը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսք է ունենալու iPhone-ի հաջորդ մոդելը։ Ինսայդերներին հաջողվել է ձեռք բերել ապագա iPhone-ի կորպուսի գծագրերը և այն պատճենահանել 3D տպիչով: Փորձագետները կարծում են, որ ենթադրյալ iPhone 12-ը դիզայնի առումով արմատապես չի տարբերվի Apple-ի արդիական սմարթֆոններից: Փոփոխություն կկրեն կլորացված կողային շրջանակները, որոնք […]

̰
BACK_TO_TOP